Նարամսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Նարամսին
Stele Naram Sim Louvre Sb4.jpg
Ծնվել է՝ մ.թ.ա. 22-րդ դար
Մահացել է՝ մ. թ. ա. 2118
գերիշխան
Հայր Մանիշտուշու
Երեխաներ Շարկալիշարի
Նարամսինի պայմանագիրրը Ելամի թագավորի հետ

Նարամսին, Նարամ-Սուեն (ծննդյան թվականը անհայտ, մահացել է մ․թ․ա․ մոտ 2200 թվականին), Աքքադի թագավոր մ․թ․ա․ մոտ 2236 թվականից։ Սարգոն I-ի թոռը։ Երկրում մտցրել է ոռոգման միասնական համակարգ, իր ձեռքում կենտրոնացրել արքունական և տաճարային տնտեսությունները, հովանավորել է ներքին և արտաքին առևտուրը։ Արշավել է Էլամ, պարտության մատնել նրա թագավորին և կնքել պատմությանը հայտնի առաջին միջազգային պայմանագիրը (գրվել է կավե սալիկի վրա)։ Հետագա արշավանքների ընթացքում (դեպի Իրանի սարահարթի հարավ-արևմուտք, Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելք և հարավ-արևմուտքի շրջաններ, Արաբական թերակղզու հարավ-արևելք, Ասորիք) պարտության է մատնել 17 թագավորների դաշնակցությունը, կործանել մ․թ․ա․ III հազարամյակում ծաղկում ապրող Էբլան (Հալեպից 70 կմ հարավ), ստեղծել իր ժամանակի ամենամեծ պետությունը[1]։ Նարամսինը Միջագետքի պատմության մեջ առաջին միապետն էր, որն աստվածացվել է կենդանության օրոք[2]։ «Շումերի և Աքքադի թագավոր» տիտղոսը փոխարինել է «աշխարհի թագավոր», «տիեզերքի թագավոր», «աշխարհի չորս կողմերի թագավոր» տիտղոսով։ Սպանվել է կուտիների (գուտիներ) արշավանքի ժամանակ, որոնք կործանեցին Աքքադը։ Նարամսինի օրոք ծաղկման է հասել աքքադական մշակույթը, ստեղծվել է Հին Արևելքի նշանավոր էպոսներից մեկը՝ «Գիլգամեշը»։

Հայաստանի՝ Արմենիա Armani-այի հիշատակումը Նարամսինի արձանագրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. Ա. III հազարամյակի երկրորդ կեսին Նարամ-Սուենը (Նարամ-Սինը) մի քանի անգամ արշավել Է Միջագետքից դեպի հյուսիս։ Նրա արշավանքների մասին վկայող աքքադերեն (ասուրաբաբելերեն) և խեթերեն արձանագրոլթյուններ են պահպանվել։ Աքքադերեն արձանագրություններից մեկում (փորագրված մարմարի բեկորի վրա) գրված Է՝ «Աստվածային Նարամ-Սուենը՝ չորս կողմերի հզոր թագավորը, նվաճողը Armani-ի և Ebla-ի» (ոմանք այս անունները կարդում են՝ Armanum, Armanim, Ibla)։ Armani-ի նվաճման մասին պատմում Է նաև աքքադական մի այլ արձանագրություն (փորագրված սկավառակի վրա), որ ջարդված Է, պահպանված է այն մասը, որտեղ Նարամ-Սուենը հիշվում Է իբրև Armani-ի նվաճող: Մի այլ արձանագրութեան մեջ հիշվում Է Արմանիի թագավորը Ռեդ-Թեշուբ (ըստ այլ ընթերցման Ռեդ-Ադադ)[3]:

