Աստված չի մահացել (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աստված չի մահացել
God's Not Dead
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր դրամա
Թվական մարտի 21, 2014
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Harold Cronk
Սցենարի հեղինակ Cary Solomon
Դերակատարներ Shane Harper[1], David A. R. White[1], Մարկո Խան[1], Willie Robertson[1], Michael Tait[1], Korie Howard Robertson[1], Kevin Sorbo[1], Դին Քեյն[1], Cassidy Gifford[1], Trisha LaFache[2] և Jim Gleason[2]
Օպերատոր Brian Shanley
Երաժշտություն Newsboys
Կինոընկերություն Pure Flix Entertainment
Տևողություն 113 րոպե
Հաջորդ God's Not Dead 2
Պաշտոնական կայքէջ

«Աստված չի մահացել» (անգլ.՝ God's Not Dead), ամերիկյան դրամա ֆիլմ, որը նկարահանվել է 2014 թվականին՝ Ռայս Բրուքսի համանուն գրքի հիման վրա: Ֆիլմի ռեժիսորն է Հարոլդ Քրոնկը: Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Շեյն Հարփերը, Քևին Սորբոն, Դևիդ Էնդրյու Ռոյ Ուեյթը և Դին Քեյնը։ Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2014 թվականի գարնանը «Pure Flix Entertainment»[3] կինոընկերության կողմից:

Ֆիլմի բյուջեն կազմել է 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հասույթը՝ 64.7 միլիոն դոլար[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնյա ուսանող Ջոշ Ուիթոնը փորձության է ենթարկվում փիլիսոփայության պրոֆեսոր աթեիստ Ռեդիսոնի հետ շփվելիս: Առաջին դասի ժամանակ պրոֆեսոր Ռեդիսոնն իր ուսանողներից պահանջում է, որ վերջիններս ստորագրեն «Աստված մահացել է» հայտարարության տակ, որպեսզի առարկայի ստուգարքը ստանան: Ջոշը հրաժարվում է: Որպեսզի մնա դասարանում, Ջոշն ընդունում է պրոֆեսորի մարտահրավերը: Նա պետք է պաշտպանի իր հավատը՝ Աստծո գոյության վերաբերյալ պրոֆեսորի դասախոսությունների ողջ ընթացքում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Շեյն Հարփեր Ջոշ Ուիթոն
Քևին Սորբո պրոֆեսոր Ռեդիսոն
Ջիմ Գլիսոն Ուորդ Ուիթոն
Դևիդ Էնդրյու Ռոյ Ուեյթ քահանա Դեյվ
Մարկո Հենլիեն Միսրադ
Դին Քեյն Մարկ

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 1-ին[5][6]՝ Զատիկի տոնի օրը[7] էկրաններ է բարձրանում «Աստված չի մահացել 2» ֆիլմը: ֆիլմում խաղում են նախորդ կինոնկարի դերասանների մի մասը, ինչպես նաև նոր դերասաններ, որպիսիք են՝ Մելիսա Ջոան Հարթ, Ռեյ Ուայզ, Ջեսի Մեթքալֆ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.imdb.com/title/tt2528814/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  2. 2,0 2,1 ČSFD — 2001.
  3. Farber Stephen (March 21, 2014)։ «God's Not Dead: Film Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է April 26, 2014 
  4. «God's Not Dead (2014)»։ Box Office Mojo։ Amazon.com։ Վերցված է August 14, 2014 
  5. Endriga Jomar (October 17, 2015)։ «God's Not Dead 2 Teaser Trailer Released in Time for Woodlawn Movie; NFL Star Tim Tebow Comments on Woodlawn Sneak Peek»։ The Gospel Herald։ Վերցված է October 19, 2015 
  6. «God's Not Dead 2: Coming April 1, 2016»։ God's Not Dead Blog։ August 25, 2015։ Վերցված է October 19, 2015 
  7. Morefield Kenneth R. (July 8, 2015)։ «Pureflix Sets Release Date for God's Not Dead 2: He is Surely Alive»։ 1More Film Blog։ Վերցված է October 19, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]