Նասիպ Ժիհանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նասիպ Ժիհանով
Նասիպ Ժիհանով.jpeg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 2 (15), 1911
Ուրալսկ, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 2, 1988(1988-06-02)[2] (77 տարեկան)
Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Նասիպ Ժիհանովի շիրիմը Կազանի Արսկոյե գերեզմանատանը

Նասիպ Ղայազ ուլի Ժիհանով (թաթարերեն լատինատառ՝ Näcip Ğayaz ulı Cihanov, կյուրեղագիր՝ Нәҗип Гаяз улы Җиһанов, ռուս.՝ Нази́б Гая́зович Жига́нов, հունվարի 2 (15), 1911, Ուրալսկ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 2, 1988(1988-06-02)[2], Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), 20-րդ դարի թաթար կոմպոզիտոր, մանկավարժ, պետական գործիչ։ Հեղինակել է ութ օպերա (դրանցից հիշատակության են արժանի հատկապես Altınçäç-ը և Musa Cälil-ը), երեք բալետ, 15 սիմֆոնիա, սիմֆոնիկ այլ գործեր (այդ թվում՝ Qırlay, Սյուիտ թաթարական թեմաներով, Näfisä, Սիմֆոնիկ նովելներ, Սիմֆոնիկ երգեր), «Իմ հանրապետություն» կանտատը (1960), կամերային-գործիքային կոմպոզիցիաներ, ռոմանսներ, երգեր։ Արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի (1957), Սոցիալիստական աշխատանքի հերոսի (1981) կոչումների, ղեկավարել է Թաթարստանի օպերայի և բալետի թատրոնը (1941-1943), Թաթարստանի կոմպոզիտորների միությունը (1939-1977), Կազանի կոնսերվատորիան (1945-1988), եղել է Թաթարստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից մեկը[4]։ Ընտրվել է Ռուսաստանի (1951–1959), Թաթարստանի (1963–1967, 1977–1988) և Խորհրդային Միության (1966–1970) գերագույն խորհուրդների պատգամավոր։ 1953 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 2000 թվականին Կազանի կոնսերվատորիան կոչվել է Նասիպ Ժիհանովի անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի հունվարի 2-ին (նոր տոմարով՝ 15-ին), Ուրալսկում (ներկայումս՝ Ղազախստանի Հանրապետության Արևմտաղազախական մարզի վարչական կենտրոնը)։ Վաղ հասակում որբացել է, ընկել մանկատուն։ 1928 թվականին մեկնել է Կազան՝ ավագ քրոջ՝ Ֆաիզայի մոտ ապրելու և նախապատրաստվելու երաժշտական ուսումնարանի ընդունելության քննություններին (երաժշտության դասեր առել էր դեռևս մանկատանը եղած ժամանակ)։ 1931 թվականին մեկնել է Մոսկվա, ընդունվել մարզային երաժշտական ուսումնարան, որն ավարտել է 1935-ին և ուսումը շարունակել Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում։ 1937 թվականին Թաթարական ԻԽՍՀ պետական ֆիլհարմոնիայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ կատարվել է նրա հեղինակած սիմֆոնիան, որն այդ ժանրով գրված թաթարական առաջին ստեղծագործությունն էր։ 1938-ին ավարտելով կոնսերվատորիան՝ Ժիհանովը վերադարձել է Կազան։

1943 թվականին նա նշանակվել է թաթարական օպերայի և բալետի նորաբաց թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ընդ որում՝ բացման արարողության ժամանակ կատարվել է նրա դիպլոմային աշխատանքը՝ «Կաչկըն» օպերան։

1945 թվականին, Ժիհանովի առաջարկությունը հաշվի առնելով, բացել են Կազանի պետական կոնսերվատորիան, որի ռեկտորն է նա եղել քառասուն տարուց ավելի, մինչև իր մահը, միաժամանակ դասավանդել է, 1953 թվականին էլ արժանացել պրոֆեսորի կոչման։ Մահացել է 1988 թվականի հունիսի 2ին, Ուֆայում[5], որտեղ այդ ժամանակ թաթարական մշակույթի օրեր էին անցկացվում։

Կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

==Օպերաներ==[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Qaçqın (1939)
  • İrek (1940) «Ազատություն»[7]
  • Altınçäç (1941) «Ոսկեծամ աղջիկը»[8]
  • İldar (1942)[9]
  • Tüläk (1945)[10]
  • Namus (1950) [11]
  • Cälil (1957, գրվել է բանաստեղծ Մուսա Ջալիլի կենսագրության հիման վրա)[12]
Բալետներ
  • «Ֆաթիհ» (1943)
  • «Զուհրա» (1946)
  • «Երկու լեգենդ» («Զուհրա և Նժերի»; 1970)
Նվագախմբի համար
  • Սիմֆոնիա № 1 (1973)
  • Սիմֆոնիա № 2 «Սաբանտույ» (1968)
  • Սիմֆոնիա № 3 «Քնարական» (1971)
  • Սիմֆոնիա № 4 (1973)
  • Սիմֆոնիա № 5 (1974)
  • Սիմֆոնիա № 6 (1975)
  • Սիմֆոնիա № 7 (1976)
  • Սիմֆոնիա № 8 (1977)
  • Սիմֆոնիա № 9 (1978)
  • Սիմֆոնիա № 10 (1979)
  • Սիմֆոնիա № 11 (1980)
  • Սիմֆոնիա № 12 (1981)
  • Սիմֆոնիա № 13 (1982)
  • Սիմֆոնիա № 14 (1983)
  • Սիմֆոնիա № 15 (1984)
  • Սիմֆոնիա № 16 (1985)
  • Սիմֆոնիկ պոեմ «Կիռլայ» (1946)
  • Սյուիտ թաթարական թեմաներով (1949)
  • Սիմֆոնիկ նովելներ (1964)
  • Սիմֆոնիկ երգեր (1965)
  • Նախերգանք-պոեմ «Նաֆիսա» (1952)
Վոկալ-սիմֆոնիկ
  • Կանտատ՝ «Իմ հանրապետություն» (1960)
  • Կանտատ՝ «Ողջո՛ւն, Մոսկվա» (1980)
Դաշնամուրի համար
  • Սոնատին (1935)
  • Սյուիտ 5 մասից (1963)
  • «Էսքիզներ» շարքը (1975)
  • «Հինգ պիես դաշնամուրի համար»
  • «Դաշնամուրային պիեսների ալբոմ երեխաների համար»
  • «Մատյուշինսկյան էսքիզներ»
  • «12 էսքիզ» և այլն

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին Կազանի պետական կոնսերվատորիան կոչվել է Նասիպ Ժիհանովի անունով
  • 2001 թվականին Կազանում, Մալայա Կրասնայա փողոցի 14-րդ շենքւմ բացվել է կոմպոզիտորի տուն-թանգարանը
  • 2006 թվականին հուշատախտակ է փակցվել աին շենքի պատին, որտեղ ապրել է կոմպոզիտորը
  • Կազանի № 93 գիմնազիայում բացվել է Ն. Ժիհանովին նվիրված թանգարան
  • Փաքր մոլորակներից մեկը կոչվել է Ն. Ժիհանովի անունով (1997).
  • Կազանի փողոցներից մեկը կոչվել է Ն. Ժիհանովի անունով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Я. Гіршман. «Назіб Жиганов». — М., 1955, 1975
  • Щ. Марченко. Назіб Гаязович Жиганов. — В кн .: «Композитори Радянського Татарстану». — Казань, 1957
  • Г. Літинський. Шляхи виховання таланту. — «Радянська музика», 1971, № 1
  • Г. Касаткіна. Сучасна тема в оперній творчості Жиганова. — В кн .: «Музика і сучасність», вип. 9. — М., 1975

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Жиганов Назиб Гаязович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Երաժշտություն (ֆր.)
  3. Slonimsky Nicolas (1978)։ «Zhiganov, Nazib»։ Baker's Biographical dictionary of musicians. (6th ed.)։ New York: Schirmer Books։ էջ 1944։ ISBN 0-02-870240-9 
  4. http://webcache.googleusercontent.com/search?q=cache:s_78pUwEO8sJ:en.tatarstan-symphony.com/news/show/72+&cd=3&hl=en&ct=clnk&gl=us
  5. «Главное архивное управление при Кабинете Министров Республики Татарстан (ГАУ при КМ РТ)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2020-01-24 
  6. {{{заглавие}}}.
  7. "Ирек" ("Свобода", 1940)
  8. Russian transliteration "Алтынчеч", Russian title "Золотоволосая", lyrics by Musa Cälil
  9. "Ильдар"
  10. "Тюляк"
  11. Russian transliteration "Намус" (Russian title "Честь")
  12. "Джалиль" (1957, либр. А. Файзи). Article in Russian

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]