Նորածնային հերպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորածնային հերպես
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություն

Նեոնատոլոգիա

Մանկաբուժություն
ՀՄԴ-9771.2
ՀՄԴ-10P35.2
 Neonatal herpes simplex Վիքիպահեստում

Նորածինների սիմպլեքս հերպես կամ պարզապես նորածինների հերպես, երեխայի հերպեսային վարակ է, որը առաջանում է հերպես սիմպլեքս վիրուսով (HSV), այն հիմնականում ախտահարված մորից երեխային փոխանցվում է ուղղահայաց ճանապարհով[1]։ Տեսակները ներառում են մաշկի, աչքի և բերանի հերպես (SEM), տարածուն հերպես (DIS) և կենտրոնական նյարդային համակարգի հերպես (CNS)[2]: Կախված տեսակից՝ ախտանշանները տատանվում են տենդից մինչև փոքր բշտիկներ, դյուրագրգռություն, մարմնի ցածր ջերմաստիճան, լեթարգիա, հևոց, շաղկապենաբորբ և մեծ որովայն՝ ասցիտի կամ հեպատոմեգալիայի պատճառով[2]։ Կարող է ընթանալ նաև առանց ախտանիշների[2]։

Պատճառը HSV 1-ը և 2-ն է[1]։ Այն կարող է վարակել նորածնին ներարգանդային շրջանում, սակայն ավելի հաճախ փոխանցվում է երեխային ծննդաբերության ժամանակ[3]։ Սովորաբար ախտանիշները սկսում են առաջանալ ծնվելուց հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում[2]։ Նորածինը վարակվելու ավելի մեծ վտանգի տակ է, եթե մայրը վարակվի HSV-ով հղիության ավելի ուշ շրջանում[1]։ Նման դեպքում թաղանթների երկարատև պատռվածքը կամ ծննդաբերության վնասվածքը կարող են ավելի մեծացնել վարակվելու ռիսկը[1]։

Համաշխարհային մակարդակում գնահատվում է, որ վիրուսը փոխանցվում է 10000 ծնունդից մեկին[4]։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 3500 նորածնից 1-ն է վարակվում հերպեսով[5]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինների հերպեսը դրսևորվում է երեք ձևով՝ մաշկի, աչքի և բերանի հերպես (SEM, երբեմն կոչվում է «տեղայնացված»), տարածուն հերպես (DIS) և կենտրոնական նյարդային համակարգի հերպեսը (CNS)[6]:

  • Տեղայնացված հերպեսը բնութագրվում է արտաքին վնասվածքներով, բայց ոչ ներքին օրգանների ներգրավմամբ։ Վնասվածքները, ամենայն հավանականությամբ առաջանում են այն հատվածներում որտեղ կատարվում են միջամտություններ՝ պտղի գլխի էլեկտրոդների, որոշ գործիքների կամ վակուում էքսկոխլեացիայի կցման վայրերը, որոնք օգտագործվում են ծննդաբերության ժամանակ․ աչքերի եզրին, քիթ-կոկորդում, և վնասվածքների կամ վիրահատության հետ կապված տարածքներում (ներառյալ թլպատումը)[7]։
  • Տարածուն հերպեսը ախտահարում է ներքին օրգանները, մասնավորապես՝ լյարդը։
  • ԿՆՀ-ի հերպեսը նյարդային համակարգի և ուղեղի վարակ է, որը կարող է հանգեցնել էնցեֆալիտի։ Կենտրոնական նյարդային համակարգի հերպեսով նորածինների մոտ առկա են ցնցումներ, տրեմորներ, լեթարգիա և դյուրագրգռություն։ Նրանք վատ են սնվում, ունեն անկայուն ջերմաստիճան, և նրանց գաղթունը (գանգի փափուկ կետը) կարող է ուռչել[8]։

