Շաբան Դեմիրաջ
Շաբան Դեմիրաջ | |
---|---|
Ծնվել է | 1920[1][2] Վլորա, Vlorë municipality |
Մահացել է | օգոստոսի 30, 2014[3] Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | լեզվաբան և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Տիրանայի համալսարան |
Անդամակցություն | Ալբանիայի գիտությունների ակադեմիա |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Շաբան Դեմիրաջ (ալբաներեն՝ Shaban Demiraj.1920[1][2], Վլորա, Vlorë municipality - օգոստոսի 30, 2014[3], Տիրանա, Ալբանիա), ալբանացի լեզվաբան, Տիրանայի համալսարանի պրոֆեսոր 1972-1990 թվականներին[4], Ալբանիայի գիտությունների ակադեմիայի նախագահ 1993-1997 թվականներին[5][6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրանայում ավարտելով դպրոցը՝ (մեդրեսեն) 1946 թվականից սովորել է մանկավարժական ինստիտուտում։ 1948-1954 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Տիրանայի և Գիրոկաստրայի միջնակարգ դպրոցներում։ 1954 թվականից անցել է դասախոսական աշխատանքի՝ դասավանդելով բարձրագույն մանկավարժական ինստիտուտում, ապա՝ Տիրանայի համալսարանում։ 1962 թվականին դարձել է ալբաներենի ամբիոնի վարիչ, այնուհետև՝ Տիրանայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1990 թվականին անցել է թոշակի։
Նա գիտական ուսումնասիրություններ է կատարել ժամանակակից ալբաներենի ձևաբանության, պատմական քերականության և ալբանական գրավոր լեզվի պատմության բնագավառներում։ Դեմիրաջն իր հետազոտություններում հաստատել է այն թեզը, որ ալբանական լեզվի բառապաշարի զգալի մասը ստեղծվել է մինչև սլավոնների հայտնվելը Բալկաններում։ Դեմիրաջը խմբագիրն ու համահեղինակն էր Ալբանական լեզվի քերականության, որն առաջին անգամ հրատարակվել է 1976 թվականին։ Նա նաև ալբաներեն է թարգմանել Ջեք Լոնդոնի Մարտին Իդեն վեպը[8]։ 1989 թվականին ընտրվել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1993 թվականին՝ դրա նախագահ[9]։ Մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2014 թվականի օգոստոսի 30-ին։
Դեմիրաջն ընտրվել է Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի և Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Նրա անունով է կոչվել Վլոր քաղաքի փողոցներից մեկը։
Դեմիրաջի որդին՝ Բարդհիլը (ծնված 1958 թ.) նույնպես անվանի լեզվաբան է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Mësues i Popullit" (Ժողովրդական ուսուչի կոչում).
- "Çmimi i Republikës i shkallës së parë" (հանրապետության առաջին կարգի մրցանակ).
- "Çmimi i Republikës i shkallës së dytë" (հանրապետության երկրորդ կարգի մրցանակ), երկու անգամ
- "Mjeshtër i Madh i Punës" (Մեծ աշխատանքի վարպետ) շքանշան.
- Վլորեի պատվավոր քաղաքացու կոչում
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շաբան Դեմիրաջի առավել հիշարժան աշխատություններից են՝
- Demiraj, Shaban (1969). «Rreth disa problemeve të paskajores në gjuhën shqipe». Studime Filologjike (I).
- Çështje të sistemit emëror të gjuhës shqipe [Questions of the noun system of the Albanian language]. Pristina: Pristina University Press, 1972.
- Gramatikë historike e gjuhës shqipe. Tirana: Tirana University Press, 1986.
- German translation: Austrian Academy of Sciences. Historische Grammatik der albanischen Sprache. Vienna: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1993.
- Gjuha shqipe dhe historia e saj [Albanian language and its history]. Tirana: Tirana University Press, 1988
- Italian translation: La lingua albanese - origine, storia, strutture. Rende: Centro Editoriale e Librario, Università degli Studi della Calabria, 1997.
- Gjuhësi ballkanike [Balkanic linguistics]. Skopje: Logos-A 1994 (in Albanian and Macedonian), republished in Tirana in 2004
- Fonologjia historike e gjuhës shqipe (Historical phonology of the Albanian language), 1996
- Prejardhja e Shqiptarëve në dritën e dëshmive të gjuhës shqipe (Origin of the Albanians in the light of the Albanian language testimonies), 1999, a second edition in English as The Origin of the Albanians (linguistically investigated), 2006
- Eqrem Çabej (Eqrem Çabej), 1990
- Epiri, Pellazgët, Etruskët dhe Shqiptarët (Epirus, the Pelasgians, the Etruscans, and the Albanians), 2008.
- Gramatikë e gjuhës shqipe, vëll. I Morfologjia (Grammar of Albanian language, vol. I Morphology), 1976, other editions 1995, 2002, as editor and co-author. .
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NUKAT — 2002.
- ↑ 2,0 2,1 CONOR.SR
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Robert Elsie (2010 թ․ մարտի 19). Historical Dictionary of Albania. Scarecrow Press. էջեր 103–. ISBN 978-0-8108-7380-3.
- ↑ Shezai Rrokaj (2014 թ․ օգոստոսի 31). «Prof. Shaban Demiraj, dijetari ynë i madh» [Professor Shabn Demiraj, our great scholar] (ալբաներեն). Gazeta Panorama.
- ↑ Silvi Halili (2014 թ․ սեպտեմբերի 1). «Lamtumirë Shaban Demirajt, gjuhëtarit të dashuruar me profesionin» [Farewell Shaban Demiraj, the linguist in love with his profession] (ալբաներեն). Gazeta Shekulli. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Lamtumirë Shaban Demiraj» [Farewell Shaban Demiraj] (ալբաներեն). Top Channel. 2014 թ․ օգոստոսի 31.
- ↑ Biography of Shaban Demiraj. Albanian Academy of Sciences (in Albanian)
- ↑ Chairmen of the Academy of Sciences through the years (in Albanian). Կաղապար:Archive url
- ↑ Կաղապար:Cytuj
- ↑ Կաղապար:Cytuj
- ↑ Fjalor Enciklopedik Shqiptar, vol. 1.
{{cite book}}
: Unknown parameter|język=
ignored (օգնություն); Unknown parameter|miejsce=
ignored (|location=
suggested) (օգնություն); Unknown parameter|rok=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter|strony=
ignored (|pages=
suggested) (օգնություն)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Akademik Shaban DEMIRAJ», akad.gov.al (ալբաներեն)