Ամբուազ դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Ամբուազ դղյակ
ֆր.՝ château d'Amboise
Ambuaz IMG 1760.JPG
Տեսակ դղյակ և շատո[1]
Հասցե place du Château
Վարչական միավոր Ամբուազ[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա[1]
Ճարտարապետական ոճ International Gothic
Կոորդինատներ: 47°24′47.000000101598″ հս․ լ. 0°59′9.000000099988″ ավ. ե. / 47.41305555558377449° հս․. լ. 0.98583333336110779° ավ. ե. / 47.41305555558377449; 0.98583333336110779
Ամբուազ դղյակը գտնվում է Ֆրանսիաում
Ամբուազ դղյակ
Château d'Amboise Վիքիպահեստում

Ամբուազ դղյակ (ֆր.՝ château d'Amboise), պատմաճարտարապետական համալիր Ֆրանսիայում` Լուարի ափին գտնվող Ամբուազ քաղաքում (Էնդր և Լուարի դեպարտամենտ): Լուարայի դղյակներից է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբուազի դղյակի առաջին սեփականատերը եղել է Անժուի կոմս Ֆուլկ Ներան: Միջնադարում քաղաքում իշխում էր Ամբուազների հզոր տոհմը, որն այստեղից հսկում էր Լուարայի ծանծաղուտը: 1430-ական թվականների սկզբներին ամրոցի տերը, մեղադրվելով արքայի դեմ ապստամբության մեջ, զրկվեց իր կալվածքներից:

Ներկայիս եռահարկ ամրոցը` իր կիկլոպյան աշտարակներով, սկսել է կառուցվել 1492 թվականին Կառլ VIII արքայի կամքով, ով ծնվել ու մահացել է Ամբուազում: Ամրոցի աշխատանքներն ավարտելու համար քաղաք հրավիրված իտալացիներ Դոմենիկա դա Կարտոնան և ֆրա Ջոկոնդոն առաջինը Ֆրանսիա ներմուծեցին Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ տարրեր: Ընդունված է համարել, որ Իտալիայի սահմաններից դուրս հենց Ամբուազում է հիմնվել կանոնավոր առաջին այգին:

Ֆրանցիսկոս I-ինը մեծացել է Ամբուազի ամրոցում, որը պատկանել է իր մորը` Լուիզա Սավոյացուն: 1515 թվականին նա Կլու կալվածքում բնակեցրել է Լեոնարդո դա Վինչիին, ով այստեղ ավարտին է հասցրել «Ջոկոնդա» կտավը և հենց այդտեղ էլ մահացել 1519 թվականին: Ընդունված է համարել, որ նկարիչը թաղվել է սուրբ Գուբերտի կաթոլիկ մատուռում (կառուցվել է 1491-1496):

Մատուռը, որտեղ հանգչում է Լեոնարդո դա Վինչին

Ֆրանցիսկոս 1-ինի մահից հետո Ամբուազում հաստատվում են Հենրի II և Եկատերինա Մեդիչին: Այստեղ են մեծանում նրանց նրանց երեխաները և ապրում հարսը` Մարի Ստյուարտը: 1560 թվականին Գիզերը Բլուայից Ամբուազ են բերում երիտասարդ արքա Ֆրանցիսկոս 2-րդին, որի վրա ծրագրում էին հարձակվել հուգենոտները: Հենց այստեղ էլ հարձակման կազմակերպիչների նկատմամբ դաժան հաշվեհարդար են տեսնում:

Հետագայում ֆրանսիական միապետները հետաքրքրություն չեն դրսևորում Ամբուազի դղյակի նկատմամբ: Լյուդովիկոս 13-րդը այն նվիրում է իր եղբորը` Գաստոնին, իսկ Լյուդովիկոս XV-ը` Շուազելի նախարարին: Լյուդովիկոս 14-րդը այստեղ էր պահում ձերբակալված Նիկոլյա Ֆուկեին և Լոզենի հերցոգին: 19-րդ դարում այստեղ էին պահում գերված Աբդ ալ-Կադիրին:

Ֆրանսիական հեղափոխության տարիներին Ամբուազի դղյակի մեծ մասը ոչնչացվել է: Որպեսզի կասեցվի մշակութային արժեքների թալանը, Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը 1872 թվականին ամրոցի պահպանված հատվածները հանձնել է Օռլեանի տանը: Ներկայումս դղյակը գտնվում է սուրբ Լյուդովիկոսի ֆոնդի հոգածության տակ:

Ամբուազի դղյակը պատկերված է 20-րդ դարասկզբի բացիկներում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]