Լոշ դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոշ դղյակ
Loches
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեMail du Donjon և place Charles-VII
Վարչական միավորԼոշ[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Կազմված է մասերիցChâteau de Loches?
Կառուցված9-րդ դար -???
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Fulk III, Count of Anjou? և Q115902857?
Կայքville-loches.fr
Քարտեզ
Քարտեզ
 Château de Loches Վիքիպահեստում

Արքայական Լոշ դղյակը (ֆր.՝ Château de Loches) գտնվում է ֆրանսիական Էնդր և Լուար դեպարտամենտում, Լուարայի հովտում, վեր է խոյանում Էնդր գետի վրայով, շինարարությունը սկսվել է 9-րդ դարում։ Ֆրանսիայում պահպանված ամենահին դոնժոնը տարբերվում է իր վիթխարիությամբ և քառանկյուն ձևով, կառուցվել է Ֆուլկոմ Ներրայի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոշ դղյակի դոնժոնը հանդիսանում է մինչև մեր օրերը պահպանված Ֆրանսիայի միջնադարյան դոնժոններից ամենահինը։ Շինարարությունը այդ վայրում սկսվել է 9-րդ դարում, այդ ժամանակ կառուցվել էր միայն հին աշտարակը, պաշտպանելով նրան հարող գյուղերը։

Այդ հողերը պատկանում էին Անժուացի կոմս Ֆուլկ 1-ին, բայց Լոշ դղյակի պատմությունը սկսում է այն ժամանակ, երբ կոմս դարձավ նրա հաջորդը՝ Ֆուլկ Ներան, դաժան նվաճող, ով ամբողջ կյանքում կռվել է Բուլա ընտանիքի հետ, հարևանությամբ գտնվող հողերի համար։ Հենց Ֆուակ Ներան հրամայեց կառուցել քարե քառակուսի ամրոց։ Ընդհանրապես նա տարված էր այդ վայրերում պաշտպանողական դոնժոնների շինարարությամբ, այդպիսի գործողություններ թելադրում էր այն դարաշրժանը, որում ապրում էր կոմսը։ Մշտական պատերազմները, նրան ստիպեցին իր հողերում վեր խոյացնել տասնյակ ամրոցներ, զավթիչներից պաշտպանվելու համար։

Լոշ դղյակի դոնժոնը

Լոշ դղյակի դոնժոնի շինարարությունը սկսվելէ 1005 թվականին և շարունակվել մինչև 1070 թվականը։ Համեմատաբար համեստ մասշտաբներով (25 - 15 մ) և 38 մետր բարձրությամբ, դոնժոնը գրեթե անմատչելի էր, քանի որ նրա պատերի հաստությունը հասել էր 3 մետրի, որը այն ժամանակներում բավականին ազդեցիկ թիվ էր։ Ինչպես ենթադրվում էր պատերում փորված էին սողանցքներ։

1040 թվականին մահացավ Ֆուլկ Ներան և մեծարանքով թաղվեց Լոշ դղյակում։ Կոմսի գործը շարունակեց նրա ազգականը՝ Ժոֆֆրուա Մարտել դ·Անժուն, ում հաջողվեց ջախջախել կոմս դե Բլուային Սեն- Մարտեն-լե-Բոում, ինչը թույլ տվեց Անժուական ընտանիքին հանգիստ տեղավորվել Լոշ դղյակում։ Աստիճանաբար դոնժոնի շուրջը նոր ամրություններ կառուցեցին, ոչ ոք այլևս չհարձակվեց այդ հողերի վրա, բայց այդպիսի անվրդով կյանքը վաղ թե ուշ պետք է վերջանար։ Փոփոխությունները կատավեցին այն բանից հետո, երբ Ֆուլկովների վերջին ժառանգը ամուսնացավ Անգլիայի թագավորի աղջկա հետ, նրանց որդին՝ Հենրի II Պլանտագենետը 1154 թվականին բարձրացավ անգլիական գահին, ով ստիպված էր դեմ դուրս գալ ֆրանսիական միապետ Ֆիլիպ II Օգոստոսին, ով նվաճել էր Պլանտագենտների հողերի մեծ մասը։

