Jump to content

Նինո Ռամիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինո Ռամիշվիլի
վրաց.՝ ნინო შალვას ასული რამიშვილი
Ծնվել էհունվարի 6 (19), 1910 կամ հունվարի 19, 1910(1910-01-19)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 6, 2000(2000-09-06)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր, պարուսույց և պարուհի
ԱմուսինԻլյա Սուխիշվիլի
Պարգևներ և
մրցանակներ
 Nino Ramishvili Վիքիպահեստում

Նինո Շալվայի Ռամիշվիլի (հունվարի 6 (19), 1910 կամ հունվարի 19, 1910(1910-01-19)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 6, 2000(2000-09-06)[1], Թբիլիսի, Վրաստան), բալետի վրացի խորհրդային արտիստուհի, բալետմայստեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1963 թվական)։ 1922-1927 թվականներին սովորել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնին կից բալետային ստուդիայում, ապա աշխատել նույն թատրոնի կորդեբալետում։ 1936-1945 թվականներին եղել է վրացական ֆիլհարմոնիայի ժողովրդական պարի անսամբլի առաջատար պարուհի, 1945 թվականից՝ Վրաստանի ժողովրդական պարի անսամբլի մենապարուհի (մինչև 1972 թվականը) և գեղարվեստական ղեկավար (ամուսնու՝ Ի․ Մուխիշվիչու հետ)։ Ռամիշվիլին իր բեմադրություններում հմտորեն օգտագործել է վրացական պարային ֆոլկլորը։ Անսամբլի հետ շրջել է Հունգարիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում (1968 թվական, 1974 թվական)։ ԽՍՀՄ (1949 թվական), Վրաց ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան (1974 թվական) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Рамишвили Нина Шалвовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ռամիշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 593