Մեծ ենթարծիվ
| Մեծ ենթարծիվ | |
Մեծ ենթարծիվ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
| Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
| Ցեղ | Արծիվներ (Clanga) |
| Տեսակ | Մեծ ենթարծիվ (C. clanga) |
| Միջազգային անվանում | |
| Clanga clanga | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Մեծ ենթարծիվ (լատիներեն՝ Aquila clanga), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Գերմանիայից և Բալկանյան թերակղզուց մինչև Ամուրի հովիտ, Արևելյան Տյան-Շանում, Կովկասում և Հյուսիսարևմտյան Հնդկաստանում։ Ձմեռում է Հարավարևելյան Անդրկովկասում, Իրանում, Մեսոպոտամիայում, Հնդկաստանում, Մյանմայում, Հարավային Չինաստանում և Եգիպտոսում։ Հայաստանում հանդիպում է լեռնատափաստանային գոտու նախալեռներում, առավելապես հանրապետության հյուսիսային մասում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չուի շրջանում գերադասում է բաց տարածքները՝ դաշտերը, լեռնային տափաստանների, մարգագետինների խոպան և ճահճացած հատվածները և կարող է հանդիպել այլ արծիվների հետ նույն խմբերում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ քանակությամբ հանդիպող, խոցելի տեսակ է, որը Հայաստանում հանդիպում է հիմնականում չուի ընթացքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի և դրա փոփոխության հավաստի տեղեկությունները բացակայում են։ Հանդիպում է տեղ-տեղ գարնանային և աշնանային չուի շրջաններում։ Նկավում է թվաքանակի խիստ կրճատում ամբողջ արեալում։
Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը, որսագողությունը և ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում։
Պահպանության հատուկ միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ենթարծիվ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ենթարծիվ» հոդվածին։ |
| ||||||||||