Նիկոլայ Տիխոմիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Տիխոմիրով
Ծնվել էնոյեմբեր 1859
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 28, 1930(1930-04-28) (70 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուտարար, ճարտարագետ և քիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան և Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Հայտնի աշակերտներԴիմիտրի Վենտցել
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան
 Nikolai Tikhomirov (chemical engineer) Վիքիպահեստում

Նիկոլայ Իվանովիչ Տիխոմիրով (ռուս.՝ Никола́й Ива́нович Тихоми́ров, անունը ծննդյան վկայականով՝ Սլյոտով Նիկոլայ Վիկտորովիչ, նոյեմբեր 1859, Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1930(1930-04-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), քիմիկոս, գյուտարար, Գազի դինամիկական լաբորատորիայի հիմնադիր, հրթիռային տեխնոլոգիայի մասնագետ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1991, հետմահու)։ Տիխոմիրովի անունով է կոչվում Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Տիխոմիրովը ծնվել է 1859 թվականի նոյեմբերին[1] Մոսկվայում, իսկական պետական խորհրդականի ազնվական ընտանիքում[2]։ Իրական անունը եղել է Նիկոլայ Վիկտորովիչ Սլյոտով, բայց 1880-ական թվականներին նա իր համար կեղծանուն է վերցրել իր մանկության ընկերոջ՝ վաճառական Իվան Տիխոմիրովի որդու՝ Նիկոլայի անունը։ Հետագայում կեղծանունը դարձել է նրա պաշտոնական ազգանունը[3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիցեյն ավարտելուց հետո Նիկոլայ Տիխոմիրովը սովորել է Մոսկվայի Կայսերական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի քիմիական բաժնում, ավարտելուց հետո աշխատել Մոսկվայի համալսարանի տեխնիկական լաբորատորիայում և Կիևի համալսարանում՝ պրոֆեսոր Նիկոլայ Բունգեի լաբորատորիայում, դասախոսություններ է կարդացել «սննդային և բուրավետ նյութերի» արտադրության վերաբերյալ[2]։

1880-ական թվականների կեսերից աշխատել է արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ սկզբում Մոսկվայի նահանգի Բոգորոդսկի ուեզդի Բաբկին եղբայրների Կուպավինսկի մահուդի գործարանի տնօրենի օգնական[4]։ Ձեռք բերած փորձի հիման վրա գրել է եռահատոր ուսումնա-մեթոդական աշխատություն։ 1886 թվականին Մոսկվայի Լ. Ֆ. Սնեգիրյովի մոսկովյան տպարանը տպագրել է նրա վեց մասից բաղկացած «Բրդի արտադրության տեխնոլոգիաները, մեքենաների և ապարատների առանձին մեծ ատլասով», նախապատրաստվել է «Կտորի վերջնամշակումը» 2-րդ հատորի և «Արհեստական բուրդ և բրդի կարբոնացումը» 3-րդ հատորի լույս ընծայումը։ Բաբկին եղբայրները, իմանալով այդ մասին, գրքերի հրատարակումը համարել են ուղղակի սպառնալիք իրենց արտադրության համար, աշխատանքից ազատել են տնօրենի օգնականին և արգելել այդ գրքերի հրատարակումը[5]։

Տիխոմիրովը մեկնել է Ուկրաինա, որտեղ աշխատել է սկզբում որպես պրակտիկանտ, այնուհետև որպես գլխավոր քիմիկոս և շաքարի օղեթորման գործարանի տնօրեն Ռուսաստանի կայսրության շաքարի ճակնդեղ  վերամշակող երկու խոշորագույն ընկերություններում՝ Տերեշչենկո եղբայրների ընկերությունում և Բրոդսկիների Ալեքսանդրովսկի ընկերությունում։ 1893 թվականին հրատարակել է «Շաքարային նյութերի վերլուծություն։ Շաքարի ճակնդեղի արտադրության նյութերի և արտադրանքի քիմիական հետազոտության գործնական ուղեցույց» և «Շաքարի ճակնդեղի արտադրության ուղեցույց և տեղեկատու» գրքերը։ Բացի այդ, նա արտոնագրեր է ստացել սեփական գյուտերի համար՝ շաքարի արտադրության նոր մեթոդների համար, բանակի շարժական վառարանների, ջուրը տաքացնելու և մաքրելու համար ծխատար գազերի ջերմությունը օգտագործող սարքի համար։ Տիխոմիրովը հայտնագործել է նաև  զտիչներ՝ ֆիլտրող նյութի ավտոմատ լվացմամբ, շաքարի արտադրության, թորման գործարանների, ձեթի արտադրության և այլ գործարանների համար։ Զտիչները լայնորեն կիրառվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում[4][5]։

«Ինքնագնաց ռեակտիվ ականների» գյուտարար[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականից Տիխոմիրովը զբաղվել է հրթիռային արկերի՝ «ռեակտիվ գործողության ինքնագնաց ականների» ստեղծման խնդիրներով, մինչև 1897 թվականը «փորձեր է անցկացրել ջրի մեջ շարժվող փոքր մոդելների հետ՝ օգտագործելով վառոդային  գազերի ռեակտիվ աշխատանքը…»: Մի անգամ լաբորատորիայում քիմիական փորձարկումներ կատարելիս պայթյունից վնասել է աջ ձեռքն ու ձախ ոտքը, ինչի պատճառով «ընդմիշտ ազատվել է զինվորական ծառայությունից»[6][5]։

