Լեոնիդ Օվսյաննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Օվսյաննիկով
Ծնվել էմայիսի 25, 1880(1880-05-25)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 30, 1970(1970-03-30) (89 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1909)
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Լեոնիդ Օվսյաննիկով (ռուս.՝ Овсянников Леонид Фёдорович, մայիսի 25, 1880(1880-05-25), Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1970(1970-03-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ-գծանկարիչ, մանկավարժ, Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880 թվականի մայիսի 25-ին, Նիժնի Նովգորոդի մարզի Յուրինո գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1900 թվականին ավարտել է Կազանի գեղարվեստի դպրոցը, իսկ 1909 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը՝ Վասիլի Մատեի արվեստանոցում։ Ապրել է Պետերբուրգում, Պետրոգրադում և Լենինգրադում։ Մեծ մասամբ զբաղվել է հաստոցային գրաֆիկայով, աշխատել է գունավոր օֆորտի, վիմագրության և լինոփորագրությունների տեխնիկայում։

Եղել է «Արխիպ Կուինջու անվան նկարիչների միության» անդամ և ցուցորդ։ 1932 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1920-30-ականներին մասնակցել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և այլ երկրների կերպարվեստի մեծ ցուցահանդեսին[1]։ Դասավանդել է Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարանում (1918-1922 թվականներ), Լենինգրադի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1938-1960 թվականներ)։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո մնացել է Լենինգրադի շրջափակման մեջ։ Լենինգրադի ճակատի քաղվարչության հրամանով մյուս նկարիչների հետ միասին ստեղծել է քարոզչական թռուցիկներ և պլակատներ։ 1942 թվականի փետրվարին ինստիտուտի հետ միասին տարահանվել է Սամարղանդ, որտեղ շարունակել է մանկավարժական և ստեղծագործական աշխատանքը։ Տարահանումից վերադառնալուց հետո 1944 թվականի հուլիսին որպես պրոֆեսոր աշխատել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի նկարչության ամբիոնում։ Անհատական ցուցահանդեսները կայացել են 1941[2] և 1945 թվականներին Լենինգրադում։ «Ստվարաթղթի վրա փորագրումը» (1952 թվական) և «Օֆորտի տեխնիկայի ուսումնասիրությունը գեղարվեստական առաջին և երկրորդ կուրսերի համար» (1953 թվական) ուսումնական ձեռնարկների հեղինակն է։ Ի․ Ռեպինի հանդիպումների մասին հիշողություններ է թողել, որոնք 1959 թվականին հրապարակված են եղել «Լենինգրադի նկարիչները» հավաքածուում։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը։

Օվսյաննիկովի ստեղծագործություններից են «Վլադիմիր Լենինի դիմանկարը» (1926 թվական, Ռուսական պետական թանգարան), «Սերգեյ Կիրովը ամբիոնի վրա»[3] (1935 թվական, Ռուսական թանգարան), «Պեչերսկը» (1949 թվական), «Լուսնով բնանկարը»[4] (1950 թվական), «Կոլտնտեսային հոտը»[5], «Բնանկարը»[6] (երկուսն էլ՝ 1959 թվական), «Երեխաները լողափի վրա» (1963 թվական), «Լեյլուպ ափի մոտ»[7] (1964 թվական), «Կեչիները»[8] (1967 թվական) և այլ օֆորտներ։

Մահացել է 1970 թվականի մարտի 30-ին, Լենինգրադում՝ 90 տարեկան հասակում։

Լեոնիդ Օվսյաննիկովի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.205.
  2. Художник-гравер Леонид Фёдорович Овсянников. Авт. вступит. статьи П. Е. Корнилов. Л., 1941.
  3. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.183.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. Л—М., Искусство, 1951. С.45.
  5. Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Советский художник, 1960. С.178.
  6. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.87.
  7. Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.109.
  8. Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Министерство культуры РСФСР, 1967. С.114.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Художник-гравер Леонид Фёдорович Овсянников. Авт. вступит. статьи П. Е. Корнилов. Л., 1941.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. Л., Лениздат, 1951. С.46.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. Л—М., Искусство, 1951. С.45.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. Л., Изогиз, 1954. С.43.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. Л., Ленинградский художник, 1958. С.57.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. Л., Ленинградский художник, 1958. С.67.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.87.
  • Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Советский художник, 1960. С.178.
  • Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.109.
  • Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., Министерство культуры РСФСР, 1967. С.114.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.183.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.205.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.403. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.