Jump to content

Քևին Սորբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Սորբո
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 24, 1958(1958-09-24) (68 տարեկան)
Ծննդավայր՝Mound, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և գրող
IMDb։ID 0001757
kevinsorbo.net

Քևին Դեյվիդ Սորբո (անգլ.՝ Kevin David Sorbo, սեպտեմբերի 24, 1958(1958-09-24), Mound, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Հերակլեսի զարմանալի ճամփորդությունները» սերիալում խաղացած Հերակլեսի և «Անդրոմեդա» սերիալում՝ Դիլան Հանտի դերով։ Հայտնի է նաև «Ծանոթություն սպարտացիների հետ», «Հոգու սերֆեր», «Կուլ-նվաճող», «Փուլբոյ։ Փրկվեք ով կարող է» և «Աստված չի մահացել» ֆիլմերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Դեյվիդ Սորբոն (անգլ.՝ Kevin David Sorbo) ծնվել է 1958 թվականի սեպտեմբերին Մինեսոտա նահանգի Մունդ քաղաքում։ Նրա մայրը՝ Արդիսը, եղել է բույժքույր, իսկ հայրը՝ Լին Սորբոն, մաթեմատիկական դպրոցի կենսաբանության ուսուցիչ։ Նրա ծնողները նորվեգական արմատներ ունեն, և Քևինը մեծացել է լյութերական ավանդույթներով[1]։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո Սորբոն ընդունվել է Մուրհեդ քաղաքի Մինեսոտա նահանգի համալսարան, բայցի այդ աշախատել է որպես տպագիր և հեռուստագովազդի մոդել։

Նրա կարիերայում հաջողակ է դարձել 1994 թվականը, երբ ստացել է Հերակլեսի դերը «Հերակլեսը և ամազոնուհիները» հեռուստաֆիլմում։ Հետո հաջորդել են ևս մի քանի նմանատիպ հեռուտաֆիլմեր, որոնք պիլոտային են դարձել «Հերակլեսի զարմանալի ճամփորդությունները» սերիալի համար, որի շնորհիվ Քևին Սորբոն ձեռք է բերել ամենամեծ հաջողությունը։ Այդ հեռուստասերիալը աշխարի շատ երկրներում դարձել է շատ հայտնի, իսկ նրա նկարահանումները տևել են 1995-1999 թվականները։ Սորբոյի կատարմամբ Հերակլեսի կերպարը հայտնվել է նաև նրան հարազատ «Զենա՝ զինվորների թագուհի» սերիալում։ Դերասանի ձայնով է խոսում նաև Հերակլեսը «Հերակլես և Զենա։ Օլիմպոսի ճակատամարտ» մուլտֆիլմում։ Այս նախագծի շնորհիվ Քևին Սորբոն հանդիպել է նաև կնոջը՝ Սեմ Ջենքինսին, որի հետ հարսանիքը կայացել է 1998 թվականի հունվարին։ Ջենքինսը և Սորբոնը դարձել են երեք երեխաների ծնողներ։

1997 թվականին Սորբոն մասնակցել է «Mortal Kombat 4» համակարգչային խաղի Քուան Չիի և Ռեյկոյի կերպարների հնչյունավորմանը։ Նույն տարում հեռուստատեսության նկարահանումների միջև ընդմիջումների ժամանակ Քևին Սորբոն իր առաջին նշանակալի դերն է կատարել մեծ էկրանին՝ «Կուլ-նվաճող» ֆիլմում խաղալով Կուլի դերը։

«Հերակլեսի զարմանահրաշ ճամփորդություններ»-ի նկարահանումների ավարտից հետո Սորբոն միացել է նոր գիտաֆանտաստիկ սերիալի՝ «Անդրոմեդա»-յի նկարահանումներին, որտեղ 2000-2005 թվականներին խաղացել է կապիտան Դիլան Հանթի դերը։ 2002 թվականին որպես լավագույն հեռուստատեսային դերասան առաջադրվել է «Սատուրն» մրցանակի։ 2006 թվականին եղել է նաև հեռուստատեսությունում հյուր «Միայնակ սրտեր» և «Երկու ու կես մարդ» հեռուստասերյալներում։ 2007 թվականին նկարահանվել է «Մեծ քայլերով 2։ Հատուցում» և «Մեծ քայլերով 3։ Արդարություն մենակ» տեսաֆիլմերում, որոնք եղել են «Մեծ քայլերով» ֆիլմի շարունակությունները։ 2008 թվականին Սորբոյին առաջարկվել է «Ծանոթություն սպարտացիների հետ» ֆիլմում կապիտանի դերը[2], որը, չնայած քննադատների բացասական արձագանքներին, դարձել է դրամարկղային հիթ[3]։

