Մելիսա Ջոան Հարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսա Ջոան Հարթ
Melissa Joan Hart
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1976(1976-04-18)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՍմիթթաուն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնմոտ կաթոլիկություն[2]
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր, երգչուհի, ձեռնարկատեր, ռեժիսոր, թատրոնի դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասանուհի, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր և պոդքաստեր
ԱմուսինՄարկ Ուիլքերսոն[1]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն[3][4]
ԱնդամությունGirl Scouts of the USA?[1]
ԵրեխաներՄեյսոն Ուիլքերսոն[5], Թաքեր Ուիլքերսոն և Բրեյդոն Ուիլքերսոն[5]
 Melissa Joan Hart Վիքիպահեստում

Մելիսա Ջոան Քետրին Հարթ (անգլ.՝ Melissa Joan Catherine Hart, ապրիլի 18, 1976(1976-04-18)[1], Սմիթթաուն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, որը առավել հայտնի է «Կլարիսա» և «Սաբրինա փոքրիկ կախարդ» հաջողակ հեռուստատեսային սերիալներում խաղացած գլխավոր դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսա Ջոան Հարթը ծնվել է 1976 թվականի ապրիլի 18-ին Նյու Յորք նահանգի Սմիթթաուն քաղաքում (բայց մեծացել է Սեյվիլում) և եղել է Պոլի Ջոան Վոջի և Բիլա Ուիլյամ Հարթի հինգ երեխաներից առաջինը։ Մայրը եղել է սկսնակ կատարողների պրոդյուսեր ու մենեջեր, իսկ հայրը՝ կակղամորթերի մատակարար և գործարար։ Մելիսայից հետո ընտանիքում ծնվել են ևս երեք դուստր՝ Տրիշա Լուիզը, Էլիզաբեթ Լին, Էմիլի Էնը և մեկ որդի՝ Բրայանը։ Մելիսայի մորական պապը՝ Սթենլի Ջոն Վոջին, նավատորմի վետերան էր և կաթոլիկ։ 1990 թվականին Պոլն և Բիլը ամուսնալուծվել են, և երեխաները մոր հետ տեղափոխվել են Նյու Յորք։ 1994 թվականին Պոլն ամուսնացել է հեռուստատեսային ղեկավար Լեսլի Էմերիկա Ջիլիեմսի հետ և այդ ամուսնությունից հետո Մելիսան ունեցել է ևս երեք կրտսեր քույրեր՝ Ալեքսանդրա, Սամանթա Լեսլի և ՄաքՔենզի։ Մելիսին անվանակոչել են «Allman Brothers» խմբի համանուն երգի պատվին, իսկ Ջոանի երկրորդ անունը նրան տվել են մորական տատիկի պատվին։ Ութերորդ դասարանում Մելիսան որպես հաստատուն անուն վերցրել է Քեթրին անունը, սակայն պրոֆեսիոնալ մակարդակով նա այն ոչ մի տեղ չի օգտագործել։

Մելիսայի կարիերան սկսվել է 4 տարեկանից, երբ նրան հրավիրել են նկարահանվելու լողանալու համար մանկական փչովի խաղալիքների գովազդում։ Կրթություն է ստացել Նյու Յորքի համալսարանում, որտեղ զբաղվել է արվեստով, լեզվով, գրականությամբ և որոշել է դառնալ լրագրող, սակայն համալսարանում սովորելուց հետո սկսել է կինոկարիերան՝ սկզբում ապրանքներ գովազդելով։ Շուտով փորձերը հաջողությամբ ավարտելուց հետո դերասանուհին «Կլարիսան գիտի ամեն ինչ» սերիալում ստացել է գլխավոր դեր։

«Կլարիսան գիտի ամեն ինչ» նախագծի փակումից որոշ ժամանակ անց Մելիսին իր գլխավոր դերի համար հրավիրել են նկարահանվելու «Սաբրինա փոքրիկ կախարդը» կատակերգական հեռուստասերիալում։ ԱՄՆ-ում սիթքոմի պրեմիերայից հետո անմիջապես ավելի մեծ հարգանք և հետաքրքրություն է ձեռք բերել հանրության մոտ։ Մի քանի հաջող մրցաշրջաններից հետո Ջոան Հարթը երկու հեռուստաֆիլմ է թողարկել «Սաբրինան Ռիմում» և «Սաբրինան ջրի տակ», որտեղ դերասանուհին կատարել է նաև գլխավոր դեր։

1999 թվականին նկարահանվել է Բրիթնի Սփիրսի «Crazy» երգի տեսահոլովակում[6], որն արտացոլվել է «Սաբրինա փոքրիկ կախարդը» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 1-ին սերիալում։

«Սաբրինա փոքրիկ կախարդը» սերիալի ավարտից հետո Հարթը հիմնականում դերեր է խաղացել հեռուստաֆիլմերում և հյուրային՝ սերիալների դրվագներում։ 2005 թվականին նա հրավիրվել էր «Robot Chicken» մուլտֆիլմ՝ հնչյունավորելու լրտեսուհի Էմիլիին։ 2007 թվականին նա հայտնվել է «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալի դրվագում՝ խաղալով ուսուցչուհու դեր, որին մեղադրել են մանկապղծության մեջ։ 2009 թվականին նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուին, որից դուրս է մնացել վեցերորդ շաբաթից։