Կենտրոնական նյարդային համակարգի հերպեսը ունի ավելի բարձր հիվանդացություն, մինչդեռ տարածուն հերպեսն ունի մահացության ավելի բարձր մակարդակ։ Այս կատեգորիաները միմյանց չեն բացառում և հաճախ լինում են երկու կամ ավելի տեսակների համընկնումներ։ Երեք տեսակներից ամենալավ կանխատեսումն ունի տեղայնացված հերպեսը, սակայն եթե այն չբուժվի կարող է վերածվել տարածուն կամ կենտրոնական նյարդային համակարգի հերպեսի՝ մահացության և հիվանդացության ուղեկցող աճով։

ԱՄՆ-ում նորածնային հերպես հիվանդությունից մահացությունը ներկայումս նվազում է։ Մահացության ներկայիս մակարդակը կազմում է մոտ 25%՝ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ չբուժված դեպքերի 85%-ից ցածր։ Նորածինների հերպեսի այլ բարդությունները ներառում են վաղաժամ ծնունդը, դեպքերի մոտավորապես 50%-ի դեպքում հղիությունը 38 շաբաթական է կամ ավելի քիչ, և միաժամանակյա սեպսիսը դեպքերի մոտավորապես մեկ քառորդն է։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառը HSV 1-ն ու 2-ն են[1]։ Այն կարող է վարակել չծնված երեխային, սակայն ավելի հաճախ փոխանցվում է երեխային ծննդաբերության ժամանակ[3]։ Սովորաբար ախտանիշները սկսում են առաջանալ ծնվելուց հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում[2]։ Նորածինը վարակվելու ավելի մեծ վտանգի տակ է, եթե մայրը վարակվի HSV-ով հղիության ավելի ուշ շրջանում[1]։ Նման դեպքում թաղանթների երկարատև պատռվածքը կամ ծննդաբերության վնասվածքը կարող են ավելի մեծացնել վարակվելու ռիսկը[1]։ Վնասվածքի վայրերը, ինչպիսիք են աքցանադրումը կամ գլխի էլեկտրոդները, կարող են մուտքի ճանապարհ ապահովել հերպեսի համար[3]։

Ռիկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինների HSV-1-ի մայրական ռիսկի գործոնները ներառում են՝ սպիտակ ոչ իսպանախոս ռասա[9], երիտասարդ մայրական տարիք (<25), առաջնային վարակ երրորդ եռամսյակում[10], առաջին հղիություն[8], HSV (1&2) սերոնեգատիվություն[11], անհամապատասխան զուգընկեր[12], հղիություն <38 շաբաթական[10] և օրալ սեքս երրորդ եռամսյակում[13]։

Նորածինների HSV-2 մայրական ռիսկի գործոններ են՝ սև ռասա[14], երիտասարդ մայրական տարիք (<21)[8][10], անհամապատասխան զուգընկեր, երրորդ եռամսյակում առաջնային կամ երկրորդային վարակ[15], կյանքի ընթացքում չորս կամ ավելի սեռական զուգընկերներ[14], ցածր կրթական մակարդակ[14], առաջին կենսունակ հղիություն և հղիություն <38 շաբաթ[8][10]։

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերի մեծ մասը (85%) տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ, երբ երեխան շփվում է ծննդաբերական ուղիներում վարակված սեռական սեկրեցիաների հետ, առավել հաճախ այն մայրերի մոտ, ովքեր նոր են վարակվել (մայրերը, որոնք վիրուսով վարակվել են մինչև հղիությունը, ավելի ցածր ռիսկ ունեն)։ Մոտավորապես 5%-ը վարակվում է ներարգանդային շրջանում, իսկ դեպքերի մոտավորապես 10%-ը ձեռք է բերում հետծննդյան շրջանում։ Հայտնաբերումը և կանխարգելումը դժվար է, քանի որ փոխանցումը 60-98% դեպքերում ասիմպտոմատիկ է[16]։

