Նորավանք կարևորագույն թռչնաբանական տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորավանք կարևորագույն թռչնաբանական տարածք
Նորավանքի կիրճ
Նորավանքի կիրճը
Տեսակկարևորագույն թռչնաբանական տարածք (ԿԹՏ)
Մասն է«Գնիշիկ» հատուկ պահպանվող լանդշաֆտ
ԵրկիրՀայաստան
ՎարչատարածքՎայոց ձորի մարզ
Աշխարհագրական տեղադրաումՎայոց ձորի ֆիզիկաաշխարհագրական շրջան
Հիմնվել է2002 թվական
Մակերես14,002 հեկտար
Անվանված էՆորավանք
Անդամակցություն«BirdLife International» միջազգային բնապահպանական կազմակերպություն
Նորավանք կարևորագույն թռչնաբանական տարածքը գտնվում է Հայաստանում
Նորավանք կարևորագույն թռչնաբանական տարածք

Նորավանք կարևորագույն թռչնաբանական տարածք, «BirdLife International» միջազգային բնապահպանական կազմակերպության կողմից առանձնացված բնական տարածություն, որն ունի «կարևորագույն թռչնաբանական տարածք»-ի կարգավիճակ։ Գտնվում է Հայաստանի հարավային վերջույթում՝ Վայոց ձորի մարզում։ Հիմնականում ընդգրկում է «Գնիշիկ» պաշտպանվող տարածքի լանդշաֆտը։

Հիմնադրվել է 2002 թվականին և համարվում է Հայաստանի 18 հատուկ թռչնաբանական տարածքներից մեկը։

Կարևորագույն թռչնաբանական տարածքը ներառում է Վայքի լեռնաշղթայի ստորոտներից դեպի կենտրոնական մասը ընկած ամբողջ հատվածը` տարածվելով Արփա գետից, Գնիշիկ գետի ամբողջ կիրճով և Հարսնաքար լեռով, մինչև պետական սահմանը։ Բարձրանալով 1200-ից մինչև 2700 մետր` տեղանքը կազմում են կիսաանապատային, լեռնատափաստանային և բազում ժայռային զանգվածները, տեղ տեղ նոսր անտառային հատվածները[1]։

Տեղանքի բնակլիմայական առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում շուրջ 190 տեսակի թռչունների համար։ Պահպանվող տարածքում հանդիպող թռչնատեսակներից են օձակեր արծիվը, ոսկյա արծիվը, գառնանգղը, գիշանգղը, բվեճը, միջերկրածովյան բազեն, կիսասպիտակավիզ ճանճորսը, ներկարարը, քարակաքավը, սպիտակ արագիլը, եվրոպական ճնճղաճուռակը, տափաստանային հողմավոր բազեն, մեծ ենթարծիվը և այլն։

«BirdLife International»-ի կողմի ծրագրված է եղել Նորավանք վանական համալիրի հարևանությամբ ստեղծել սև անգղերի կերակրակայան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նորավանք 3: Նորավանք ԿԹՏ (Կարևորագույն թռչնաբանական տարածք). Ի՞նչ է ԿԹՏ. ԿԹՏ ծրագիր - Նորավանք - Հայկական ժառանգությունը». www.armenianheritage.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.