1909 թվականին Պետական խորհրդական Տիխոմիրովը վերադադարձել է Մոսկվա՝ մշակելու «բազմաթիվ հետազոտություններ և գյուտեր, որոնք կուտակվել էին երկար տարիների գիտական և գործնական աշխատանքի ընթացքում»[5][6]։ Նա կատարել է սխեմատիկ մշակում և «ինքնագնաց ականների» անհրաժեշտ հաշվարկներ։ Տիխոմիրովն առաջարկել է հրթիռի թռիչքի  համար օգտագործել գազերի ռեակցիան դյուրավառ հեղուկների կամ պայթուցիկ նյութերի այրման ժամանակ՝ արտանետվող օդային խառնուրդի հետ համատեղ[1]։ 1912 թվականին նա իր նախագիծը ներկայացրել է ծովագնացության նախարար, ծովակալ Ալեքսեյ Բիրիլյովին՝ քննարկման համար[5]։ Նախագծի մասին զեկուցվել է կայսրին, և Նիկոլայ II-ն անձամբ է եկել փորձարկման, հրամայել է շարունակել աշխատանքները  և դրա համար հատկացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ[3]։ 1915 թվականի նոյեմբերին գյուտարարը արտոնագիր ստանալու խնդրանքով դիմել է Առևտրի և արդյունաբերության նախարարության արդյունաբերության դեպարտամենտի տեխնիկական հարցերի կոմիտեին, որը նրան տրամադրել է պաշտպանական վկայական թիվ 309 (առանց բացահայտման) «ջրում և օդում ինքնագնաց ականների» տեսակի համար[7]։

Այդ տարիներին Տիխոմիրովի գործերի ժամանակավոր հավատարմատարը եղել է դոկտոր Սլյոտովը, ով գյուտի համար միջնորդություններ է ներկայացրել տարբեր գերատեսչությունների։ 1916 թվականի փետրվարի 11-ին ստացել է փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որը ստորագրել է Մոսկվայի ռազմաարդյունաբերական կոմիտեի գյուտերի բաժնի նախագահ Նիկոլայ Ժուկովսկին։ Եզրափակիչ մասում նշվում է․ «Գյուտի էությունը կայանում էր նրանում, որ ջրային և օդային տորպեդները շարժման մեջ էին դրվում դանդաղ այրվող վառոդով պարկուճների հաջորդական բռնկման միջոցով... Հաշվարկները ցույց են տվել, որ տորպեդների նման գործողությունը միանգամայն հնարավոր է…»: Սակայն, 1916 թվականի մարտի 23-ին, փորձագետ Ալեքսեյ Շչաստնիի եզրակացության հիման վրա, որոշում է կայացվել․ «Արդյունաբերության մասին կանոնադրության 75-րդ հոդվածի համաձայն մերժել արտոնագրի տրամադրումը ...»[7]։

Գազի դինամիկայի լաբորատորիայի հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Տիխոմիրովը մնացել է Ռուսաստանում։ 1919 թվականի մայիսին նա դիմել է ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Բոնչ-Բրուևիչին «հատուկ տեսակի օդային և ջրային ինքնագնաց ականների» իր հայտնագործության հարցով։ Գյուտը ենթարկվել է նոր փորձաքննության[8]։

1920 թվականի գարնանը Տիխոմիրովը և նրա ամենամոտ օգնականը՝ Վլադիմիր Արտեմևը Մոսկվայի Տիխվինսկայա փողոցում գտնվող փոքր մեխանիկական արհեստանոցը կահավորել են նոր սարքավորումներով, որտեղ էլ նրանք անցկացրել են ծխացող վառոդի առաջին փորձարկումները։ Ինժեներները արհեստանոցը պահել են սեփական միջոցներով, ինչպես նաև այն միջոցներով, որոնք նրանք ստացել են արտադրամասում պատրաստվող հեծանիվների պարագաների և մանկական խաղալիքների վաճառքից[9]։ 1921 թվականի մարտի 1-ին Տիխոմիրովի նախաձեռնությամբ արհեստանոցը վերածվել է հրթիռային տեխնոլոգիայի ուսումնասիրման և նախագծման լաբորատորիայի, որի հիմնական նպատակը պինդ վառելիքով հրթիռների ստեղծումն էր[10]։ Նույն թվականին գյուտարարները սկսել են հրթիռներ մշակել ինքնաթիռների համար[9]։

Խորհրդային Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Կամենևի աջակցության շնորհիվ միջոցներ են հատկացվել Տիխոմիրովի արհեստանոցին և 1921 թվականի մարտի 1-ից իր աշխատանքներն է սկսել ռազմական գերատեսչությանը կից անծուխ վառոդով արկերի մշակման երկրում առաջին գիտա-հետազոտական և փորձա-կոնստրուկտորական կազմակերպությունը՝ «Տիխոմիրովի հայտնագործությունների մշակման լաբորատորիան»[8]։

