Դեսպանի աղջիկը (հեռուստասերիալ)
Դեսպանի աղջիկը թուրքերեն՝ Sefirin Kızı | |
---|---|
![]() | |
Ժանր | դրամա |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Էմրե Քաբաքուշաք |
Գլխավոր դերերում | Էնգին Աքյուրեք Նեսլիհան Աթագյուլ Թուբա Բույուքյուսթուն |
Սցենարիստ | Այշե Ֆերդա Էրյըլմազ Սեդեֆ Նեհիր Էրդեմ |
Նկարահանման վայր | Մուղլա, Պոդգորիցա |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 52 |
Էկրաններին է | 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 2021 թվականի մայիսի 11-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | NGM O3 Medya |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Պաշտոնական կայքէջ |
Դեսպանի աղջիկը (թուրքերեն՝ Sefirin Kızı), դրամա ժանրի թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերությամբ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էնգին Աքյուրեքը Նեսլիհան Աթագյուլը և Ուրազ Քայգըլարօղլուն[1]։ Հեռուստասերիալի ռեժիսորն Էմրե Քաբաքուշաքն է, իսկ սցենարիստները՝ Այշե Ֆերդա Էրյըլմազը և Սեդեֆ Նեհիր Էրդեմը։ Հեռուստասերիալը նկարահանվել է Մուղլայում և Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում[2][3]։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուղլա քաղաքի հայտնի ընտանիքներից մեկի տղան՝ Գեդիզը, մի անգամ օդանավակայում տեսնում է արտասովոր գեղեցկությամբ մի աղջկա՝ Նարեին, ու հենց առաջին իսկ հայացքից սիրահարվում։ Բայց նույն օրը՝ երեկոյան, Գեդիզը իմանում է, որ Նարեն իր մոտ ընկերոջ՝ Սանջարի նախկին սիրելին է, ում 9 տարի առաջ Սանջարը վռնդել էր հենց ամուսնական գիշերը, ու ոչ ոք չգիտեր, թե դրանից հետո ինչ էր եղել Նարեի հետ։ 9 տարի անց երբ Նարեն հայտնվում է, Գեդիզը դառնում է միակ մարդը, ով հավատում է Նարեի ամեն մի խոսքին, օգնում նրան ու պաշտպանում բոլորից։ Բայց Գեդիզի սերը այնքան էլ հարթ ընթացք չի ստանում, քանի որ Նարեն դեռ սիրում է Սանջարին և նրանք ունեն նաև դուստր[4]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար | Սերիա |
---|---|---|
Էնգին Աքյուրեք | Սանջար Էֆեօղլու | 1-52 |
Նեսլիհան Աթագյուլ | Նարե Չելեբի | 1-36 |
Էրդալ Քյուչյուքքյոմյուրջյու | Գյուվեն | 1-52 |
Ուրազ Քայգըլարօղլու | Գեդիզ Իշիկլի | 1-38 |
Իլայդա Իլդըր | Դուդու | 3-52 |
Դողուքան Փոլաթ | Յահյա | 1-52 |
Հիվդա Զիզան Ալփ | Էլվան | 1-52 |
Օզլեմ Չաքար Յալչընքայա | Ռեֆիքա | 1-41 |
Էրհան Ալփայ | Աքըն | 1-26 |
Գոնջա Ջիլասուն | Հալիսե | 1-52 |
Թյուլին Յազքան | Մենեքշե | 1-35 |
Էսրա Քըզըլդողան | Մյուգե | 1-52 |
Ջեմրե Օքթեմ | Զեհրա | 1-52 |
Էդիփ Թեփելի | Քավրուք Օմեր | 1-52 |
Բերեն Գենչալփ | Մելեք | 1-52 |
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան | Սերիաների թիվ | Ցուցադրություն | ||
---|---|---|---|---|
Առաջին սերիա | Վերջին սերիա | |||
1 | 17 | 16 Դեկտեմբերի 2019 | 22 Հունիսի 2020 | |
2 | 35 | 7 Սեպտեմբերի 2020 | 11 Մայիսի 2021 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Star TV'nin resmî sitesinde Sefirin Kızı
- Դեսպանի աղջիկը (հեռուստասերիալ) Թվիթթերում
|