Քևին Սորբոն եղել է «Պիտանի աշխարհ երեխաների համար» (AWFFK!) շահույթ չհետապնդող կազմակերպության (որտեղ դեռահասներին սովորեցնում են դաստիարակներ լինել ավելի երիտասարդ սերնդի համար) նախագահ։

Քևին Սորբոն քրիստոնյա է։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հունվարի 5-ին Քևին Սորբոն ամուսնացել է դերասանուհի Սեմ Ջենքինսի հետ (խաղացել է Սերենայի՝ Հերակլեսի կնոջ դերը, որը Հերակլեսի զարմանալի ճամփորդությունների շարքում սպանվել է Արեսի եւ Սթրայֆի կողմից)։ Քևինը և Սեմը ունեն երեք երեխա՝ երկու որդի և դուստր՝ Բրեդեն Կուպեր Սորբոն (ծնվել է 2001 թվականի օգոստոսի 22-ին), Շեյն Հակեն Սորբոն (ծնվել է 2004 թվականի մարտի 31-ին ) և Օկտավիա Սորբոն (ծնվել է 2005 թվականի հոկտեմբերի 16-ին)։

2012 թվականի հոկտեմբերին երկարատև հիվանդությունից հետո մահացել է Քևինի հայրը։

Ֆիլմագրություն, ֆիլմ և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1986Սանտա Բարբարա (սերիալ)Santa BarbaraԲեռնակիր
1992Վիճակը՝ կրիտիկականCondition: CriticalԹադիուս Կոչինսկին
1993Անմեղների կոտորածSlaughter of the InnocentsՋոն Ուիլսոն
1993Ոստիկանական կոմիսար (սերիալ)The CommishՄարկ
1993Նա սպանություն է գրել (սերիալ)Murder, She WroteՄայքլ Բերկ
1994Հերակլեսն ու ամազոնուհիներըHercules and the Amazon WomenՀերակլես
1994Հերակլեսն և կորած թագավորությունը Hercules and the Lost KingdomՀերակլես
1994Հերակլեսը և կրակի շրջանը Hercules and the Circle of FireՀերակլես
1994Հերակլեսը ստորգետնյա թագավորությունում Hercules in the UnderworldՀերակլես
1994Հերակլեսը Մինոտավրոսի քարանձավում Hercules in the Maze of the MinotauՀերակլես
1995-1999Հերակլեսի զարմանալի արկածները (սերիալ) Hercules: The Legendary JourneysՀերակլես
1995-2001Զենա՝ զինվորների թագուհի (սերիալ)Xena: Warrior PrincessՀերակլես
1995Սիբիլ (սերիալ)CybillՌիկ
1997Կուլ-նվաճողKull the ConquerorՔուլ
1998Հերակլես և Զենա։ Օլիմպոսի ճակատամարտHercules and Xena — The Animated Movie: The Battle for Mount OlympusՀերակլես (հնչյունավորել)
1999Մոդայի ամսագիր (սերիալ)Just Shoot MeԱնասուն
2000-2005Անդրոմեդա (սերիալ) AndromedaԴիլան Հանթ
2001Դարմա և Գրեգ (հեռուստասերիալ) Dharma & GregՉարլի
2003Ինչպես ասեց Ջիմը (սերիալ) According to JimԴերիալ Բեքեր
2004Փրկելով ԱդամինClipping AdamՀայր Դենը
2004Էկրանի թագուհինHope & FaithՔենին
2005Բոբի Քենոն (սերիալ) Bobby CannonԲոբի Քեննոն
2006Սրճարանի վերջին շանսըLast Chance CafeՀանս Քոուլթեր
2006Երկու ու կես մարդ (սերիալ) Two and a Half MenԷնդի
2007Պայծառատես (սերիալ)PsychԲերդ Տատումս
2007Մեծ քայլերովWalking Tall: The PaybackՆիկ Պրեսկոտ
2007Մեծ քայլերով 2։ Արդարություն մենակWalking Tall: Lone JusticeՆիկ Պրեսկոտ
2007Հրեշտակ-վրեժարուAvenging AngelՔարոզիչ
2007Հողի զայրույթըSomething BeneathԴուգլաս Միդլթոն
2007Միայնակ սրտեր (հեռուստասերիալ) The O.C.Ֆրանկ Էթվուդ
2008Միդլմեն (սերիալ) The MiddlemanԳայ Գոդարդ