1924 թվականին Տիխոմիրովի ղեկավարությամբ ստեղծվել է անծուխ պիրոքսիլինային վառոդի բաղադրատոմսը, չցնդող լուծիչի՝ տրոտիլի բազայի վրա, որը տարբերվել է ծխացող վառոդից հզոր և կայուն այրմամբ։ 1925 թվականին Տիխոմիրովի լաբորատորիան տեղափոխվել է Լենինգրադ։ 1928 թվականի մարտի 3-ին Լենինգրադի շրջանի հրաձգարաններից մեկում իրականացվել է առաջին հրթիռի արձակումն անծուխ վառոդի կիրառմամբ[10]։ Այդ գյուտն էլ, Արտեմևի կարծիքով հիմք է հանդիսացել հանրահայտ Կատյուշաների հրթիռների ստեղծման համար[11]։ 1928 թվականի հուլիսին Տիխոմիրովի լաբորատորիան վերանվանվել և կոչվել է ԽՍՀՄ Հեղափոխական ռազմական խորհրդին կից Ռազմական գիտական կոմիտեի Գազի դինամիկական լաբորատորիա (ԳԴԼ)[12]։

Հուշաքար Վագանկովսկու գերեզմանատանը

              

Տիխոմիրովի անմիջական ղեկավարությամբ կատարվել են 3 դյույմանոց ռեակտիվային արկերի համար սեղմած վառոդի պայթագլանիկի սարքավորումների հաշվարկներն ու նախագծերը, արտադրվել և փորձարկվել են ավելի քան 200 փորձնական ծայրափողակներ օպտիմալ չափերի որոնման նպատակով, բազմաթիվ փորձեր են իրականացվել վառոդի չցնդող լուծիչով և այլ գիտափորձեր։ Տիխոմիրովը եղել է հրթիռային տեխնիկայի բնագավառում կարևոր տեսական աշխատությունների հեղինակ, այդ թվում՝ «Հրթիռային արկի մեջ վառոդի այրման առավել բարենպաստ ժամանակի որոշումը», «Ռեակտիվ արկերի թռիչք», «Հրթիռային արկերի արտաքին բալիստիկան»[13]։

Նիկոլայ Իվանովիչ Տիխոմիրովը մահացել է 1930 թվականի ապրիլի 28-ին Լենինգրադում։ Թաղվել է Մոսկվայում՝ Վագանկովյան գերեզմանատանը։ Թաղման տեղը չի պահպանվել, 1971 թվականին գերեզմանոցում կանգնեցվել է Տիխոմիրովի խորհրդանշական տապանաքարը[13]։

Պարգևներ և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глушко А. В. Неизвестный Лангемак. Конструктор «катюш». — М.: Эксмо, 2012. — 322 с.
  • Космонавтика. Энциклопедия / Гл. ред. В.П. Глушко; Редколлегия: В.П. Бармин, К.Д. Бушуев, В.С. Верещетин и др.. — М.: Сов. Энциклопедия, 1985. — С. 30—31. — 528 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Космонавтика. Энциклопедия, 1985, էջ 398
  2. 2,0 2,1 Глушко, 2012, էջ 101
  3. 3,0 3,1 Смыков И. Е. (2018 թ․ հունիսի 3). «Император Николай II и исследование космического пространства». Русь Державная. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  4. 4,0 4,1 Вячеслав Сухарев. «Дело огромной важности. Люди Богородского края». Волхонка. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Глушко, 2012, էջ 102
  6. 6,0 6,1 Заявление Н. И. Тихомирова в Центральную производственно-техническую комиссию ВСНХ от 14.06.1920, РГАЭ, ф. 3429, оп. 7, ед. хр. 413, лл.5, 6, 7
  7. 7,0 7,1 Глушко, 2012, էջ 103
  8. 8,0 8,1 Глушко, 2012, էջ 104
  9. 9,0 9,1 Мельников Н. Как стартовали ракеты // Красная звезда. — 1967. Архивировано из первоисточника 24 Հոկտեմբերի 2020.
  10. 10,0 10,1 Космонавтика. Энциклопедия, 1985, էջ 30—31
  11. Александр Николаев Так начинались ЖРД и ракеты на жидком топливе // Двигатель. — 2004. — № №3 (33). — С. 32—36.
  12. Смирнов Г. И. Ракетные системы РВСН. От Р-1 — к «Тополю-М». 1946-2006 гг. Сборник материалов о развитии ракетного оружия в СССР и РФ.. — Смоленск: ООО «Принт-Экспресс», 2006. — С. 21, 22. — 452 с. — 100 экз.
  13. 13,0 13,1 Глушко, 2012, էջ 107
  14. «Мемориальная доска Тихомирову Н. И.». Энциклопедия Санкт-Петербурга. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  15. «Указ Президента СССР от 21.06.1991 № УП-2120 «О присвоении звания Героя Социалистического Труда создателям отечественного реактивного оружия»». КонсультантПлюс. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տիխոմիրով» հոդվածին։