Ալեքսանդր Գերասիմով (նկարիչ)
Ալեքսանդր Գերասիմով ռուս.՝ Александр Михайлович Герасимов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Միչուրինսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 23, 1963[4][5][1][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
![]() |
Ալեքսանդր Գերասիմով (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Гера́симов, օգոստոսի 12, 1881[1][2][3][…], Միչուրինսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1963[4][5][1][…], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[4][6]), խորհրդային ռուս նկարիչ, ճարտարապետ, արվեստի տեսաբան, մանկավարժ, պրոֆեսոր։ Արվեստագիտության դոկտոր (1951), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի առաջին նախագահ (1947-1957)։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1947)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943)։ Ստալինյան մրցանակի քառակի դափնեկիր (1941, 1943, 1946, 1949)։ ԽՄԿԿ անդամ (1950)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Գերասիմովը ծնվել է 1881 թվականի հուլիսի 19 (31)-ին Կոզլովոյում (ներկայումս Միչուրինսկ, Տամբովի մարզ) առևտրականի ընտանիքում։ 1903-1915 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում` Կ. Կոնստանտին Կորովինի, Աբրամ Արխիպովի և Վալենտին Սերովի մոտ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ և մինչև 1917 թվականը գտնվել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում։ Որպես ապաշարային զինվոր` ծառայել է հարավային (գալիցինյան) ռազմաճակատում սանիտարական գնացքում։ Զորացրվելուց հետո 1918-1925 թվականներին ապրել և աշխատել է Կոզլովում։ 1925 թվականին փոխադրվել է Մոսկվա, ընդունվել է ՀՌՆԱ, դասավանդել է 1905 թվականի հիշատակի ուսումնարանում։ 1934 թվականի ամռանը երեք ամսով ստեղծագործական գործուղման է մեկնել Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Թուրքիա։ 1939-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ նկարիչների միության կազմկոմիտեի նախագահը։ 1943 թվականին իր անձնական խնայողությունները 50 000 ռուբլու չափով փոխանցել է պաշտպանության ֆոնդին։ Եղել է 1943 թվականի հուլիսի 26-ին հիմնադրված «ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչման առաջին ասպետներից մեկը, նկարիչ Բորիս Իոգանսոնի, ճարտարապետ Սերգեյ Մերկուրովի և Վերա Մուխինայի հետ մեկտեղ։ 1947 թվականից ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1947-1957 թվականներին` առաջին նախագահ։ 1951 թվականին դարձել է արվեստագիտության դոկտոր։ 1930-1950-ական թվականների խոշորագույն խորհրդային նկարիչներից մեկն է եղել։ Երիտասարդ տարիներին տարվելով իմպրեսիոնիզմով` 1920-ական թվականներից սկսում է նկարել սոցիալիստական ռեալիզմի ժանրով։ Գերասիմովի կտավները աչքի են ընկնում վառ և հագեցած գույներով և հաճախ նվիրված են խորհրդային և կուսակցական պատմությանը։ Եղել է Իոսիֆ Ստալինի սիրելի նկարիչը։ Նրա դիմանկարները Գերասիմովի աշխատանքներն են և առաջնորդի կենդանության օրոք համարվում էին վավերական։ Ընկերակցել է Կլիմենտ Վորոշիլովին, որը հյուր էր լինում Գերասիմովին Միչուրինսկում։ Գերասիմովը նկարել է Վորոշիլովի բազմաթիվ դիմանկարներ։
Եղել է նաև գրքերի պատկերազարդող (Ն. Վ. Գոգոլի «Տարաս Բուլբա»). 1949 թվականի մայիսին «Օգոնյոկ» ամսագիրը տպագրել է արևմտյան խոշորագույն մոդեռնիստների կտավների և քանդակների նկարներ, այդ թվում Սալվադոր Դալիի, Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Գերասիմովի մեկնաբանություններով։ Վերջինս տեղեկացնում էր, որ առաջատար բուրժուական գեղանկարիչների կտավներում արտացոլված են «մարտնչող իմպերիալիզմի գաղափարները, նրա ռասայական ատելությամբ, համաշխարհային տիրապետության ծարավով, կոսմոպոլիտիզմով, կենդանաբանական մարդատյացությամբ, մշակույթի, գիտության և չկեղծված ռեալիստական արվեստի ժխտմամբ»։
Նիկիտա Խրուշչովի իշխանության տարիներին Գերասիմովն աստիճանաբար զրկվեց բոլոր պաշտոններից, իսկ նկարչի կտավները դուրս մղվեցին թանգարանային ցուցադրություններից[7]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Գերասիմովը մահացել է 1963 թվականի հուլիսի 23-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (հատված № 8):
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1936)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943)
- Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1941) «Ի. Վ. Ստալինը և Կ. Ե. Վորոշիլովը Կրեմլում» կտավի համար
- Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1943) «Հիմն Հոկտեմբերին» կտավի համար, 100 000 ռուբլի փոխանցվել է «Իվան Միչուրին» տանկի պատրաստմանը
- Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1946)` չորս լավագույն խորհրդային նկարիչների` Ի. Ն. Պավլովի, Վ. Ն. Բակշեևի, Վ. Կ. Բյալինիցկի -Բիրուլի, Վ. Ն. Մեշկովի խմբակային դիմանկարի համար
- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1949) ` «Ի. Վ. Ստալինը Ա. Ա. Ժդանովի դագաղի մոտ» կտավի համար
- Լենինի շքանշան
- Կարմիր Դրոշի շքանշան (1961)
- Մեդալներ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лобанов В. М. А. М. Герасимов. - М.; Л.: Искусство, 1943. - 112 с. - 3000 экз.
- Герасимов А. М. Жизнь художника. - М.: Изд-во Акад. художеств СССР, 1963. - 230 с. - 16 300 экз.
- Сокольников М. П. А. М. Герасимов. Жизнь и творчество. - М.: Искусство, 1954. - 239 с. - 10 000 экз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Rakitin V. Gerasimov, Aleksandr // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T031485
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Герасимов Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Alexander Michailovich Gerasimov (նիդերլ.)
- ↑ Александр Михайлович Герасимов / ред. В. П. Кузнецова. — М.: Советский художник, 1958. — С. 14, [4] с.. — ил., репродукции с.
- ↑ «Веласкес при вожде: В Москве открылась выставка любимого художника Сталина. Репортаж Ильи Азара — Meduza» (ru-RU)։ Meduza։ Վերցված է 2016-02-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 1963 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Խորհրդային նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային ճարտարապետներ
- Խորհրդային մանկավարժներ
- Արվեստագիտության դոկտորներ