Jump to content

Նինա Վեսելովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Վեսելովա
Ծնվել էհունվարի 6, 1922(1922-01-06)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 3, 1960(1960-03-03) (38 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Nina Veselova Վիքիպահեստում

Նինա Վեսելովա (ռուս.՝ Нина Леонидовна Веселова, հունվարի 6, 1922(1922-01-06), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - մարտի 3, 1960(1960-03-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, արվեստագիտության թեկնածու, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Վեսելովան ծնվել է 1922 թվականի հունվարի 6-ին, Պետրոգրադում։ Հայրը` Լեոնիդ Վեսելովը (1883-1942 թվական) հաշվապահ է աշխատել, մայրը` Անաստասիա Իվանովնան (1892-?) զբաղվել է տնային տնտեսությամբ։ 1934 թվականին պատանի շնորհալիների մրցույթի մասնակցությունից հետո Վեսելովան ընդունվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1941 թվականին։ Նույն 1941 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի առաջին կուրս։

Պատերազմի և շրջափակման մեջ գտնվելու տարիներին Նինա Վեսելովան իր ծնողների հետ մնացել է Լենինգրադում, աշխատել է գործարանում, փայտամթերման բաժնում և մանկապարտեզում որպես դաստիարակ։ 1943-1944 թվականներին աշխատանքի է անցել Տավրիչեսկոեի վերաբացված գեղարվեստական ուսումնարանում։

1944 թվականի հուլիսի 8-ին Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի տարհանման վերադարձից հետո[2] Վեսելովան վերսկսել է ուսումնառությունը գեղանկարչության ֆակուլտետում։ Սովորել է Բորիս Ֆոգելի, Լեոնիդ Օվսյաննիկովի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու և Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1946 թվականին ամուսնացել է կուրսընկեր Ալեքսանդր Պուշնոյի հետ։

1950 թվականին ավարտել է ինստիտուտը` Բորիս Իոգանսոնի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մրցանակի առթիվ շնորհավորանք ուսուցչին» նկարը (ավելի ուշ աղբյուրներում հանդիպել է այլ անվանում` «Պարգևատրված ուսուցիչը»)[3], որը նույն տարում ցուցադրվել է Մոսկվայի գեղարվեստական ցուցահանդեսում[4]։

Ինստիտուտն ավարտելուց հետո 1950-1954 թվականներին Նինա Վեսելովան սովորել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Գերասիմովի ստեղծագործական արվեստանոցին կից ասպիրանտուրայում։ Եղել է արվեստագիտության թեկնածու (1954 թվական, «Քննություն է» նկարը)։ 1950 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։

1939 թվականին առաջին անգամ Վեսելովան մասնակցել է ցուցահանդեսների։ 1950 թվականից նա դարձել է քաղաքային, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների մշտական մասնակից` ցուցադրելով իր աշխատանքը Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է դիմանկարներ, ժանրային և թեմատիկ կոմպոզիցիաներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ Նա տաղանդավոր պատկերանկարչուհի և նկարչուհի էր։ Նրան ձգում էր դիմանկարի ժանրը` զարգացած սյուժետային հիմքով։ Գեղանկարչական ոճ առանձնացնում են նկարի փափուկ պլաստիկան, հարթ-դեկորատիվ զուսպ կոլորիտը, երանգային հարաբերությունների նրբագեղությունը։ Ոչ ամբողջական տասը տարվա կարճ ստեղծագործական կյանքի ընթացքում Վեսելովայի նկարած ստեղծագործություններից են «Իոսիֆ Ստալինի անվան գործարանի հիդրոտուրբին արտադրամասում»[5] (ավելի ուշ հանդիպել է հետևյալ անվանումը` «Տուրբինների հավաքածուն Ցիմլյանսկի Հիդրոէլեկտրակայանի համար») (համահեղինակությամբ, 1951 թվական), «Նշանակված տուգանքը» (1952 թվական), «1905 թվականի հեղափոխության մասնակից Պ. Ալեքսանդրովի դիմանկարը»[6] (1955 թվական), «Երրորդ սուլոցից առաջ»[7][8], «Գվարդիական զինվորի կոլտնտեսության լավագույն կթվորուհի Ե. Ռուսովայի դիմանկարը», «Եղրևանին. Նատյուրմորտ»[9] (բոլորը` 1957 թվական), «Ծաղիկներ. Նատյուրմորտ» (1958 թվական), «Գվարդիական զինվորի կոլտնտեսության նախագահ Մ. Դոլգովայի դիմանկարը»[10][11], «Վարորդների գարունը»[12], «Կարմիր և սպիտակ ծաղիկները. նատյուրմորտ», «Ո՞վ է ճիշտ. 1917 թվական»[13], «Աստղածաղիկները»[14] (բոլորը` 1959 թվական), «Տոն Վորոնովոյում (Չուվաշիա[15] (1960 թվական) և այլ նկարներ։ Դրանցից մի քանիսը դարձել են խորհրդային գեղանկարչության իսկական դասական նկարներ, որոնք դիմացել են ժամանակի փորձությանը։

