Իլյա Սուխիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Սուխիշվիլի
վրաց.՝ ილია (ილიკო) ილიას ძე სუხიშვილი
Ծնվել էապրիլի 4 (17), 1907
ԾննդավայրՎԽՍՀ, Թիֆլիս
Մահացել էմարտի 24, 1985(1985-03-24) (77 տարեկանում)
Մահվան վայրԹիֆլիս
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունբալետի արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լենինի շքանշան Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Պատվո շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Iliko Sukhishvili Վիքիպահեստում

Իլյա Իլյայի Սուխիշվիլի (վրաց.՝ ილია (ილიკო) ილიას ძე სუხიშვილი, 4 ապրիլի 22 մարտի, 1907, Թիֆլիս - 24 մարտի, 1985, Թիֆլիս), բալետի վրացի խորհրդային արտիստ, բալետմայստեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ավարտել է վրացական ժողովրդական պարի ստուդիան։ 1926 թվականից՝ պարող, 1928-1932 թվականներին, 1935-1939 թվականներին և 1941-1945 թվականներին՝ Վրացական օպերայի և բալետի թատրոնի մենապարող և վրացական պարերի բեմադրող։ 1933-1935 թվականներին կատարելագործվել է Մեծ թատրոնում։ 1939-1941 թվականներին՝ Կարմիր բանակի երգի և պարի կարմրադրոշ անսամբլի մենապարող։ Ն․ Շ․ Ռամիշվիչոնի հետ Վրաստանի ժողովրդական պարի անսամբլի կազմակերպիչը (1945), ապա ղեկավարը (մինչև 1954 թվականը նաև մենապարող)։ Սուխիշվիլին իր լավագույն բեմադրություններում՝«Խորումի», «Քարթուլի», Վրացական և Խևսուրական սյուիտներ, պարային կոմպոզիցիա (ըստ Շ․ Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի), պահպանել է հնագույն ժողովրդական պարարվեստի ավանդույթները, ժամանակակից վրացական պարի գեղեցկությունն ու պլաստիկան։ ԽՍՀՄ (1949) և Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան (1972) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 188 CC-BY-SA-icon-80x15.png