Նիկոլայ Լիլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Լիլիև
Nikolai Liliev, 1938.jpg
Ծնվել էմայիսի 26, 1885(1885-05-26)
ԾննդավայրՍտարա Զագորա, Eastern Rumelia[1]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 1960(1960-10-06)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա[1]
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Լեզուբուլղարերեն
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունFlag of Bulgaria (1948-1967).svg Բուլղարիա
ԿրթությունԼոզանի համալսարան
Գրական շարժումներսիմվոլիզմ
Nikolay Liliev Վիքիպահեստում

Նիկոլայ Լիլիև (բուլղար․՝ Николай Лилиев, իսկական անունը՝ Նիկոլայ Միխայլով Պոպիվանով, մայիսի 26, 1885(1885-05-26), Ստարա Զագորա, Eastern Rumelia[1] - հոկտեմբերի 6, 1960(1960-10-06)[1][2][3][…], Սոֆիա, Բուլղարիա[1]), բուլղարացի գրող, թարգմանիչ, ազգային մշակութային գործիչ։ Բուլղարական սիմվոլիզմի վառ ներկայացուցիչ։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Լիլիևը ծնվել է Ստարա Զագորայում ուսուցչի և քահանայի ընտանիքում։ Վաղ հասակում որբացել է։ Գիմնազիան ավարտելուց հետո աշխատել է բանկում, այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ Երեք կիսամյակ սովորել է Լոզանում: Տպագրվել է 1905 թվականից, հրատարակել է լիրիկական և երգիծական պոեզիա, այլաբանական բանաստեղծություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմական թղթակից։ 1921-1924 թվականներին աշխատել է Վիեննայում և Մյունխենում: 1924-1928 և 1934-1960 թվականներին ղեկավարել է Սոֆիայի ազգային թատրոնի գրական մասը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք գրքերի։ Նրա բանաստեղծությունների շարքն ընդգրկված է ազգային պոեզիայի ոսկե ֆոնդում։ 1925 թվականից հետո 9 տարի բանաստեղծություններ չի հրատարակել։ Աշխատել է թատրոնում, որտեղ թարգմանել է Շեքսպիրի, Պիեռ Կոռնեյլի, Մորիս Մետերլինկի, Հենրիկ Իբսենի, Հուգո ֆոն Հոֆմանսթանի, Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյի դրամաներից։

Նիկոլայ Լիլիևի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ 1964 թվականին Սոֆիայում լույս է տեսել նրա երկերի եռահատոր ժողովածուն։

Նիկոլայ Լիլիևի գերեզմանը

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Птици в нощта/ Թռչունները գիշերը (1918, վերահրատարկվել է 1919)
  • Лунни петна/ Լուսնկա (1922)
  • Բանաստեղծություններ (1931)
  • Բանաստեղծություններ (1960)
  • Събрани съчинения/Ստեղծագործությունների հավաքածու, 3 հատորով (1964)
  • Բանաստեղծություններ (1968)
  • Բանաստեղծություններ (1974)
  • Պոեզիա (1985)
  • Избрани преводи/ Ընտրյալ թարգմանություններ (1985)
  • Լիրիկա (1993)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Константинова Е. Г. Николай Лилиев. София: Зелена вълна, 1992
  • Александрова Н. Аз нося вашето смирение: книга за Николай Лилиев. София: Нов български университет, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]