2008Իմ ամբողջ անցյալը (սերիալ)The Ex ListՊրոֆեսոր
2008Մայրամուտը տափաստաններումPrairie FeverՊրեստթոն Բիգզս
2008Ծանոթություն սպարտացիների հետ Meet The SpartansԿապիտալ
2009Գայլի կիրճ (սերիալ) Wolf CanyonՌիկ
2009-2011Սուպերհերոսների ջոկատը (մ/սերիալ)The Super Hero Squad ShowԿա-զար (ձայն)
2009Մահացու լիցք Lightning StrikesՇերիֆ Բրեդլի
2009Թոմին և կախարդական ջորին Tommy and the Cool MuleԴոջ Դավիս
2009Չամուսնացած ԳարինGary UnmarriedՍևեն
2010Սանտայի կոստյումը The Santa SuitԴրեյք Հանթեր
2010ՊարադոքսParadoxՇոն Նոլտ
2010Հեքիաթներ հին կայսրության մասին Tales of an Ancient EmpireԱյեդան
2010Միքենի թագավորըThe Kings of MykonosՊիերլուչչի
2010Ինչ եթե What IfԲեն Ուոլքեր
2011Դագաղ CoffinՇին Ջասթիս
2011Գիլդիա (հեռուստասերիալ) The GuildՔևին Սորբո
2011Փուլբոյ։ Փրկվեք ով կարող է Poolboy: Drowning Out the FuryՊուլբոյ
2012Անտես վկաներ Shadow WitnessԴետեկտիվ Հելիքսոն
2012Ագահություն AvariceՋեյմս
2012Կանանց կոտորած Sorority Party MassacreԿապիտան Ֆանինգ
2012Ճակատագրական զանգ Fatal CallՌիկ
2012Քեյ և Պիլ (սերիալ) Key and PeeleԲրեդ
2012Սուրբծննդյան հրեշտակըChristmas AngelՆեթան Դեյվիս
2012Հույսի ճանապարհAbel’s FieldԱվել
2012Պատանդ Vite in ostaggioԴեյվ Մակ Բիլ
2013Փոթորկի հեծյալըStorm RiderՍեմ Ֆիդինգ
2013Մենակ Սուրբ Ծննդին Alone for ChristmasՔվենտին
2013Պարանորմալ կինո Paranormal MovieՊահակ
2014Սրճարան Coffee ShopՔալվին
2014Մեկ կրակոց One ShotԳիբսոն
2014Թող առյուծը մռնչա Let the Lion RoarՔալվին
2014Սրտակերներ (սերիալ) Heartbreakers
2014Շնաձուկ-պիրանիա Piranha SharksՔաղաքապետ Բորման
2014Վերապրողը SurvivorԿապիտան Հանթեր
2014Աստված չի մահացել God’s Not DeadՌադիսոն
2014Ժամանակի հարց A Matter of TimeՔերտիս Հենիգեն
2014Օգնություն մայրուղում Help on the HighwayԹրեյս
2015Առասպել. Մութ ժամանակներ Mythica: The DarksporeԲաժնեմաս
2015Եվս մեկ ռաունդ One More RoundԲիլլի Թեյլոր
2015Գաղտնի ձեռքսեղմում The Secret HandshakeՌոյ
2015Մենակ Սաուս Բիչում Single in South BeachՍեմ
2015Անառակ որդու խոստովանությունըConfessions of a Prodigal SonՀովիվ Մեթյու
2016Լճի ձայնը Crowing LakesՀաքեն
2016Խաղի ոգին The Spirit of the GameՓարլի Քոնդին
2016Եթերային AsomatousՄալքոլմ Օսբորն
2016Հովսեփն և Մարիամը Joseph and MaryԻոսիֆ
2016Աննախադեպ հրաշք The UnMiracleՀովիվ Ջո
2016Խաղից դուրս Beyond the Game
2016Ռադիոյի աղջիկը Rodeo GirlԴյուք Ուիլյամս
2017Ներված ForgivenՄարտին
2017Այս հին մեքենան This Old Machine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ KSJAA — Kevin Sorbo bio 1958-77
  2. ↑ Meet the Spartans (2008) - Rotten Tomatoes
  3. ↑ «The Numbers - Weekend Box Office Chart for January 25th, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին. Վերցված է 2020-06-12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Սորբո» հոդվածին։