Նոր ակոս
| Նոր ակոս | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | 1924 |
| Գրասենյակ | Երևան, Հայաստան |
«Նոր ակոս», գրական-գեղարվեստական, հասարակական պատկերազարդ շաբաթաթերթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1924-1925 թվականներին Երևանում։ Խմբագիրը եղել է Եղիա Չուբարը[1]։
Լուսաբանել է հանրապետության տնտեսական, գիտական և մշակութային ձեռքբերումները, ինչպես նաև հայ աշխատավորի առօրյան խորհրդային իշխանության առաջին տարիներին։
Հրատարակել է Եղիշե Չարենցի, Նաիրի Զարյանի, Ստեփան Զորյանի և ուրիշների գործերից, պրոլետարական գրականության հարցերին նվիրված հողվածներ, ռուս և արևմտաեվրոպական դասական գրականության նմուշներ, ծանոթացրել անվանի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների արվեստին։
1925 թվականի 5–7-րդ միացյալ համարները նվիրված են Ա. Մյասնիկյանին։
Պարբերականին աշխատակցել են Դ. Դեմիրճյանը, Վ. Թոթովենցը, Գ. Մահարին, Ա. Վշտունին, Վ. Ալազանը, Մ. Սարյանը, Հ. Կոջոյանը, Կ. Հալաբյանը և ուրիշներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 349)։ |