2010 թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Ինը մահացածների ցուցակում» թրիլլերում, նախքան սիթքոմի ժանր վերադառնալը կաբելային հեռուստատեսության «Մելիսա և Ջոուի» սերիալի գլխավոր դերով։

Քանի որ նրանց մայրը պրոդյուսեր էր, Մելիսայի բոլոր քույրերը և եղբայրը որոշ ժամանակ նկարահանվել են հեռուստատեսությունում, որտեղ խաղացել են նույն նախագծերում, ինչ և Մելիսան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հուլիսի 19-ից Մելիսա Ջոան Հարթն ամուսնացել է երաժիշտ Մարկ Ուիլքերսոնի հետ, որի հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից մեկ տարի առաջ[7]։ Ամուսիններն ունեցել են երեք որդի ՝ Մեյսոն Ուոլթեր Ուիլքերսոնը[8], Բրեյդոն Հարթ Ուիլքերսոնը[9] և Թաքեր Մաքֆադեն Ուիլքերսոնը[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985 ս Կայեն և Աբել Kane & Abel Ֆլորենցիա
1986 ս Այլ աշխարհ Another World Ռոլլեր
1986 ս Հավասարիչը The Equalizer Լաուրա Մուր
1986 հֆ Սուրբ Ծննդան ձյունը Christmas Snow Ամի
1991-1994 ս Կլարիսան գիտի ամեն ինչ Clarissa Explains It All Կլարիսա Դարլինգ
1993 ս Վախենու՞մ ես դու մթությունից Are You Afraid of the Dark? Դաֆնի
1995 ս Հրեշտակի հպում Touched by an Angel Կլեր Լեզամ
1995 հֆ Ընտանեկան հանդիպում Family Reunion: A Relative Nightmare Սամանթա
1995 հֆ Կլարիսա Clarissa Կլարիսա Դարլինգ
1996 հֆ Սաբրինա փոքրիկ կախարդը Sabrina the Teenage Witch Սաբրինա Սպելման
1996-2003 ս Սաբրինա փոքրիկ կախարդը Sabrina, the Teenage Witch Սաբրինա Սպելման
1997 ս Տղան ճանաչում է աշխարհը Boy Meets World Սաբրինա Սպելման
1997 ս Հիմարը Clueless Սաբրինա Սպելման
1997 ֆ Ճիշտ կապեր The Right Connections Մելանի Քեմբրիջ
1997 հֆ Փոթորիկի միջով Two Came Back Սյուզան Կլարկսոն
1998 հֆ Մարին պետք է լռի Silencing Mary Մերի Ստորտսոն
1998 ֆ Չեմ կարող սպասել Can't Hardly Wait Վիկի
1998 ֆ Սաբրինան մեկնում է Հռոմ Sabrina Goes to Rome Սաբրինա/Սոֆի
1999 հֆ Սիրում եմ ամերիկյան ոճը Love American Style Անաբել
1998 ս Սուպերմեն Superman Աղջիկ Սատուրն
1999 ս 70-ականների շոու That '70s Show Մերի
1999-2000 մս Սաբրինա մուլտսերիալ Sabrina the Animated Series Սաբրինա Սպելման
1999 ֆ Սաբրինան ջրի տակ Sabrina, Down Under Սաբրինա Սպելման
2000 Ապագայի Բեթմենը։ Ջոկերի վերադարձը Batman Beyond: Return of the Joker Դի Դի
2000 ս Նորաձևության ամսագիր Just Shoot Me! Կրիսի
2000 ֆ Not Another Teen Movie Not Another Teen Movie
2001 ֆ Հակառակ ընթացք Backflash C.J.
2002 Պահել Hold On
2007 հֆ Արձակուրդ ձեռնաշղթաներով Holiday in Handcuffs Տրուդի
2007 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Սառա Տրենտ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://web.archive.org/web/20130604210304/http://melissajoanhart.ning.com/page/biography-2
  2. Melissa Joan Hart wrestled with faith, acceptance when son had question about Jewish friendUSA Today, 2019.
  3. 10 Celebrities Who Are RepublicanO, The Oprah Magazine, 2019.
  4. https://www.foxnews.com/entertainment/melissa-joan-hart-these-days-there-are-more-republicans-in-hollywood
  5. 5,0 5,1 https://people.com/parents/melissa-joan-hart-welcomes-son-tucker-mcfadden/
  6. Iona Kirby. (2015 թ․ փետրվարի 20). «Britney Spears reunites with old pal Melissa Joan Hart... 16 years after starring together in the (You Drive Me) Crazy music video» (անգլերեն). www.dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  7. «Who Wants to Marry Melissa Joan Hart?». People.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2003 թ․ փետրվարի 19-ին.
  8. «It's a Boy for Melissa Joan Hart». People.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2006 թ․ հունվարի 11-ին.
  9. «Melissa Joan Hart & Husband Welcome Baby No. 2». People Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.
  10. «Melissa Joan Hart Welcomes Son Tucker — Moms & Babies — Moms & Babies — People.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Ջոան Հարթ» հոդվածին։