Տատյանա Կոպնինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Կոպնինա
ռուս.՝ Татьяна Копнина
Ծնվել էնոյեմբերի 11, 1921(1921-11-11)
ԾննդավայրԿրասնոյարսկ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էմարտի 6, 2009(2009-03-06) (87 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Tatiana Kopnina Վիքիպահեստում

Տատյանա Վլադիմիրովնա Կոպնինա (ռուս.՝ Татьяна Владимировна Копнина, 11 նոյեմբերի, 1921, Կրասնոյարսկ, ՌՍՖՍՀ – 6 մարտի, 2009, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս նկարչուհի, գեղանկարիչ, մանկավարժ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ԽՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Կոպնինան ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 11-ին Կրասնոյարսկում։

1941 թվականին Տատյանա Կոպնինան ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու, Սեմյոն Աբուգովի մոտ։ 1950 թվականին գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Միխայիլ Ավիլովի արվեստանոցում ու ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Տեքստիլ ֆաբրիկայում» (ռուս.՝ «На текстильной фабрике») նկարը[2]։

Տատյանա Կոպնինայի հետ միասին ինստիտուտն ավարտել են Եվգենյա Անտիպովան, Վալենտին Բերնադսկին, Լյուբով Վալևան, Անատոլի Վասիլևը, Նինա Վեսելովան, Օլգա Դեսնիցկայան, Մարիա Դոբրինան, Եկատերինա Եֆիմովան, Վյաչեսլավ Զագոնեկը, Վլադիմիր Զախաոտինը, Ալեքսանդրա Լևուշինան, Նիկիտա Մեդովիկովը, Նիկոլայ Մուխոն, Լեոնիդ Պետրովը, Ալեքսանդր Պուշնինը, Եֆիմ Ռուբինը, Ալեքսանդր Սոկոլովը, Յուրի Տուլինը, Բորիս Խարչենկոն ու այլք, ովքեր հետագայում դարձել են հայտնի նկարիչներ[3]։ Նրանցից շատերի հետ ընկերական հարաբերությունները Տատյանա Կոպնինան պահպանել է հետագա ողջ կյանքում։ Տատյանա Կոպնինան ամուսնացել է նկարիչ Ալեքսանդր Պուշնինի հետ։ 1961 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Նատալյա Ալեքսանդրովնա Պուշնինան, ով 1989 թվականին ավարտել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտն ու դարձել գեղանկարիչ։

1949 թվականից Տատյանա Կոպնինան մասնակցել է ցուցահանդեսների Լենինգրադի նկարիչների հետ։ Ստեղծել է դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ, էտյուդներ բնօրինակից։ 1951 թվականի քաղաքային ցուցահանդեսում աչքի են ընկել նրա «Ուսուցչուհի Ա. Կառնովսկայայի դիմանկարն» ու «Դպրոցական աղջկա դիմանկարը» (երկուսն էլ 1951)[4]։ Այդ հաջողության շնորհիվ նա որպես հիմնական ժանր ընտրել է դիմանկարը, իսկ գլխավոր թեման՝ մանկական ու պատանեկան դեմքերը, երիտասարդ ժամանակակցի աշխարհը։ Իր աշխատանքներում Կոպնինան ձգտել է փոխանցել իր հերոսների բնավորությունն ու տրամադրությունը ոչ միայն դեմքի արտահայտության, աչքերով ու մանկական միմիկայով, այլև նրա կեցվածքի, բնորոշ հայացքի, գլխի թեքության ու հագուստի դետալների միջոցով։

Դիտողականությունն ու իր հերոսի նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը բացատրում են Տատյանա Կոպնինայի գեղանկարչության ևս մեկ կարևոր որակ. ստեղծված կերպարներում աննկատ, սակայն պարզորո առկա է ժամանակը, դարաշրջանը, որին պատկանում է հերոսը։ Այդպիսին են ցուցահանդեսներում ներկայացված «Լեսգաֆտ Ցյան Լի-խուայի անվան ինստիտուտի ուսանողուհու դիմանկարը» և «Ասպիրանտուհու դիմանկարը» (երկուսն էլ 1956)[5], «Ուսանողուհի Ն. Յակիմովայի դիմանկարը» (1957)[6], «Աղջիկներ» (1960)[7], «Սահադաշտում» (1964)[8], «Վոլոդյա Սինեգուբովի դիմանկարը» (1971)[9], «Նատաշա» (1973)[10], «Աղջիկ» (1973)[11] և այլ նկարներ։

Դիմանկարներից բացի Տատյանա Կոպնինան ստեղծել է նաև նատյուրմորտներ՝ ստեղծելով այդ ժանրի մի շարք ինքնատիպ ստեղծագործություններ։ Դրանցից են՝ «Նատյուրմորտ» (1957)[12], «Ձկներ» (1967)[13], «Արևածաղիկներ» (1972)[14], «Վարդեր» (1986)[15] և այլն։

1950 թվականին Տատյանա Կոպնինան դարձել է Սովետական նկարիչների Լենինգրադի միության անդամ գեղանկարչության բաժնում[16]։ Ավելի քան երեսուն տարի (1960-1991) դասավանդել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտին կից Գեղարվեստի միջնակարգ դպրոցում (ներկայում՝ Բ. Վ. Իոգանսոնի անվան գեղարվեստի լիցեյ)։

Տատյանա Կոպնինան մահացել է 2009 թվականի մարտի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Նրա աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում[17] և այլ երկրներում[18]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с. 534.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.62.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.61-63.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.13.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.13.
  6. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.17.
  7. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.20.
  8. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.26.
  9. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.12.
  10. Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. — Л: Художник РСФСР, 1974. — с.9.
  11. Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. — Л: Художник РСФСР, 1979. — с.5.
  12. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.15.
  13. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.114
  14. Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1973. — с.9.
  15. Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.289.
  16. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.544.
  17. Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — p.20-21.
  18. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.6-7.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л։ Лениздат, 1951. — с.13.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — с.13.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — с.17.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1959. — с.15.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1961. — с.20.
  • Ленинград. Зональная выставка. — Л։ Художник РСФСР, 1965. — с.26.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л։ Художник РСФСР, 1972. — с.12.
  • Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. — Л։ Художник РСФСР, 1974. — с.9.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л։ Художник РСФСР, 1973. — с.9.
  • Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. — Л։ Художник РСФСР, 1979. — с.5.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М։ Советский художник, 1979. — с.544.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.61.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург։ ЦВЗ «Манеж», 1997. — с.289.
  • Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England։ Antique Collectors' Club, 2001. — p. 20-21.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.362,388-394,397,398,403,405,406. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.62.
  • Пышный И. Н. Ленинградская живописная школа. Соцреализм 1930—1980. Некоторые имена. — Санкт-Петербург։ Коломенская верста, 2008. — 344 с. ISBN 978-5-91555-005-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]