Ֆերիդ Մուրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերիդ Մուրադ
Ferid Murad
Ferid Murad.jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1936(1936-09-14)[1][2][3] (86 տարեկան)
Ուիթինգ, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունալբանական ծագումով ամերիկացի
Մասնագիտությունբժիշկ, կենսաբան, դեղաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիրջինիայի համալսարան (1970-1981)
Սթենֆորդ (1981-1988)
Աբոթ լաբորատորիաներ (1988-1993)
Տեխասի համալսարանի Հյուսթոնի բժշկական դպրոց (1997-2011)
Ջորջ Վաշինգտոն համալսարան (2011)
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Չինաստանի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԴեՊաու համալսարան, Վիրջինիայի համալսարան և Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարEarl Wilbur Sutherland, Jr.?
Ազդվել էMartha Vaughan?[6]
Պարգևներ
Commons-logo.svg Ferid Murad Վիքիպահեստում

Ֆերիդ Մուրադ (անգլ.՝ Ferid Murad, սեպտեմբերի 14, 1936(1936-09-14)[1][2][3], Ուիթինգ, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ), բժիշկ, դեղագետ, 1998 թվականին ֆիզիոլոգիայից և դեղագիտությունից Նոբելյանի համամրցանակակիր։ Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերիդ Մուրադը ծնվել է ԱՄՆ Ինդիանա նահանգում ալբանացի էմիգրանտ Ջաբիր Մուրադ Էջուպի և ամերիկուհի Հերիետա Բովմանի ընտանիքում[11]։ 1958 թվականին ավարտել է DePauw համալսարանը, դեղագիտության դոկտորի կոչում ստացել է 1965 թվականին Case Western Reserve համալսարանից։ 1970 թվականին եղել է Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, 1981 թվականին տեղափոխվել է Սթանֆորդի համալսարան, 1988 թվականին թողել է պաշտոնը՝ ստանձնելով փոխնախագահի նոր պաշտոնը Abbott լաբորատորիայում։ 1997 թվականին Ֆերիդ Մուրադը Տեխասի համալսարանի Հյուսթոնի բժշկական դպրոցում ստեղծել է ինտեգրատիվ կենսաբանության, դեղագիտության և ֆիզիոլոգիայի բաժին և նախագահել է այն։ 2011 թվականի ապրիլից եղել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր[12]։

Մուրադի հիմնական աշխատությունները վերաբերում են նիտրոգլիցերինին և հարակից դեղամիջոցներին, մարմինը ազոտական օքսիդից ազատելուն։

2012 թվականի մայիսին Զաիրի քաղաքապետարանի կողմից ճանաչվել է պատվավոր քաղաքացի։ Հանդիսավոր արարողության ժամանակ Մուրադը նշել է, որ իր բոլոր նվաճումները նվիրված են իր ազգին, Ալբանիային[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Notable Names Database — 2002.
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. https://www.nobelprize.org/prizes/medicine/1998/murad/biographical
  7. 1996 WinnersLasker Foundation.
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1998/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. «Academy of Sciences and Arts of Kosovo»։ Academy of Sciences and Arts of Kosovo։ Վերցված է 2010 թ․ մայիսի 4 
  11. [1]“Ferid Murad autobiography”, Nobel Foundation
  12. Nobel Laureate to Join GW | Learning & Search – the George Washington University]
  13. Arritjet ia dedikoj kombit tim! Archived 2013-12-10 at the Wayback Machine., Telefrafi, 2012-05-31 (in Albanian). As noted in the "Talk" section of this Wikipedia article, however, Murad appears to have referred to the land of his birth, education, and residence, the United States of America (and not the land of his father's birth, Albania), as "[his] nation".

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]