Մահացել է 1960 թվականի մարտի 3-ին, Լենինգրադում` 39 տարեկան հասակում։

Նինա Վեսելովայի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Ճապոնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Художники народов СССР. Биографический словарь. Том второй. — М: Искусство, 1972. — с. 250—251.
  2. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с. 386.
  3. Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. — с. 62.
  4. Художественная выставка 1950 года. Живопись. Скульптура. Графика. Каталог. — М: Советский художник, 1950. — с. 17.
  5. 'Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.9.
  6. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том второй. — М: Искусство, 1972. — с.250.
  7. Никифоров Б. Черты нового в жанровой картине наших дней // Искусство. 1958, № 2. с.9-18.
  8. Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М: Советский художник, 1957. — с.17.
  9. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
  10. Художник. 1962, № 4. с.5.
  11. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
  12. Художник. 1961, № 6. с.4.
  13. 'Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
  14. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. с.48.
  15. Республиканская художественная выставка «Советская Россия». Живопись. Скульптура. Графика. Плакат. Монументально-декоративное и театрально-декорационное искусство. Каталог. М., Министерство культуры РСФСР, 1960. с.22.
  • Художественная выставка 1950 года. Живопись. Скульптура. Графика. Каталог. — М: Советский художник, 1950. — с. 17.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.9.
  • Серов В. Знать жизнь, показывать правду жизни // Ленинградский альманах. Кн. 8. Л., Лениздат, 1954. с.306-311.
  • Серебряный И. Молодые живописцы // Ленинградский альманах. Кн. 9. Л., Лениздат, 1954. с.338-342.
  • Выставка. 50 лет первой русской революции. Путеводитель и каталог. — М: Министерство культуры СССР, 1956.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
  • Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М: Советский художник, 1957. — с.17.
  • Никифоров Б. Черты нового в жанровой картине наших дней // Искусство. 1958, № 2. с.9-18.
  • Всесоюзная художественная выставка «40 лет ВЛКСМ». Каталог. — М: Министерство культуры СССР, 1958.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
  • Республиканская художественная выставка «Советская Россия». Живопись. Скульптура. Графика. Плакат. Монументально-декоративное и театрально-декорационное искусство. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1960. — с.22.
  • Архангельский В. О детях и для детей // Художник. 1960, № 8. с.19.
  • Вишняков Б. С позиций жизненной правды // Художник. 1962, № 2. с.1-8.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972. с.250—251.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М: Советский художник, 1981. — с.119, 139, 251, 372, 385, 531, 569, 635.
  • Натюрморт 1950—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. Каталог. СПб., 1997. с.3.
  • Серегин С. О сущности стола. // Вечерний Петербург. 1997, 21 мая.
  • Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — pp. 131, 134—135.
  • Романычева И. Г. Академическая дача. История и традиции. — Санкт-Петербург: Петрополь, 2009. — с.15, 19. ISBN 978-5-98174-023-7.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.48, 359, 384, 388—390, 392, 393, 399, 403, 405—407, 411, 413—416, 419, 421—424. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. ISBN 978-5-903677-01-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]