Մարիա Զուբրեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Զուբրեևա
Ծնվել էօգոստոսի 8, 1900(1900-08-08)
ԾննդավայրԿորյուկովկա, Ուկրաինա
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1991(1991-10-08) (91 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Maria Zubreeva Վիքիպահեստում

Մարիա Աբրամովնա Զուբրեևա (ռուս.՝ Зубреева Мария Абрамовна, օգոստոսի 8, 1900(1900-08-08), Կորյուկովկա, Ուկրաինա - հոկտեմբերի 8, 1991(1991-10-08), Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, դեկորատոր, ՌԽՖՍՀ նկարիչների միության լենինգրադյան կազմակերպության անդամ[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Աբրամովնա (Աբրաամովնա) Զուբրեևան ծնվել է 1900 թվականի օգոստոսի 8-ին, Չերնոգով նահանգի Կորյուկովկա գյուղում: 1923 թվականին ընդունվել է Լենինգրադի Վխուտեինի գրաֆիկական ֆակուլտետ: Սովորել է Վլադիմիր Կոնաշևիչի և Դմիտրի Միտրոխինի դասարանում[3]: 1927 թվականին ավարտել է ինստիտուտը: Դիպլոմային աշխատանքի թեման է եղել Յու. Լիբեդինսկու «Շաբաթ» գրքի ձևավորումը[4]:

1928 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի գեղարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին: 1932 թվականին, Լենինգրադի նկարիչների միության ստեղծման պահից, եղել է միության անդամ: Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային ստեղծագործություններ: Զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ, ինտերիերի դիզայնի, գրքի նկարազարդմամբ: Հիմնականում աշխատել է ջրաներկի և գեղանկարչության տեխնիկայով: Ամուսնու՝ արվեստագետ Սերգեյ Զախարովի հետ միասին երկար տարիներ աշխատել է Տաջիկստանում: Անհատական ​​ցուցահանդեսներ է ունեցել Լենինգրադում (1951, 1980, 1984 թթ.), Սանկտ Պետերբուրգում (1996 թ.), Մոսկվայում (1961, 1965 թթ.):

Մարիա Զուբրեևայի տարբեր գեղարվեստական ​​աշխատաքների մեջ առավել հետաքրքիր են ջրաներկային դիմանկարները և արևելյան լանդշաֆտները: Աշխատանքների գույնը զուսպ է, ձևերն ու ծավալները կարծես ծնվում են տարածությունից և լույսից: Գեղանկարային բնութագրերը արտահայտիչ և բանաստեղծական են: Զուբրեևայի հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի առավել հայտնի աշխատանքներն են՝ «Նատյուրմորտ»[5] (1952 թ.), «Դիմանկար ժողովրդական պարուհի Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական պարուհի Ա. Նասիրովայի դիմանկարը» (1954 թ.), «Էտյուդ» (1955 թ.), «Կարեկա աղջիկը»[6] (1956 թ.), «Լենինգրադյան լանդշաֆտ», «Նատյուրմորտ»[7] (երկուսն էլ, 1957 թ.), «Ծաղիկով աղջիկը» (1960 թ.), «Հանիֆա», «Տղայի դիմանկար»[8] (1961 թ.), «Պարուհի Լ. Տուրդիևայի դիմանկարը», «Տաջիկստան. աշուն» (երկուսն էլ 1963 թ.), «Վարդագույն հագած աղջիկը»[9] (1965 թ.), «Ինքնադիմանկար», «Աղջկա դիմանկար»[10] (երկուսն էլ 1966 թ.), «Նատաշա Ս.-ի դիմանկարը»[11] (1970 թ.), «Նստած կինը»[12] (1972 թ.), «Ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Դ. Վ. Կրուժուսը»[13] (1973 թ.), «Օ. Կաուֆմանի դիմանկարը» (1977 թ.), «Վարդեր» (1980 թ.) և այլլն:

Մարիա Աբրամովնա Զուբրեևան մահացել է 1991 թվականի հոկտեմբերի 8-ին Սանկտ-Պետերբուրգում՝ 90 տարեկանում: Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական ​​թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Տաջիկստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ Մարիա Աբրամովնա Զուբրեևայի մասնակցությամբ`

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 1. - М: Советский художник, 1979. - с. 413.
  2. Зубреева Мария Абрамовна
  3. Мария Авраамовна Зубреева, Сергей Ефимович Захаров. Выставка произведений. Каталог. - Л: Художник РСФСР, 1984. - с.9.
  4. Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915-2005. - Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. - c.375.
  5. 1917 - 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.15.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.47.
  7. Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. - М: Советский художник, 1957. - с.30.
  8. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с. 19.
  9. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. - Санкт-Петербург: НП-Принт, 2007. - с.188.
  10. Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. - Л: Художник РСФСР, 1979. - с.12.
  11. Связь времён. 1932-1997. Художники - члены Санкт - Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.288.
  12. Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. - Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. - с.4.
  13. Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.41.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Седьмая выставка произведений ленинградских художников 1941 года. Каталог. - Л: ЛССХ, 1941.
  • Выставка женщин - художников Ленинграда. - Л: Горком художников, 1941.
  • Выставка произведений художников союзных республик, автономных республик и областей РСФСР. Каталог. - М - Л: Искусство, 1945.
  • Всесоюзная художественная выставка. Каталог. - М: Государственная Третьяковская галерея, 1946.
  • Выставка произведений ленинградских художников 1947 года. Каталог. - Л: ЛОСХ, 1948
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.47.
  • Выставка изобразительного искусства Таджикской ССР. Каталог. - М: Министерство культуры СССР, 1957.
  • 1917 - 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.15.
  • Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. - М: Советский художник, 1957. - с.30.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с. 19.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 3. 1941-1947 годы. - М: Советский художник, 1973. - с. 23, 25, 154, 163, 248, 262, 307, 342, 357.
  • Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. - Л: Художник РСФСР, 1979. - с.12.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.41.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. - М: Советский художник, 1979. - с.413.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том четвёртый. Книга первая. - М: Искусство, 1983. - с.359.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954-1958 годы. - М: Советский художник, 1981. - с. 259, 349, 374, 386, 432, 519.
  • Мария Авраамовна Зубреева, Сергей Ефимович Захаров. Выставка произведений. Каталог. - Л: Художник РСФСР, 1984.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1987. - с.49.
  • Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. - Л: Художник РСФСР, 1991. - с.50.
  • Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. - Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. - с.4.
  • Связь времён. 1932-1997. Художники - члены Санкт - Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.288.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. - Санкт-Петербург: НП-Принт, 2007. - с. 48, 359, 384, 388-390, 392, 393, 399, 403, 405-407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915-2005. - Санкт-Петербург: «Первоцвет», 2007. - c.375. ISBN 978-5-903677-01-6.