Սև սեր
Սև սեր թուրքերեն՝ Kara Sevda | |
---|---|
![]() | |
Ժանր | դրամա, մելոդրամա |
Երկիր | ![]() |
Ռեժիսոր | Հիլալ Սարալ |
Գլխավոր դերերում | Բուրակ Օզչիվիտ, Նեսլիհան Աթագյուլ, Քաան Ուրգանջըօղլու, Orhan Güner?, Barış Alpaykut?, Burak Sergen?, Zerrin Tekindor? և Melisa Aslı Pamuk? |
Պրոդյուսեր | Քերեմ Չաթայ |
Սցենարիստ | Յոզլեմ Յըլմազ, Անըլ Էքե, Բուրջու Գյորգյուն |
Երաժշտություն | Թոյգար Իշըքլը |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 74 |
Էկրաններին է | հոկտեմբերի 14, 2015-ից հունիսի 21, 2017-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Ay Yapım |
Պաշտոնական կայքէջ |
Սև սեր (թուրքերեն՝ Kara Sevda), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով[1]։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 14-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բուրակ Օզչիվիտը և Նեսլիհան Աթագյուլը։ Հեռուստասերիալի ռեժիսորը Հիլալ Սարալն է, իսկ պրոդյուսերը` Կերեմ Չաթայը։ Յուրաքանչյուր սերիան տևում է 1 ժամ 45 րոպեից մինչև 2 ժամ 15 րոպե։ Սև սերը Թուրքիայի ամենադիտվող հեռուստասերիալներից մեկն է։ Այն դիտում են նաև Բալկաններում, հատկապես Հունաստանում և Բուլղարիայում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրան և այլ երկրներում։ Ավելի քան 30 արտասահմանյան ալիք Ay Yapım ընկերությունից գնել է հեռուստասերիալը իրենց երկրում ցուցադրելու իրավունքը։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեմալը աղքատ ընտանիքի տղա է, ով սովորում է Ստամբուլի համալսարանում։ Մի օր նա ավտոբուսում ծանոթանում է Նիհանի հետ, ով լողալով հարստության մեջ, ցանկանում է մոտիկից ծանոթանալ հասարակ ժողովրդի կյանքին։ Նրանք սիրահարվում են։ Քեմալը չգիտի, որ Նիհանը հարուստ ընտանիքի զավակ է։ Նիհանի մայրը դեմ է լինում աղջկա և Քեմալի հարաբերություններին։ Նա ցանկանում է իր աղջկան ամուսնացնել հարուստ միլիարդատեր Էմիրի հետ, ով խենթի պես սիրահարված է աղջկան։ Քեմալը լքում է Ստամբուլը, մեկնում աշխատելու հանքերում։ Այդ ընթացքում Նիհանը պարտադրաբար ամուսնանում է Էմիրի հետ։ Մի քանի տարի անց Էմիրի գլխավորած կազմակերպությունը նոր պայմանագիր կնքելու առթիվ հանդիպում է նորահայտ մի կազմակերպության ներկայացուցչի հետ, ով նոր է ժամանել Ստամբուլ։ Պարզվում է, որ այդ կազմակերպության գլխավոր տնօրեն է նշանակվել Քեմալը։
Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուրակ Օզչիվիտ Քեմալ Սոյդերե
- Նեսլիհան Աթագյուլ Նիհան Սեզին
- Քաան Ուրգանջըօղլու Էմիր Կոզջօղլու
- Քյուրսաթ Ալնըաչըք Օնդեր Սեզին
- Օրհան Գյուներ Հուսեյն Սոլդերե
- Նեշե Բայքենթ Վիլդան Սեզին
- Զեյնո Էրաջար Ֆեհիմե Սոյդերե
- Ռյուզգար Աքսոյ Թարըք Սոյդերե
- Բարըշ Ալփայքութ Օզան Սեզին
- Զերին Թեքինդոր Լեյլա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Burak Özçivit’in Düş Bahçesi dizisine büyük şok!»։ web.archive.org (թուրքերեն)։ 2020-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-06-ին։ Վերցված է 2020-07-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://karasevda.tv/ Սև սեր. պաշտոնական կայք (թուրքերեն)
|