Լոշ դղյակի հատակագիծը

Հենրի 2-րդ Պլանտագենետի մահից հետո, նրա որդին Ռիչարդ Առյուծասիրտը, ուղևորվեց դեպի Սուրբ երկիր՝ Խաչակրաց երրորդ արշավանքլ, բայց վերադառնալուց հետո գերվեց Սրփազան Հռոմեական կայսրության կայսր Հենրի 6-րդի կողմից, ինչը թույլ տվեց Ֆիլիպ Օգոստոսին Ռիչարդի եղբորից ստանալ Հովհաննես Անհողինին, Պլանտագենետների բազմաթիվ կալվածքներ, որոնց մեջ ներառված էր նաև Լոշը։ 1195 թվականին ազատություն ստանալով, Ռիչարդ Արյուծասրտից երեք ժամ պահանջվեց, որպեսզի վերադարձնի Լոշը։ Չորս տարի անց Ռիչարդը մահացավ Շինոնում, իսկ նրա օրինական ժառանգորդին՝ Արթուրին ստորաբար սպանեց Հովհաննես Անհողինը, շարունակելով կռվել Ֆիլիպ Օգոստոսի դեմ։ 1205 թվականին, պաշարումից մեկ տարի անց Լոշ դղյակը նորից անցավ ֆրանսիական միապետի տիրապետության տակ, ով դղյակը դարձրեց պետական բանտ։

Լոշի գրավումից հետո Ֆիլիպ Օգոստոսը սկսեց վերականգնել և ամրացնել այն ինչ մնացել էր ամրոցից, արդյունքում դղյակի հյուսիսային մասում վերակառուցվեց հին բնակելի շենքամասը, աշտարակներով և պարեկային գոտով, որը 1429 թվականին Օռլեանի գրավումից հետո նշանավորվեց՝ հենց այստեղ Ժաննա դ'Արկը համոզեց Շառլ Հաղթանակողին Ռեյմսում թագադրվել ֆրանսիական գահին։

Շուտով դղյակում բնակություն հաստատեց Ագնես Սորելը «Նազելի տիկինը», ով 1444 թվականին դարձավ Կառլ 7-րդի սիրելիներից առաջինը։ Ագնեսը հայտնի էր բարեգործության հակումով, միևնույն ժամանակ սիրում էր շքեղությունը, ինչը ազդում էր թագավորական գանձարանի վրա։ 1450 թվականին զգալով մոտալուտ մահը Ագնես Սորելը խնդրեց թաղել իրեն Նոտր Դամ դե Լոշ եկեղեցում, որն այժմ հայտնի է Սեն Ուր անվամբ, որին նա կտակեց երկու հազար ոսկե էքյու։ Նրա թաղումից որոշ ժամանակ անց եկեղեցականները դիմեցին Լյուդովիկոս 11-րդին նրա մարմինը դղյակ տեղափոխելու խնդրանքով, բայց Լյուդովիկոսի ակնարկից հետո, որ այդ դեպքում կտակված ոսկին նույնպես կանցնի դղյակին, կուսակրոնները վերջնականապես համոզվեցին «Նազելի տիկնոջ» անմեղության մեջ։

Նրա աճյունը հանգչեց մինչև հեղափոխությունը, երբ Էնդրի գումարտակի զինվորները Ագնեսի գերեզմանը ընդունելով որպես սրբի գերեզման, կոտրեցին նրա գիպսե արձանը, պղծեցին գերեզմանը և ցրեցին նրա մնացորդները։ Բացի դրանից, ապստամբները գրեթե ամբողջությամբ կործանեցին հին բնակելի շենքամասը, Աննայի կաթոլիկական մատուռը, բանտախցերը և Նոտր Դամ եկեղեցին։ Ավելի ուշ «Նազելի տիկնոջ» մնացորդները տեղափոխվեցին հին շենքամասի դահլիճներից մեկը, նոր գերեզմանի վրա տեղադրեցին հին գիպսե արձանի կրկնօրինակը։

