Շերրի Լանսինգ
Շերրի Լանսինգ անգլ.՝ Sherry Lansing | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1944[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, University of Chicago Laboratory Schools? և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Ուիլյամ Ֆրիդկին |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Sherry Lansing Վիքիպահեստում |
Շերրի Լանսինգ (անգլ.՝ Sherry Lansing, ծննդյամբ՝ Շերրի Լի Դուլ (անգլ.՝ Sherry Lee Duhl)հուլիսի 31, 1944[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, ինչպես նաև «Paramount Pictures» ընկերության ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Չիկագոյում՝ անշարժ գույքի ներդրող Դևիդ Դուլի ընտանիքում, ով մահացել է, երբ նա եղել է դեռ 9 տարեկան և նրա կնոջ՝ Մարգո Հայմանի ընտանիքում, որը ծագումով եղել է հրեա, որը 1937 թվականին նացիստական Գերմանիայից ներգաղթել է ԱՄՆ[5]։ 1962 թվականին Լանսինգն ավարտել է Չիկագոյի համալսարանը, իսկ 1966 թվականին հյուսիսարևմտյան համալսարանում ստացել է գիտությունների բակալավրի աստիճան։
Տասնիննամյակի վերջին Լանսինգը որոշել է իրեն փորձել որպես դերասանուհի՝ 1968 թվականին իր նորամուտը հեռուստատեսությամբ ցուցադրելով։ 1970 թվականին էկրան Է բարձրացել նրա մասնակցությամբ միանգամից երկու ֆիլմ ՝ «Սիրել» (1970) և «Ռիո Լոբո» (1970)։ Հիասթափվելով իր դերասանական գործունեությունից՝ նա որոշել է այլ կողմից մոտենալ կինոբիզնեսին՝ «MGM» ստուդիայում անցնելով սցենարների Խմբագրի աշխատանքի։ Տարիների ընթացքում սկսել է ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել հոլիվուդյան ստուդիաներում՝ «MGM» ստուդիայից հետո աշխատելով «Columbia Pictures» ընկերությունում, իսկ 1980 թվականին դարձել է «20th Century Fox» ստուդիայի առաջին կին ղեկավարը։ Պրոդյուսեր Սթենլի Ռ. Ջաֆիի հետ Լանսինգը եղել է «Jaffe/Lansing Productions» ստուդիայի համաղեկավար, որի ամենահայտնի ֆիլմը դարձել է «Ճակատագրական ներգրավվածություն» հոգեբանական ֆիլմը, որը 1987 թվականին լավագույն կինոարտադրության համար «Օսկար» մրցանակի է արժանացել։
1992 թվականին Լանսինգն անցել է«Paramount Pictures» ընկերություն՝ սկիզբ դնելով կինոստուդիայի հիթերի երկարությանն ու հաջող շարքին։ Նրա ղեկավարությամբ ստուդիան թողարկել է այնպիսի բլոկբաստերներ, ինչպիսիք են «Ֆորեստ Գամփը» (1994), «Խիզախ սիրտը» (1995) և «Տիտանիկը» ֆիլմերը (1997)։ Ընդհանուր առմամբ, Լանսինգի ղեկավարության ժամանակ ստուդիայում թողարկված բոլոր ֆիլմերի 80%-ը տոմսարկղում հաջողություն է ունեցել։ 1996 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում դրվել է Լանսինգի անվանական աստղը, իսկ 2001 թվականին «Ladies' Home Journal» ամսագիրը նրան ընդգրկել է Ամերիկայի 30 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ 2004 թվականին, այն բանից հետո, երբ «Viacom» մեդիակոնգլոմերատը, որին պատկանում է «Paramount Pictures» ըներությունը, որոշել է ստուդիան բաժանել երկու մասի՝ Լանսինգը լքել է իր պաշտոնը։
Հետագա տարիներին նա ակտիվ է եղել հասարակության տարբեր ոլորտներում։ Լանսինգը եղել է ամերիկյան Կարմիր Խաչի, Քարթերի կենտրոնի, «Qualcomm» ընկերության, ինչպես նաև մի շարք բարեգործական, գիտական և բժշկական ասոցիացիաների ղեկավար խորհուրդներում։ 2005 թվականին նա իր անունով հիմնադրամ է բացել, որը զբաղվում էր քաղցկեղի ուսումնասիրությամբ։ 2007 թվականին արժանացել է Ջին Հերշոլտի անվան ակադեմիայի մրցանակի՝ քաղցկեղի հետազոտման ոլորտում նրա աշխատանքի համար։
1991 թվականից Լանսինգն ամուսնացել է ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինի հետ։
1999 թվականից եղել է Կալիֆոռնիայի համալսարանի ռեգենտ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի և քաղցկեղի ուսումնսասիրության համար Ջին Հերշոլտի անվան մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 https://www.acmi.net.au/creators/77694
- ↑ Sherry Lansing Academy Awards Acceptance Speech
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ «https://www.foxnews.com/printer_friendly_wires/2006Dec15/0,4675,PeopleLansing,00.html».
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|title=
|url=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шерри Лансинг (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերրի Լանսինգ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի մեդիա գործիչներ
- Օսկարակիրներ
- Կինոդերասաններ
- Կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