Նեսլիհան Աթագյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Նեսլիհան Աթագյուլ
թուրքերեն՝ Neslihan Atagül[1]
Ծնվել էօգոստոսի 20, 1992(1992-08-20) (30 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունYeditepe University?
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
ԸնտրանիՍտամբուլի երկու դեմքը, Սև սեր և Դեսպանի աղջիկը
Ամուսին(ներ)Կադիր Դողուլու[1]

Նեսլիահան Աթագյուլ (թուրքերեն՝ Neslihan Atagül, օգոստոսի 20, 1992(1992-08-20), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի և մոդել[2][3]։ Ներկայումս Աթագյուլը նկարահանվում է Սև սեր հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է Բուրակ Օզչիվիտը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսլիհան Աթագյուլը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 20-ին Ստամբուլում` վարորդի ընտանիքում։ Նեսլիհանը ունի չերքեզական ծագում։ Նեսլիհանը նշել է, որ ինքը ունի նաև ավագ եղբայր։ Իր կարիերան սկսել է` նկարահանվելով գովազդային հոլովակներում։ 2005- 2006 թվականներին մասնակցել է Tofita, Valenza Kids, Sütaş ընկերությունների գովազդներում։ 2006 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Առաջին սեր» ֆիլմում։ 2008- 2009 թվականներին Նեսլիհանը նկարահանվել է «Տերևաթափ» սերիալի 34 սերիաներում։

2013 թվականին Նեսլիհան Աթագյուլը միացավ «Ստամբուլի երկու դեմքը» սերիալի նկարահանմանը` մարմնավորելով գլխավոր հերոսուհու Ներիմանի դերը։

Դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Էլիֆի դերը, որը նա խաղացել է «Այն ամենը, ինչ որ մնացել է ինձ քեզանից» (2015) ֆիլմում։

Չնայած երիտասարդ տարիքին, դերասանուհին արդեն ստացել է միջազգային ճանաչում և մի շարք մրցանակներ, որոնցից մի քանիսը նա ստացել է «Քավարան» ֆիլմի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի կեսերից Նեսլիհանը հանդիպում է թուրք հայտնի դերասան Կադիր Դողուլուի հետ։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին զույգը նշվեց։ Հարսանիքը տեղի է ունենեցել 2016 թվականի հուլիսի 8-ին։

Դերասանուհին սիրում է կարդալ գրքեր։ Նրա սիրելի հեղինակներից է Ֆրանց Կաֆկան, Կարլոս Կաստանեդան, Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինն, ինչպես նաև հետաքրքրվում է Թիմ Բարթոնի և Դեյվիդ Լինչի ֆիլմերով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհու մրցանակներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ
2007 «Ոսկե կոկոն» 14-րդ կինոփառատոն (Ադան) Երիտասարդ պոտենցիալ աստղ Առաջին սեր
2012 «Վաղը» միջազգային կինոփառատոն (Մոսկվա) Լավագույն դերասանուհի Քավարան
2012 «Ոսկե կոկոն» 19-րդ կինոփառատոն (Ադան) Երիտասարդ պոտենցիալ աստղ Քավարան
2012 25-րդ միջազգային կինոփառատոն (Տոկիո) Լավագույն դերասանուհի Քավարան
2012 Միջազգային կինոփառատոն (Պունա) Լավագույն խաղ Քավարան
2012 SIYAD մրցանակ 45-րդ Անթալիական կինոփառատոն Լավագույն դերասանուհի Քավարան
2013 16-րդ «Թռչող փայտավել» միջազգային կինոփառատոն Ամենաերիտասարդ վհուկ Քավարան
2016 Magazinci.com Ինտերնետ ԶԼՄ-ների կինոմրցանակ Տարվա դերասանուհի Սև սեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.ensonhaber.com/galeri/kadir-dogulu-ile-neslihan-atagul-evlendi
  2. «Who is Neslihan Atagül?»։ Milliyet 
  3. «Ayıp olur istemem!»։ Sabah։ հոկտեմբերի 5, 2012։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 4, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]