Հետծննդաբերական փոխանցման դեպքերը կարող են առաջանալ այլ աղբյուներից ևս, օրինակ՝ հերպես ունեցող ուղղափառ հրեա թլպատողը, ով կատարում է թլպատման վերքի բերանային ներծծում՝ առանց կանխարգելիչ արգելքի օգտագործման՝ երեխայի առնանդամի և թլպատողի բերանի միջև շփումը կանխելու նպատակով[17][18][19]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը կատարվում է արյան անալիզների և կուլտուրայի միջոցով[6]։ Քսուկները վերցվում են բերանից, քթից, կոկորդից, աչքերից և հետանցքից, HSV կուլտուրաների համար՝ ՊՌՇ[3]։ Ցանկացած բշտիկներից քսուկներ նույնպես կարող են ստացվել[3]։ Առաջին նշանը նորածնային հերպեսի կասկածի դեպքում լյարդային ֆերմենտների բարձր մակարդակն է[3]։ Այլ թեստերից են՝ գոտկային պունկցիա և գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն, համակարգչային շերտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն[2]։ Աչքերի հետազոտումը կարող է բացահայտել աչքի հիվանդություն[2]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկային այլ հիվանդություններ, որոնք կարող են նման լինել, դրանցից են նորածնային թունավոր էրիթեմա, անցողիկ նորածնային պուստուլա մելանոզ, միլիարիա (կորեկապզուկ), մանկական ակրոպուստուլոզ և բշտիկներ[2]։ Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունը կարող է առաջանալ որպես բակտերիալ կամ այլ վիրուսային մենինգիտ[2]։ Բակտերիալ վարակի կամ այլ վիրուսների հետևանքով առաջացած կոնյուկտիվիտը կարող է նմանվել նորածինների հերպեսի աչքի հիվանդությանը[2]։ Բակտերիալ սեպսիս, վիրուսային հեպատիտ և այլ վարակներ, ներառյալ ցիտոմեգալովիրուսը, տոքսոպլազմոզը, սիֆիլիսը, կարմրախտը կարող են կլինիկապես նման լինել հերպեսի տարածուն տեսակին[2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդացության և մահացության նվազումը պայմանավորված է հակավիրուսային բուժման միջոցների կիրառմամբ, ինչպիսիք են վիդարաբինը և ացիկլովիրը[20][21][22][23]։ Այնուամենայնիվ, հիվանդացությունը և մահացությունը դեռևս բարձր են մնում տարածուն և կենտրոնական նյարդային համակարգի հերպեսի ուշ ախտորոշման պատճառով, որը շատ ուշ է արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցների կիրառման համար[24]։ Վաղ ախտորոշումը դժվար է վարակված նորածինների 20-40%-ի մոտ, որոնք չունեն տեսանելի վնասվածքներ։ Վերջերս անցկացված լայնածավալ ռետրոսպեկտիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածուն հերպեսով հիվանդները ժամանակին բուժում ստանալու ավելի քիչ հավանականություն ունեն, ինչը նպաստում է այդ խմբի բարձր հիվանդացության և մահացությանը[25]։

Ներքին բժշկության Հարիսոնի սկզբունքները խորհուրդ են տալիս ծննդաբերության ժամանակ ակտիվ սեռական հերպեսով և վնասվածքներով հղի կանանց ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով։ Կանայք, որոնց հերպեսը ակտիվ չէ, կարող են բուժվել ացիկլովիրով[26]։ Ներկայիս պրակտիկան հետևյալն է` հերպեսի առաջնային կամ առաջին դրվագով կանանց ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով, և կրկնվող վարակով կանանց ծննդաբերել հեշտոցային ճանապարհով (նույնիսկ ախտահարումների առկայության դեպքում)` ուղղահայաց փոխանցման ցածր ռիսկի (1-3%) պատճառով։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնային հերպեսի մակարդակը ԱՄՆ-ում գնահատվում է 1-ը 3000-ից և 1-ը 20000 կենդանի ծնվածների միջև։ ԱՄՆ-ում հղի կանանց մոտ 22%-ը նախկինում ենթարկվել են HSV-2-ի, և լրացուցիչ 2%-ը վիրուս է ձեռք բերում հղիության ընթացքում՝ արտացոլելով HSV-2 վարակի մակարդակը ընդհանուր բնակչության մեջ[27]։ Նորածնին փոխանցման ռիսկը կազմում է 30-57% այն դեպքերում, երբ մայրը առաջնային վարակ է ձեռք բերել հղիության երրորդ եռամսյակում։ Ինչպես HSV-1-ի, այնպես էլ HSV-2-ի համար հակամարմիններ ունեցող մոր կողմից փոխանցման ռիսկը շատ ավելի ցածր է (1-3%)։ Սա մասամբ պայմանավորված է հղիության մոտավորապես յոթերորդ ամսից պտղի մայրական պաշտպանիչ հակամարմինների զգալի տիտրի փոխանցմամբ։ Այնուամենայնիվ, HSV-1-ի արտազատումը ինչպես առաջնային սեռական օրգանների վարակից, այնպես էլ վերակտիվացումից կապված է մորից նորածնին ավելի բարձր փոխանցման հետ[8][8][28]։

