Նովի Յիչին (չեխ․՝ Nový Jičin[ˈnoviː ˈjɪtʃiːn], գերմ.՝ Neutitschein[7]), քաղաք Չեխիայում՝ Մորավա-Սիլեզյան երկրամասի նույնանուն շրջանում[8], որի վարչական կենտրոնն է։ Ընկած է Յիչինեկ գետի ափին, մերձակա ամենախոշոր բնակավայրից՝ Օստրավա քաղաքից, որը նաև երկրամասի վարչական կենտրոնն է, 34 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 36,521371 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է շուրջ 23 հազար։
Քաղաքի պատմական կենտրոնը լավ պահպանված է, գտնվում է պետության պահպանության ներքո՝ որպես քաղաքային ճարտարապետության պատմա-մշակութային հուշարձան-արգելոց։ Հին քաղաքամասում առանձնահատուկ ուշադրության են արժանանում ճշգրիտ քառակուսու ձև ունեցող հրապարակը՝ կամարաշարով և Վերածննդի դարաշրջանի կառույց համարվող հին փոստատնով։ Հիշարժան պատմական հուշարձաններից են նաև գոթիկա ճարտարապետական ոճի կառույց համարվող Ժերոտինսկի ամրոցը (1538—1541), նրա տարածքում գործող Ազգային պատմության թանգարանը։ 2001 թվականին Նովի Յիչինը հռչակվել է «Տարվա պատմական քաղաք», իսկ 2015 թվականինՄասարիկի հրապարակը արժանացել է «Չեխիայի ամենագեղեցիկ հրապարակ» կոչման[9]։ Այդ նույն տարում քաղաքի երկաթուղային կայարանը ճանաչվել է «Չեխիայի ամենագեղեցիկ կայարան»[10]։
Նովի Յիչինը համբավվել է գլխարկների արտադրությամբ և ստացել է «Գլխարկների քաղաք» մականունը։ Գլխարկներ թողարկող «Տոնակ» գործարանը, որ հիմնադրվել է 1799 թվականին, գործում է նաև մեր օրերում։ Կան նաև մեքենաշինական, բրդյա գործվածքների, կարի ձեռնարկություններ։
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1313 թվականին։ Նրա տարեգրությունը չեխ և գերմանացի ժողովուրդների պատմության միահյուսման նմուշօրինակ է։
Նովի Յիչինը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[11] (այդ բարեկամությունն արտահայտվում է տոնավաճառներին, փառատոներին, մշակութային, մարզական և այլ միջոցառումներին փոխադարձաբար մասնակցելով)[12].
↑Citace monografie| příjmení = Hosák| jméno = Ladislav| odkaz na autora = Ladislav Hosák| titul = Historický místopis země Moravskoslezské| vydavatel = Academia| místo = Praha| rok = 2004| počet stran = 1144| strany = 683| isbn = 80-200-1225-7