Աստված մահացել է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստված մահացել է կամ Աստված մահացած է (գերմ.՝ Gott ist tot), Ֆրիդրիխ Նիցշեի արտահայտությունը, որն առաջին անգամ տեղ է գտել 1881-1882 թվականներին գրված «Զվարթ գիտություն» գրքում։ Տվյալ արտահայտության հետ է կապված հետմոդերնիստական փիլիսոփայության «աստծո մահը» փոխաբերությունը[1]:

Սովորաբար արտահայտությունը կապված է անմիջապես էմպիրիկ կյանքից դուրս գտնվող, իր մեջ պատմության պլանը բովանդակող, աշխարհի գոյությանը իմաստ տվող մարդկության գոյատևման որևէ երաշխիքի գոյության վերաբերյալ պատկերացումների քայքայման հետ։ Նման երաշխիքի բացակայության գաղափարը առաջացել է որպես Աստծո արդարացման բանավեճի հետևանք (տես՝ Թեոդիկեա), և ժամանակակից եվրոպական փիլիսոփայության հիմնական նախադրյալներից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոժեյկո Մ.Ա. Աստծո մահը / Փիլիսոփայության պատմությունը Հանրագիտարան: 2002. — 1376 էջ — ISBN 985-6656-20-6. — 987-988 էջեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կաղապար:Աստվածաբանություն