HSV-1 նորածնային հերպեսը չափազանց հազվադեպ է զարգացող երկրներում, քանի որ HSV-1 հատուկ հակամարմինների զարգացումը սովորաբար տեղի է ունենում մանկության կամ դեռահասության շրջանում՝ բացառելով ավելի ուշ սեռական օրգանների HSV-1 վարակը։ Այս երկրներում HSV-2 վարակները շատ ավելի տարածված են։ Արդյունաբերական զարգացած երկրներում դեռահասների մոտ HSV-1 շիճուկային տարածվածությունը վերջին 5 տասնամյակների ընթացքում կայուն նվազում է։ Սեռական ակտիվության արդյունքում երիտասարդ կանանց թվի աճը, մինչդեռ HSV-1 սերոնեգատիվը նպաստել է HSV-1 սեռական հերպեսի մակարդակի բարձրացմանը, և որպես արդյունք՝ զարգացած երկրներում HSV-1 նորածնային հերպեսի աճին։ 2003-ից 2014 թվականներին ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը, օգտագործելով խոշոր վարչական տվյալների բազաները, ցույց տվեց նորածնային հերպեսի դեպքերի աճի միտումներ՝ 7,9-ից մինչև 10 դեպք 100,000 կենդանի ծնվածների հաշվով և մահացությունը՝ 6,5%: Կանադայի մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել նմանատիպ արդյունքներ՝ 100000 կենդանի ծնվածից 5,9 դեպք, իսկ մահացությունը՝ 15,5%[29]: Կանադայում (2000–2003 թթ.) երեք տարի տևած ուսումնասիրությունը ցույց է տվել նորածնային հերպեսի հաճախականությունը 5,9 100,000 կենդանի ծննդից և մահացության մակարդակը 15,5%։ HSV-1-ը եղել է հայտնի տեսակի նորածինների հերպեսի դեպքերի 62,5%-ի պատճառը, իսկ փոխանցման 98,3%-ը եղել է ասիմպտոմատիկ[16]։ Ապացուցված է, որ ասիմպտոմատիկ սեռական օրգանների HSV-1-ն ավելի վարակիչ է նորածինների համար և ավելի հավանական է նորածնային հերպես առաջացնել, քան HSV-2-ը[8][30]։ Այնուամենայնիվ, հակավիրուսային թերապիայի արագ կիրառման դեպքում նորածինների HSV-1 վարակի կանխատեսումն ավելի լավ է, քան HSV-2-ի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Hussein, Abir; Moss, Nicholas J.; Wald, Anne (2022). «55. Herpes simplex virus genital infection». In Jong, Elaine C.; Stevens, Dennis L. (eds.). Netter's Infectious Diseases (անգլերեն) (2nd ed.). Philadelphia: Elsevier. էջեր 300–307. ISBN 978-0-323-71159-3.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fernandes, Neil D.; Arya, Kapil; Ward, Rebecca (2023). «Congenital Herpes Simplex». StatPearls. StatPearls Publishing. PMID 29939674.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Jaan, Ali; Rajnik, Michael (2023). «TORCH Complex». StatPearls. StatPearls Publishing. PMID 32809363.
  4. «Herpes simplex virus». www.who.int (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Neonatal herpes simplex». Boston Children's Hospital. 2009 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  6. 6,0 6,1 Muller, William J.; Zheng, Xiaotian (May 2019). «Laboratory Diagnosis of Neonatal Herpes Simplex Virus Infections». Journal of Clinical Microbiology (անգլերեն). 57 (5). doi:10.1128/JCM.01460-18. ISSN 0095-1137. PMC 6498033. PMID 30602444.
