Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա
Տեսակազգային ակադեմիա
Հիմնադրված է1975
ԱնդամակցությունInterAcademy Partnership[1], International Union of Academies?[2] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[3]
Երկիր Կոսովո
ՏեղագրությունԿոսովո
Կայքashak.org
Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա (Կոսովո)##
Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա (Կոսովո)
Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա, Կոսովո
 Academy of Sciences and Arts of Kosovo Վիքիպահեստում

Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա (ալբ․՝ Akademia e Shkencave e Arteve e Kosovës, լատին․՝ Academia Scientiarum et Artium Kosoviensis), ազգային ակադեմիա Կոսովոյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիան հիմնադրվել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին Կոսովոյի պառլամենտի որոշմամբ[4]։ Ակադեմիայի առաջին ռեկտորն է եղել Էսադ Մեկուլին, ով Հարավսլավիայում համարվել է ժամանակակից ալբանական բանաստեղծության հիմնադիրը[5]։ Ակադեմիան ունի չորս բաժիններ` լեզվաբանության և գրականության, սոցիալական գիտությունների, բնագիտության և արվեստի բաժիններ[6]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի նախկին նստավայր

Ակադեմիան ունի 24 հիմնական և 11 թղթակից անդամներ։ Ակադեմիայի նախագահն է Հիվզի Իսլամին, փոխնախագահը` Պայազիտ Նաշին, գլխավոր քարտուղարը` Իսուֆ Կրասնիքին։ Ակադեմիայի բաժինները ղեկավարում են Էքրեմ Բաշան, Յուսուֆ Բայրակթարին, Ֆեյզուլա Կրասնիկին, Լուա Մուլիքին[7]։ Ակադեմիայի պատվավոր անդամներից են ալբանա-ամերիկացի Նոբելյան մրցանակակիր Ֆերիդ Մուրադը և Մայր Թերեզան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.interacademies.org/network/member-academies
  2. https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
  3. https://allea.org/members
  4. «Kosova Academy of Sciences and Arts» (Albanian). Kosova Academy of Sciences and Arts. Արխիվացված օրիգինալից մայիսի 23, 2010-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Elsie, Robert (2004). Historical dictionary of Kosova. Scarecrow Press. էջ 118. ISBN 978-0-8108-5309-6. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Global Network of Science Academies». Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  7. «Presidency of the Kosova Academy of Sciences and Arts» (Albanian). Kosova Academy of Sciences and Arts. Արխիվացված օրիգինալից ապրիլի 4, 2010-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա» հոդվածին։