Արատտայի քուրմ-զորավար-արքա Էնրիդավիզիրը ջախջախում է Նարամսինին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես, մ.թ.ա. 22-րդ դարի վերջերին Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասերից՝ Կորդվաց լեռներից խոշոր մի արշավանք է կազմակերպվել դեպի Ստորին Միջագետք, ուր Նարամսինը ստեղծվել էր Աքքադ բռնապետությունը։ Աքքադի միապետերի դեպի հարևան երկրներ, նաև Հայկական լեռնաշխարհ հաճախակի կազմակերպվող արշավանքները, որոնք ուղեկցվում էին դաժան սպանություններով, ավերով ու թալանով, մեծ անհանգստություն էին պատճառում բնակիչներին։ Իրեն աստված հռչակելով, Նարամսինը սկսեց ոչնչացնել շումերական դիցարանի աստվածներին՝ շումերական մշակությը և տաճարները։ Շումերական ավագանին հարկադրված էր օգնության համար դիմել Արատտայի (կուտիների) քրմերին, որոնք և օգնության կանչեցին արյունակից «սումեր-սումարացիներին»՝ Արատտայի նահապետ Էնրիդապիզիրի[4]: Կորդվաց լեռների բնակիչների՝ կուտիների (նաև գուտիներ) կազմակերպած արշավանքը[5],[6][7] որը գլխավորում էր ցեղի առաջնորդ Էնրիդավիզիրը, նպատակ ուներ վերջ տալ աքքադացիների կողոպտչական ներխուժումներին։ Հայտնի է, որ գոռոզ ու դաժան տիրակալ Նարամ-Սուենը սպանվել է կուտիների հետ տեղի ունեցած մի ճակատամարտում մոտ մ.թ.ա. 2200 թ., որից հետո կուտիների առաջնորդ ու զորավար Էնրիդավիզիրը վերցրել է սպանված Նարամ-Սուենի «աշխարհի չորս կողմերի թագավոր» տիտղոսը: Ենթադրվում է, որ Էնրիդավիզիրը առաջնորդել է թեթևազեն հետիոտն բանակը (այդպիսին էր նաև աքքադացիների բանակը)։ Էնրիդավիզիրը ոչ միայն փայլուն զորավար էր, այլև հմուտ կազմակերպիչ, քանի որ մեծ հաջողությամբ իրագործել է այն նպատակը, որի համար ուղարկվել էր Միջագետք, այն է՝ վերջ տալ Նարամ-Սուենի բռնապետությանը և բոլոր ցեղերի համար խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

Միջագետքի Նեպուր քաղաքի պեղումներից հայտնաբերվել է մեծ գրադարան, որտեղ էլ գտնվել է Նարամսինի տիրապետությանը վերջ տված Արատտայի Էնրիդավիզիրը քրմի՝ անունով Նեպուրում կազմած 500 տողանոց աքքադերեն արձանագրությունը։ Էնրիդավիզիրը արձանագրել է դեպի Միջագետք կատարած իր արշավանքի դրդապատճառը՝ սումարիները օգնության են կանչել իրենց արյունակից Կորդվա-կուտիների բանակը, քանի որ Նարամսինը իրեն աստված հռչակելով՝ ոչնչացնում էր սումեր-շումերների դիցարանը և մշակույթը։ Նեպուրի կավե սալիկներից մեկի վրա պահպանվել է անգամ Էնրիդավիզիրի պատկերը։[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. НАРАМ-СИН: БИОГРАФИЯ
  2. Б.А Тураев.ՙВыступление семитов՚.
  3. Ռ. Իշխանյան, Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր:
  4. Հայ ժողովրդի ռազմագիրքը 04 Մայիս 2011 13:55 Հայկազունիներ
  5. Садаев Д.Ч. История древней Ассирии Часть I. История Ассирийского государства
  6. Անժելա Տերյան, Կոտիների արշավանը Միջագետք:
  7. Նեպուրում պահպանվել է Аратта - Արատտայի Էնրիդավիզ քրմի արձան է....Կորդվաց լեռների բնակիչների՝ կուտիների (նաև գուտիներ) կազմակերպած արշավանքը, որը գլխավորում էր ցեղի առաջնորդ Էնրիդավիզիրը, նպատակ ուներ վերջ տալ աքքադացիների կողոպտչական ներխուժումներին
  8. https://hy-am.facebook.com/photo.php?fbid=818373891595073&set=gm.885647901510949&type=3&theater
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 201 CC-BY-SA-icon-80x15.png