  7. Prober, Charles G. (1997). «Herpes simplex virus». In Long, Sarah S.; Pickering, Larry K.; Prober, Charles G. (eds.). Principles and Practices of Pediatric Infectious Diseases (3rd rev. ed.). New York: Churchhill Livingstone. էջ 1138.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Brown, Zane A.; Wald, Anna; Morrow, Rhoda Ashley; Selke, Stacy; Zeh, Judith; Corey, Lawrence (January 2003). «Effect of Serologic Status and Cesarean Delivery on Transmission Rates of Herpes Simplex Virus From Mother to Infant». . 289 (2): 203–209. doi:10.1001/jama.289.2.203. PMID 12517231.
  9. Xu, Fujie; Markowitz, Lauri E.; Gottlieb, Sami L.; Berman, Stuart M. (2007 թ․ հունվարի 1). «Seroprevalence of herpes simplex virus types 1 and 2 in pregnant women in the United States». American Journal of Obstetrics and Gynecology. 196 (1): 43.e1–6. doi:10.1016/j.ajog.2006.07.051. PMID 17240228.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Whitley, Richard (June 2004). «Neonatal herpes simplex virus infection». Current Opinion in Infectious Diseases. 17 (3): 243–246. doi:10.1097/00001432-200406000-00012. PMID 15166828. S2CID 8336377.
  11. Nahmias, Andre J. (August 2004). «Neonatal HSV infection Part II: Obstetric considerations -- a tale of hospitals in two cities (Seattle and Atlanta, USA)». Herpes. 11 (2): 41–44. PMID 15955267.
  12. Baker, David A. (December 2005). «Risk factors for herpes simplex virus transmission to pregnant women: A couples study». American Journal of Obstetrics and Gynecology. 193 (6): 1887–1888. doi:10.1016/j.ajog.2005.08.007. PMID 16325587.
  13. Nahmias, Andre J. (August 2004). «Neonatal HSV infection Part I: continuing challenges» (PDF). Herpes. 11 (2): 33–7. PMID 15955265. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  14. 14,0 14,1 14,2 Mertz, Gregory J. (December 1993). «Epidemiology of genital herpes infections». Infectious Disease Clinics of North America. 7 (4): 825–839. doi:10.1016/S0891-5520(20)30561-4. PMID 8106731.
  15. Gardella, Carolyn; Brown, Zane A.; Wald, Anna; Morrow, Rhoda Ashley; Selke, Stacy; Krantz, Elizabeth; Corey, Lawrence; և այլք: (August 2005). «Poor correlation between genital lesions and detection of herpes simplex virus in women in labor». . 106 (2): 268–274. doi:10.1097/01.AOG.0000171102.07831.74. PMID 16055574. S2CID 23039017.
  16. 16,0 16,1 Kropp, Rhonda Y.; Wong, Thomas; Cormier, Louise; Ringrose, Allison; Burton, Sandra; Embree, Joanne E.; Steben, Marc; և այլք: (June 2006). «Neonatal Herpes Simplex Virus Infections in Canada: Results of a 3-Year National Prospective Study». . 117 (61): 1955–1962. doi:10.1542/peds.2005-1778. PMID 16740836. S2CID 9632498.
  17. «Baby Dies of Herpes in Ritual Circumcision by Orthodox Jews». ABC News.
  18. «Cases of herpes in baby boys linked to ultra-Orthodox Jewish circumcision ritual going up». Independent.co.uk. 2017 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 18-ին.
  19. «4 NY babies get herpes from Jewish circumcision rite in past 6 months». The Times of Israel.
  20. Kimberlin, David W.; Whitley, Richard J. (2005). «Neonatal herpes: What have we learned». Seminars in Pediatric Infectious Diseases. 16 (1): 7–16. doi:10.1053/j.spid.2004.09.006. PMID 15685144.
