Նիգերիայի տնտեսություն
Վիճակագրություն | |
---|---|
ՀՆԱ | 375 770 713 742,76 $[1] |
Նիգերիա, նավթով հարուստ երկիր։ Չնայած դրան, երկրի տնտեսությունը երկար ժամանակ անկում է ապրել չդադարող հակամարտությունների պատճառով։ 2014 թվականին Նիգերիան՝ Աֆրիկայում նավթի առաջատար արտադրողը, դարձել է Աֆրիկայի խոշորագույն տնտեսությունը ունեցողը՝ ՀՆԱ-ի չափով առաջ անցնելով ՀԱՀ-ից[2]։
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ օրս նիգերիացիների մեծ մասը (1989-ին մոտ 65%) աշխատում են գյուղացիական ընտանեկան տնային տնտեսություններում, ապահովելով իրենց սննդամթերքների բազան և աճեցնելով մեկ կամ մի քանի ապրանքային մշակաբույսեր՝ վաճառքի համար։ Քաղաքային բնակչության արագ աճը և որոշ շրջաններից գյուղական բնակչության հեռանալը, օրինակ, կակաոյի Յորուբյան գոտուց, տեխնիկական մշակաբույսերի աճեցումը հանգեցրել են պարենի պակասի, ընդ որում ոչ միայն քաղաքներում, այլև գյուղական վայրերում։ Հարավային և կենտրոնական գոտու հիմնական պարենային մշակաբույսերն են յամսը, բրինձը և եգիպտացորենը։ Հյուսիսային շրջաններում հիմնականում զբաղվում են սորգոյի, կորեկի ու բրինձի մշակությամբ։ Երկրի այս հատվածում զարգացած է անասնաբուծությունը։ Մանիոկը, լոլիկը և հատիկաընդեղեն բույսերը աճեցվում են ամբողջ երկրում, իսկ սոխը՝ մարգագետիններում և արոտավայրերում, օրինակ՝ լճի ավազանում։ Այս նպատակով օգտագործում են Կանջիի ոռոգվող հողերը։ Սննդամթերքի մշակաբույսերի արտադրությունը բնութագրվում է ցամաքային հողամասերում խառը մշակաբույսերի մշակմամբ, որի տարածքը հարավում հազվադեպ է գերազանցում 0.4 հեկտարը, իսկ հյուսիսային մարգագետիններում և արոտավայրերում`1,2 հեկտարը։ Գյուղացիական հողերի հատկացումը, որպես կանոն, բաղկացած է մի շարք հողամասերից, որոնք գտնվում են տարբեր վայրերում։ Հյուսիսային նահանգների խոշոր գետերի ափերի երկայնքով տարածված հողերում օգտագործվում է պարզունակ ոռոգումը։ Տեռասային գյուղատնտեսությունը գոյատևեց այն լանջերին, որտեղ ստրուկների արշավանքների և քաղաքացիական պատերազմների ժամանակ կառուցվեցին դիտակետեր։ Ապրանքային այգեգործությունը զարգացած է խոշոր քաղաքների մերձակայքում։ Լագոսի շրջանում բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տալիս բերքը հավաքել երկու անգամ։ Սուրճը, ծխախոտը և կոլայի ընկույզը աճեցվում են ներքին շուկայի համար, բամբակը, արմավենու յուղը, գետնանուշը և կաուչուկատու բույսերը` ներքին շուկայի և արտահանման համար, իսկ կակաոյի լոբին` միայն արտահանման համար։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավթագազային ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավթարդյունաբերությունը Նիգերիայի տնտեսության հիմքն է։ Նավթը տալիս է երկրի արտահանման եկամուտների 90 տոկոսը (2002 թվականին դա կազմել է տարեկան շուրջ 8 մլրդ դոլար[3])։ Նիգերիան Աֆրիկայի առաջին և աշխարհում նավթ արտահանող ութերորդ երկիրն է։ Նիգերիայում առաջին նավթահորը հորատվել է 1958 թվականին։ Նավթի պաշարների մեծ մասը կենտրոնացած է Նիգեր գետի դելտայում։ Եկամուտներն ավելացնելու համար Նիգերիան շարունակում էր մեծացնել նավթի արդյունահանումը, սակայն 90-ականներին գները ցածր չէին։ Նիգերիայում օրական արդյունահանվում է 2,1 մլն բարել նավթ։ Նավթի մշակումն իրականացվում է Նիգերիայի ազգային նավթային ընկերության[4] (նավթի վաճառքից ստացված եկամուտների 75%-ը), ինչպես նաև Royal Dutch Shell ընկերության կողմից[5]։
Նիգերիայի բնական գազի պաշարները գնահատվում են 5,22 տրիլիոն խորանարդ մետր, որոնց կեսը գտնվում է նավթագազային հանքավայրերում։ 2010 թվականին երկիրը դարձել Է հեղուկացված բնական գազի արտահանման առաջատարներից մեկը. արտահանման տարեկան ծավալը կազմել է 21,9 մլն տոննա[6]։
Արտադրական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրական հիմնական արդյունաբերությունները սննդի և նավթի վերամշակումն են։ Արդյունաբերական հիմնական կենտրոնը Լագոսն է։ Ինչպես նաև Աջաոկուտում մետալուրգիական գործարանը, որի շինարարության մեծ մասը իրականացվել է խորհրդային ինժեներների մասնակցությամբ։ Աջաոկուտայի պողպատաձուլական ընկերությունը 1980-ական թվականներին ծրագրվում էր որպես խոշորագույն մետաղամշակման ձեռնարկություն Արևմտյան Աֆրիկայում։ 1990-ականների սկզբին շինարարությունը գրեթե ավարտվել էր, սակայն Խորհրդային Միության փլուզման հետևանքով գործարանը շահագործման չէր հանձնվել։
Հանքարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանքանյութերը ապահովում են Նիգերիայի ազգային եկամտի զգալի մասը։ Նիգերիայում հանքարդյունաբերության առաջին արտահանման արտադրանքը անագի հանքաքարն էր և ածուխը։ 1904 թվականից ի վեր Ջոս սարահարթի վրա կասիտերիտի հանքաքարի արդյունահանումը միշտ եղել է մասնավոր ընկերությունների ձեռքում, մինչդեռ Էնուգուի շրջանում ածուխի արդյունահանումը վերահսկվում է կենտրոնական կառավարության կողմից։ Կասիտերիտի և ուղեկցող հանքային կոլումբիտի (նիոբիումի հանքաքար) արդյունահանումը իրականացվում է բացահորում։ 1962 թվականին անագի գործարանի շահագործման հանձնելուց հետո անագի մեծ մասը արտահանվում է թիթեղների տեսքով։ 1960 թվականից հետո, երկաթուղային տրանսպորտի դիզելային վառելիքի տեղափեխման և ավելի էժան ու էկոլոգիապես մաքուր նավթամթերքների առաջացման հետ կապված, սկսվեց ածուխի արդյունահանման կրճատումը։
1970 թվականից նավթը դարձել է Նիգերիայի հանքարդյունաբերության հումքի բազայի հիմքը։ Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել շելֆում, Նիգերի դելտայի շրջանում և Անամբրայի ավազանում։ Նավթարդյունահանման հիմնական շրջանները գտնվում են Պորտ-Հարքորտի շուրջ՝ Նիգերի դելտայում և Ուգելիում, սակայն հեռանկարում նախապատվությունը կտրվի Կրոսի գետաբերանում օֆշորային հանքավայրերի մշակմանը։ 1979 թվականին նավթի արդյունահանման ռեկորդային մակարդակ է գրանցվել՝ 114 միլիոն տոննա, բայց ՕՊԵԿ-ի որոշմամբ, որը շահագրգիռ է նավթի բարձր գների պահպանմամբ, 1983 թվականին Նիգերիայի քվոտան սահմանվել է տարեկան ընդամենը 61 միլիոն տոննա։ Արտարժույթի վաստակը բարձրացնելու համար Նիգերիան մեծացրեց նավթի արդյունահանումը, բայց 1990-ական թվականների սկզբին համաշխարհային գները շարունակում էին մնալ ցածր։ 1991 թվականին Նիգերիան աշխարհում յուղի խոշոր արտադրողների շարքում զբաղեցրեց ութերորդ տեղը, իսկ նավթի եկամուտները բաժին են ընկնում արտահանման վաստակի 96%-ը։ 1990-ականների սկզբին Նիգերիան ուներ երեք լիովին ավտոմատացված նավթային տերմինալ՝ Բոննիում, Վարրիում և Բրասում։
Մակրոէկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | ՀՆԱ (միլիարդ դոլար) | Գնաճ (տոկոս) |
---|---|---|
1980 | 64,702 | 10 |
1985 | 34,800 | 5,5 |
1990 | 32,019 | 7,4 |
1995 | 35,475 | 72,9 |
2000 | 45,737 | 6,9 |
2006 | 116,177 | 9,4 |
2015 | 493 | 9,5 |
Ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանը Նիգերիայի տնտեսության մեջ ներդրել է 10 միլիարդ դոլար արդյունաբերության, նավթի և գազի, երկաթուղային ընկերությունների զարգացման համար[7]։
Ըստ վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների Նիգերիայի ՀՆԱ-ն 2018-ի հունվար-մարտի ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,95%-ով։
«Ֆինմարկետի» հաղորդմամբ երկրի տնտեսությունը չորս եռամսյակ անընդեջ գրանցել է ֆինանսական աճ նավթի արդյունահանման և գների բարձրացման շնորհիվ։
Ըստ թարմացված տվյալների՝ նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճը կազմել է 2.11%, և ոչ թե 1.92%, ինչպես նախկինում էր հայտարարվում։ Այսպիսով, տնտեսական վերականգնումը որոշ չափով դանդաղեց։
Միևնույն ժամանակ, Նիգերիայի ՀՆԱ-ի ծավալը հունվար-մարտ ամիսներին նախորդ երեք ամիսների համեմատ նվազել է 13,4% -ով[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ ТАСС: Экономика и бизнес — Нигерия стала крупнейшей экономикой Африки, обогнав ЮАР по размеру ВВП
- ↑ «Аниньеми Бенджамин Адекунле Агага. Нигерия и нефть»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-25-ին։ Վերցված է 2009-08-03
- ↑ Президент Нигерии объявил о приватизации национальной нефтяной компании(չաշխատող հղում)
- ↑ Нигерийские боевики заявляют об очередном нападении на нефтяной объект
- ↑ Майорец М., Симонов К., 2013, էջ 202
- ↑ «Vestifinance.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2020-08-24
- ↑ https://m.rosbalt.ru/business/2018/05/21/1704570.html
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Максим Майорец, Константин Симонов Сжиженный газ — будущее мировой энергетики. — М.: Альпина Паблишер, 2013. — 360 с. — ISBN 978-5-9614-4403-2