Ստորին Հռենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ներքին Ռենից)
Picto infobox map.png
Ստորին Հռենոս
Bas-Rhin
Զինանշան
Blason département fr Bas-Rhin.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Վարչկենտրոն Ստրասբուրգ
Հիմնական լեզուներ ֆրանսերեն
Բնակչություն (2010) 1 115 226 մարդ
Տարածք 4755 կմ²
Ստորին Հռենոս վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)

Ստորին Հռենոս (ֆր.՝ Bas-Rhin), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։ 1 115 226 մարդ (2010) բնակչությամբ հանդիսանում է Էլզաս երկրամասի 2 ամենախիտ բնակեցված դեպարտամենտներից մեկը։ Վարչական կենտրոնը Ստրասբուրգ քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել]

Տարածքի մակերեսը 4755 կմ² է։ Դեպարտամենտով է հոսում Հռենոս գետը, որը միշտ հանդիսացել է երկրամասի կարևոր բաղկացուցիչը և Ստորին Հռենոսի արևելյան սահմանը։ Դեպարտամենտում են տեղակայված նաև Վոգեզներ նախալեռները։

Հյուսիսում Ստորին Հռենոսը սահմանակցում է Պֆալցի անտառի հետ՝ գերմանական Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի տարածքում, արևելքից՝ Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի հետ, հարավում են գտնվում Վերին Հռենոս և Էլզաս, իսկ արևելքում՝ Լոթարինգիա դեպարտամենտները։

Դեպարտամենտն իր մեջ է ներառում 7 շրջան, 44 կանտոն և 526 կոմունա։

Պատմություն[խմբագրել]

Ստորին Հռենոսը 83 դեպարտամենտներից առաջիններից մեկն է, որը ստեղծվել է 1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ 1790-ական թվականների կեսերին Հռենոսի ձախ ափի՝ ֆրանսիական օկուպացիայի ժամանակ, դեպարտամենտի հյուսիսային սահմանը տեղափոխվեց Լաուտեր գետից այն կողմ՝ Կբայխ գետի մոտ և ներառեց Անվայլեր Տրիֆելսե, Լանդաու, Բադ Բերգցաբերն և Վյորտ Հռենոսի վրա քաղաքները։ Սակայն Նապոլեոնի երկրորդ պարտությունից հետո 1815 թվականին Վիեննայի վեհաժողովը որոշեց Լաուտերից վերև ընկած տարածքները փոխանցել Բավարիային։ Այժմ այդ տարածքները հանդիսանում են Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամասի մի մասը։

Իր ստեղծումից ի վեր 2 անգամ Ստորին Հռենոսը հայտնվել է Գերմանիայի կազմում՝ առաջին անգամ՝ (1871-1918) ֆրանկոպրուսական պատերազմի պարտության արդյունքում, երկրորդ անգամ՝ (1940-1945)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։

Արտաքին հղումներ[խմբագրել]