Նետի թույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Strychnos toxifera, բույս, որը լայնորեն օգտագործվել է կուրարեի պատրաստման ժամանակ:

Նետի թույներ, թույներ, որոնք քսել են նետերի կամ նիզակների ծայրերին՝ որսորդության կամ ռազմական նպատակներով։ Ամբողջ աշխարհի բնիկ ցեղերը օգտագործել են թունավոր նետեր. այն դեռևս օգտագործում է Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Առավել տարածված թույներից են թունավոր ծառագորտերի մաշկի կողմից արտադրված թույնը, կուրարեն՝ մի շարք բուսական թույների ընդհանուր անվանումը, որոնք օգտագործվել են Հարավային Ամերիկայի բնիկների կողմից[1]։

Թունավոր նետերի մասին շատ դիցաբանական պատմություններ կան։ Տարածված է հին հունական դիցաբանության Հերկուլեսի պատմությունը, որը սպանել է Նեսուս կենտավրոսին՝ Լերնեյան հիդրայի թունավոր արյամբ պատված նետերով։ Հոմերոսի «Ոդիսկանում» հին հունական հերոս Ոդիսևսը իր նետերը թունավորում էր ղանձլամերով։ Հոմերոսի «Իլիականում» աքայացիները և տրոյացիները նույնպես օգտագործում էին թունավոր նետեր և նիզակներ[2]։ Սկանդինավյան դիցաբանության մեջ Բալդրի մահվան ժամանակ նույնպես առկա են թունավոր նետեր։ «Թույն» բառի անգլերեն ժամանակակից տերմինը «toxin»-ը ծագել է հին հունարեն «աղեղ» նշանակությունն ունեցող բառից, որն էլ իր հերթին ծագել է հին պարսկերեն *taxa-՝ նետ բառից[3][4][5]։

Հին աշխարհում շատերն են օգտագործել թունավոր նետեր, այդ թվում՝ գալլերը, հին հռոմեացիները, սկյութները և սվանները։ Հին հունական և հռոմեական պատմաբանները նկարագրում են թունավոր արկերի պատրաստումը և տարբեր ճակատամարտեր, որտեղ օգտագործվել են թունավոր նետեր։ Ալեքսանդր Մեծը Հնդկաստանի նվաճման ժամանակ հանդիպել է թունավոր արկերի, որոնցում ենթադրաբար օգտագործվել է Ռասսելի իժերի թույնը։ Հռոմեացի գեներալ Լուկուլլոսը թունավոր մահաբեր վերքեր է ստացել Երրորդ միհրդատյան պատերազմի ժամանակ (մ.թ. 1-ին դար)[2]։ Ֆեռնան Մագելանը Ֆիլիպիններում սպանվել է Մակտանի ճակատամարտի ժամանակ՝ ոտքին թունավոր նետից ստացած վնասվածքից[6]։

Նկարագրված է բնիկ ամերիկացիների կողմից որսորդության և ռազմական նպատակներով օգտագործվող թունավոր նետերը[7]։ Չինացիները նույնպես անցյալում մարտերի ժամանակ հետզհետե սկսել են օգտագործել տարբեր թունավոր արկեր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Curare». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 9-ին.
  2. 2,0 2,1 Mayor, Adrienne (2009). Greek Fire, Poison Arrows and Scorpion Bombs: Biological and Chemical Warfare in the Ancient World (Revised ed.). The Overlook Press. ISBN 978-1-59020-177-0.
  3. http://www.aarc.org/resources/biological/history.asp Արխիվացված 2012-07-02 Wayback Machine, A History of Biological Warfare from 300 B.C.E. to the Present, Retrieved August 7, 2012.
  4. http://www.etymonline.com/index.php?term=toxic, Online Etymology Dictionary, Retrieved August 7, 2012.
  5. http://www.thefreedictionary.com/toxic, The Free Dictionary, Retrieved August 7, 2012.
  6. http://www.history.com/this-day-in-history/magellan-killed-in-the-philippines
  7. Jones, David E (2007). Poison Arrows: North American Indian Hunting and Warfare. University of Texas Press. ISBN 978-0-292-71428-1.
  8. Sawyer, Ralph D (2007). The Tao of Deception: Unorthodox Warfare in Historic and Modern China. Basic Books. ISBN 978-0-465-07205-7.