Քադիր Դողուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քադիր Դողուլու
թուրքերեն՝ Kadir Doğulu[1]
Ծնվել էապրիլի 19, 1982(1982-04-19) (41 տարեկան)
ԾննդավայրՄերսին, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան և մոդել
Ամուսին(ներ)Նեսլիհան Աթագյուլ[1]

Աբդուլ Քադիր Դողուլու (թուրքերեն՝ Kadir Doğulu, ապրիլի 19, 1982(1982-04-19), Մերսին, Թուրքիա), թուրքական ծագմամբ դերասան և մոդել։ Թուրք հայտնի երաժիշտ Քեմալ Դողուլուի եղբայրն է։ Նկարահանվել է Հորս մեղքերը հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերության եթերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քադիրը ծնվել է 1982թվականին Մերսինում բազմազավակ ընտանիքում։ Ունի 5 եղբայր։ Նրանց ընտանիքը աղքատ էր, այդ իսկ պատճառով Քադիրը մանկուց սկսել է աշխատել (ջուր է վաճառել, հեծանիվներ նորոգել)։ Սրա հետ զուգընթաց մշտապես երազել է բարմեն դառնալու մասին։ Երբ նա դարձավ 17 տարեկան, Քադիրը տեղափոխվեց Ստամբուլ` ավագ եղբոր Քեմալի մոտ, որտեղ փորձեց իր ուժերը որպես բարմեն և խոհարար։ Երբ հուսալքվեց լավ աշխատանք գտնելու անկարողությունից, նա որոշեց վերադառնալ Մերսին, սակայն վերջին պահին փոշմանեց, ինչն էլ դարձավ ճակատագրական նրա համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի շնորհիվ բարետես տեսքի և հասակի Քադիրին շատ արագ նկատեցին և հրավիրեցին աշխատելու որպես մոդել։ 2010 թ-ին Քադիրը սկսեց իր դերասանական կարիերան` խաղալով Ալիի դերը «Փոքրիկ գաղտնիքներ» սերիալում Մերվե Բոլուգուրի, Բուրակ Օզչիվիտի և Սինեմ Քոբալի հետ։ Դրան հաջորդեց Գյունեյի դերը «Չարաբաստիկ յոթնյակը» սերիալում։

Քադիրին մեծ ճանաչում բերեց Մադջիթ Արջիօղլուի դերը «Ստամբուլի երկու դեմքը» սերիալում։ 2015 թվականին Քադիրը նկարահանվեց Գյոկհենի դերում «Սեվդամ Ալաբորա» սերիալում, որտեղ նրա խաղընկերուհին դարձավ Էլչին Սանգուն։ Հեռուստասերիալը սակայն ցածր վարկանիշի համար եզրափակվեց 4 սերիայով։

2015 թվականից սկսած Քադիրը նկարահանվում է Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան սերիալում` մարմնավորելով Ղրիմի խան Մեհմեդ III Գերայի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից Քադիրը հանդիպում էր թուրք հայտնի երգչուհի Հանդե Եների հետ, սակայն զույգը 2010 թվականի սկզբին բաժանվեց։ 2013 թվականի կեսերին Քադիրը սկսեց հանդիպել դերասանուհի Նեսլիհան Աթագյուլի հետ, ում հանդիպել էր «Ստամբուլի երկու դեմքը» սերիալի նկարահանումների ժամանակ։ Նեսլիհանը մարմնավորում էր գլխավոր հերոսուհի Ներիմանի կերպարը։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին զույգը նշանվեց, իսկ 2016 թվականի hուլիսի 8-ին զույգն ամուսնացել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]