  21. Kesson, Alison M. (2001). «Management of neonatal herpes simplex virus infection». Paediatric Drugs. 3 (2): 81–90. doi:10.2165/00128072-200103020-00001. PMID 11269641. S2CID 22544225.
  22. «Neonatal Herpes Simplex Virus (HSV) Infection - Pediatrics». Merck Manuals Professional Edition.
  23. Brocklehurst, Peter; Kinghorn, George R.; Carney, Orla; Helsen, K.; Ross, Emma; Ellis, E; Shen, R. N.; Cowan, Frances M.; Mindel, Adrian; և այլք: (1998). «A randomised placebo controlled trial of suppressive acyclovir in late pregnancy in women with recurrent genital herpes infection». British Journal of Obstetrics and Gynaecology. 105 (3): 275–280. doi:10.1111/j.1471-0528.1998.tb10086.x. PMID 9532986. S2CID 20915886.
  24. Jacobs, Richard F. (1998). «Neonatal herpes simplex virus infections». Seminars in Perinatology. 22 (1): 64–71. doi:10.1016/S0146-0005(98)80008-6. PMID 9523400.
  25. Caviness, A Chantal; Demmler, Gail J.; Selwyn, Beatrice J. (May 2008). «Clinical and Laboratory Features of Neonatal Herpes Simplex Virus Infection: A Case-Control Study». Pediatric Infectious Disease Journal. 27 (5): 425–430. doi:10.1097/INF.0b013e3181646d95. PMID 18360301. S2CID 13294240.
  26. Kasper, Dennis L.; Braunwald, Eugene; Fauci, Anthony S.; Hauser, Stephen L.; Longo, Dan L.; Jameson, J. Larry (2005). «Medical Disorders During Pregnancy». Harrison's Principles Of Internal Medicine (16th ed.). McGraw-Hill Medical Publishing Division.
  27. Brown, Zane A.; Gardella, Carolyn; Wald, Anna; Morrow, Rhoda Ashley; Corey, Lawrence (2005). «Genital herpes complicating pregnancy». Obstetrics and Gynecology. 106 (4): 845–856. doi:10.1097/01.AOG.0000180779.35572.3a. PMID 16199646. S2CID 8768010.
  28. Brown, Zane A.; Benedetti, Jacqueline; Ashley, Rhoda; Burchett, Sandra; Selke, Stacy; Berry, Sylvia; Vontver, Louis A.; Corey, Lawrence (May 1991). «Neonatal herpes simplex virus infection in relation to asymptomatic maternal infection at the time of labor». New England Journal of Medicine. 324 (18): 1247–1252. doi:10.1056/NEJM199105023241804. PMID 1849612.
  29. Donda, Keyur; Sharma, Mayank; Amponsah, Jason K.; Bhatt, Parth; Chaudhari, Riddhi; Okaikoi, Michael; Dapaah-Siakwan, Fredrick (2019 թ․ մարտի 25). «Trends in the incidence, mortality, and cost of neonatal herpes simplex virus hospitalizations in the United States from 2003 to 2014». Journal of Perinatology. 39 (5): 697–707. doi:10.1038/s41372-019-0352-7. PMID 30911082. S2CID 85494894.
  30. Brown, Elizabeth L.; Gardella, Carolyn; Malm, Gunilla; Prober, Charles G.; Forsgren, Marianne; Krantz, Elizabeth M.; Arvin, Ann M.; Yasukawa, Linda L.; Mohan, Kathleen; Brown, Zane; Corey, Lawrence; Wald, Anna (2007). «Effect of maternal herpes simplex virus (HSV) serostatus and HSV type on risk of neonatal herpes». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 86 (5): 523–529. doi:10.1080/00016340601151949. PMID 17464578. S2CID 42137591.