Շեյն Հարփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շեյն Հարպերից)
Շեյն Հարփեր
Ծնվել էփետրվարի 14, 1993(1993-02-14) (31 տարեկան)
ԾննդավայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և պարող
Ժանրերփոփ
shaneharper.com

Շեյն Հարփեր  (անգլ.՝ Shane Steven Harper փետրվարի 14, 1993(1993-02-14), Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ[1], դերասան, պարող և երգերի հեղինակ։ Ճանաչում է ձեռք բերել «Հաջողությո՜ւն, Չարլի՛» հեռուստասերիալում խաղացած Սպենսեր Ուոլշի դերով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարփերը ծնվել է Լա Հոլյաում՝ Կալիֆոռնիայում։ 9 տարեկանում սկսել է երգել և կիթառ, դաշնամուր նվագել։ Նա կարող է պարել բալետ, ջազ և հիփ-հոփ։ Նվագում է ակուստիկ կիթառ։ 1998 թվականին Հարփերի ընտանիքը տեղափոխվել է Օրինջի շրջանի՝ Սան Դիեգո քաղաք։ Շեյնի քույրը՝ Սամանտան, պրոֆեսիոնալ պարուհի է, իսկ կրտսեր եղբայրը՝ մոդել Շեյնը, քրիստոնյա է[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյնը մինչև Nickelodeon-ի ամենաերիտասարդ առաջատար պարողը դառնալը, իր կարիերան սկսել է ֆիլմերում և հեռուստաշոուներում («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ», «Re-Aimatedn», «Պարային հեղափոխություն») աննշան դերեր խաղալով։ 2010-2013 թվականներին նկարահանվել է «Դիսնեյ» հեռուստաալիքի «Հաջողությո՜ւն, Չարլի՛» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալում խաղացած դերը նրան մեծ ճանաչում է բերել։ 2014 թվականին նկարահանվել է «Աստված չի մահացել» ֆիլմում, որը հայտնի է դարձել Ամերիկայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հանդիպել է «Հաջողությո՜ւն, Չարլի՛» սերիալի գործընկերուհու՝ Բրիջիթ Մենդլերի հետ[4]։ 2015 թվականի սկզբին Բրիջիթը Humor Mill ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ ինքը և Շեյնը բաժանվել են։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Զոուի 101 Zoey 101 Tenth Grader
2007 ֆ Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ High School Musical 2 պարող
2010 ֆ Իմ անունը Կխան է My Name Is Khan Թիմ
2010-2014 ս Հաջողությո՜ւն, Չարլի՛ Good Luck Charlie Սպենսեր Ուոլշ
2010 ֆ Բարև, Ջուլի՛ Flipped Մեթ Բայկեր
2011 ֆ Ուեյվերլի Փլեյսի կախարդները Wizards of Waverly Place Ֆիդել
2013-2014 ս Անշնորհք Awkward Օսթին Ուելշ
2014 ֆ Աստված չի մահացել (ֆիլմ) God's Not Dead Ջոշ Ուիտոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shane Harper». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Shane Harper Covers «Home»!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. http://www.worldmag.com (31 май 2013). «Jump up ^ "WORLD - Curtain calling - Angela Lu - June 15, 2013" . WORLD». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  4. http://www.justjaredjr.com/ (3 СЕНТЯБРЯ 2012). «Bridgit Mendler & Shane Harper: Officially Dating!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյն Հարփեր» հոդվածին։