Շաբուրիձեներ
Շաբուրիձեներ | |
---|---|
Տեսակ | Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ |
Երկիր | ![]() |
Տիրույթներ | Մցխեթ-Մթիանեթ |
Ծագում | Սասանյան Պարսկաստան |
Տիտղոսներ | Էրիսթավի («վրաց իշխան») |
Ազգային պատկանելիություն | վրացիներ, պարսիկներ, աբխազներ |
Դավանանք | վրաց ուղղափառ եկեղեցի, իսլամ |
Շաբուրիձեներ կամ Շաբուրիշվիլիներ (վրացերեն՝ შაბურიშვილი), միջնադարյան վրացական ազնվականական տոհմ, որը ծագել է Պարսկաստանի Սասանյան արքայատոհմից։ Վերջինիս ներկայացուցիչները 13-15-րդ դարերում գահակալել են Արագվիի իշխանությունում։
Ըստ ընդունված վարկածի՝ Շաբուրիձեները սերվում են Գեորգի III-ի օրոք Վրաց թագավորությունում հաստատված մի իսլամադավան իշխանից (ամենայն հավանականությամբ միջնադարյան Հայաստանում կառավարած քրդական ծագում ունեցող Շադդադյանների տոհմից)։ Շաբուրիձեները, որպես ազնվականական տոհմ, առաջին անգամ հիշատակվել են միայն 14-րդ դարի վերջում՝ 1380 թվականին[1]։
Շաբուրիձեները կարողանում են օգտվել Վրաց թագավորության ներսում բռնկված ավատատիրական երկպառակտչություններից և զբաղեցնել Արագվի գետի հովիտը՝ Մցխեթ-Մթիանը (Դուշեթ կենտրոնով): Շուտով Դուշեթը դառնում է Շաբուրիձեների տոհմական կալվածքը, իսկ հարակից շրջանների միավորման հետևանքով վերջիններս ստեղծում են Արագվիի իշխանությունը (վասալական տերություն): Այս շրջանում Շաբուրիձեների տոհմի ներկայացուցիչներն ունեին բավականին ազդեցիկ դիրք, որն էլ պայմանավորված էր բուն Վրաստանում իշխող Բագրատիոնիների հետ վերջիններիս սերտ ազգակցական-բարեկամական կապերով։ Նշանավոր դեպք է վրաց արքա Վախթանգ III-ի ամուսնությունը Շաբուրիձեներից սերվող Հռիփսիմե անունով մի ազնվական տիկնոջ հետ (այս մասին հավաստում է «Քարթլիս ցխովրեբան»։ Շաբուրիձեների հետ խնամիական կապեր է հաստատել նույնիսկ Բյուզանդական կայսրության վերջին արքան՝ Կոստանդին XI Պալեոլոգոսը, ով գալով Վրաստան կնության է առել Շաբուրիձեների ընտանիքից մի անանուն կնոջ և վերջինիս տարել Կոստանդնուպոլիս։
Չնայած վերջիններիս ազդեցիկ հեղինակությանը՝ 15-րդ դարում Արագվիի իշխանությունում վերջիններիս ժառանգական իշխանությունը դադարում է։ Շաբուրիձեները հիմնականում ունեցել են էրիսթավիի և ազնաուրիի տիտղոսներ[2]։ 18-րդ դարում Շաբուրիձեների մեկ այլ ճյուղ հաստատվել է Ռուսական կայսրությունում՝ սկզբնավորելով Շաբուրովների տոհմին։