15-րդ դարում Հին բնակելի շենքամասին ավելացրեցին մի քանի շենքեր, Նոր աշտարակը, պահակային աշտարակ Մարտելոն։

Բանտի գոյության ընթացքում այստեղ են հայտնվել բավականին թվով բարձրաստիճան բանտարկյալներ։ Լոշի գերիներից էր հայտնի պատմաբան Ֆիլիպ դե Կոմին, ով դավաճանել էր Լյուդովիկոս 11-րդին, կանգնելով մի խումբ դավադիրների կողքին, բայց արդյունքում ներվել է Կառլ 8-րդի կողմից։ Մարտելո աշտարակում է հայտնվել Նովարայի ճակատամարտում գերված Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզան։ Ի նշան ազնվատոհմ գերու նկատմամբ հարգանքի Լյուդովիկոս 12-րդը նրան կահույով և սենյակ հատկացրեց։

Լոշ դղյակ

Լոշի մյուս «հյուրը» Պյուի և Օտենա, Անտուան դե Շաբան և Ժակ Գյուրո եպիսկոպոսներն էին, ովքեր մասնակցել են Ֆրանցիսկոց 1-ինի դեմ դավադրությանը։

Լոշ դղյակի հետ կապված է մի հետարքիր լեգենդ։ Բամբասում են, որ Պոնբրիյման դղյակի տերը լսելով Լոշի առեղծվածային ստորգետնյա սենյակների և քարանձավների մասին, հրամայել է ջարդել մի քանի որմնաշար դռներ։ Անցնելով ժայռում փորված բազմաթիվ սրահներով, Պոնբրիյանը հայտնվում է փակուղում։ Բացելով դուռը նա հանկարծակի ետ ցատկեց, տեսնելով բարձրահասակ մարդու, նստած դիրքում, ձեռքերով բռնած գլուխը, բայց քանի որ նա չէր շարժվում, դղյակի տերը մոտեցավ և տեսավ, որ դա դիակ էր, որը վերածվել էր մումիայի, ի շնորհիվ բանտի չոր օդի։

Մի քանի րոպե դրսից ներս թափանցող քամին նրան մոխիրի վերծեց։ Բացի առեղծվածային մումիայից, Պոնբրիյանը հայտնաբերեց փոքրիկ արկղիկ, որի մեջ հագուստ էր դրված։ Լեգենդի իրական լինելու հավանականության ապացույցը որոշ փորձագետներ համարում են առեղծվածային գերու ոսկորներն են, որոնք պահվել են Նոտր Դամ եկեղեցում։

Այսօր դղյակի որոշ սորերկրյա տարածքներ բաց են այցելությունների համար, որոնցից ամենահիշվողը խոշտանգումների սենյակն է, որը սարքավորված էր Կառլ 7-րդի կողմից 15-րդ դարում, որտեղ դերևս պահպանվել են կապանքները, որոնց միջոցով ամրացվում էին գերիների կոճերը քառահատման ժամանակ։ Ինչպես նաև կարելի է մանրակրկիտ ուսումնասիրել Լյուդովիկոս 11-րդի հայտնի վանդակը, որտեղ եպիսկոպոս Բալյուն ապրել է 11 տարի։

Լոշ դղյակի դոնժոն կարելի է մուտք գործել նեղ աշտարակիկի որմանցով, երեքմետրյա բարձրության վրա։ Ամենայն հավանականությամբ նախկինում այստեղ դնովի սանդուղք կար, որը հնարավորություն էր տալիս բարձրանալ աշտարակ։ Մուտքի մոտ սկսվում է քարե պարուրաձև աստիճանը, որի 150 քայլերը հաղթահարելով կարելի է հայտնվել դոնժոնի տանիքին, որտեղից կարելի է տեսնել բերդի ամբողջ տարածքը։

1806 թվականին սկսվեցին լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ, իսկ 1861 թվականին Լոշ դղյակը ֆրանսիական Մշակույթի նախարարության կողմից դասվեց Ֆրանսիայի պատմության նշանավոր հուշարձանների շարքին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. «Замок или королевский город Лош Из Парижа по Франции на автомобиле». paris1814.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոշ դղյակ» հոդվածին։