Jump to content

Նաիրա Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նաիրա Թումանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Թումանյան ( Մարտի 31, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ ժամանակակից դիզայներ, նկարչուհի և արվեստի տեսաբան։

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի կինն է[1]։

Կյանք և Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Թումանյանը ծնվել է 1968 թվականի մարտի 31-ին Երևանում։

-1991 թվականին ավարտել է Արվեստի պետական ​​ինստիտուտ ը՝ ստանալով արվեստաբան-տեսաբանի որակավորում։

- 1992 թվականին վերապատրաստվել է Գ. Սունդուկյանի անվան Հայկական ակադեմիական թատրոնում՝ մասնագիտանալով թատերարվեստում։

Նաիրա Թումանյանի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ժամանակակից ավանգարդ արվեստը[2]։ Զբաղվում է ձևավորման նախագծերի իրականացմամբ և գեղանկարչությամբ՝ գերադասելով վերացական ուղղությունները[3]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամպլիտուդ» 2015 ստվ., յուղ.

2014, 2017, 2019, 2021 թթ․ Աստանայի օպերայի թատրոն և պետական ազգային գեղարվեստի թանգարան,

2015 թ․ Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատուն,

2017- 2019 թթ․ Ղազախստանում Հայաստանի դեսպանատուն,

2017 թ «Հանդիպում» անհատական ցուցահանդես Աստանայում գտնվող Մոսկվայի տան «ARTROOM-21» պատկերասրահում,

2017 թվականին Աստանայի համաշխարհային ցուցահանդեսին Բելառուսիայի ազգային տաղավարը ներկայացրեց «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» համաշխարհային ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են Նաիրա Թումանյանի աշխատանքներից երկուսը։

2019 թ․ Ղազախստանում Ամերիկայի և Չինաստանի դեսպանատուն։

2022 թվականի մարտի 5-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել անհատական ցուցահանդեսը[4][5][6]։

Տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը։ Տաղանդավոր մարդու հետ միությունը Նաիրա Թումանյանին հնարավորություն է տվել բացահայատելու իր թաքնված գեղագիտական ունակությունները և կտավների միջոցով արտահայտելու սեփական հույզերն ու ապրումները[7]։

Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, փառատոնների, դիզայներական ցուցադրությունների[8] և բարեգործական նախաձեռնությունների[9]:

Մասնակցել է «Այթմատովյան ընթերցումներ» միջազգային սիմպոզիում-ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանը։

Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեի մեդալակիր է:

2023 թվականի հուլիսի 25-ին Միացյալ թագավարությունում կայացած “Golden Time Talent” Միջազգային Մրցույթի “Painting over 50 years old” անվանակարգում արժանացել է երրորդ մրցանակի։

Նաիրա Թումանյանը նաև հեռուստատեսային հաղորդումների սցենարների և բալետի լիբրետոների հեղինակ է:

Եվրասիայի դիզայներների միության[10] և Լոնդոնի եվրասիական դիզայներների գիլդիայի անդամ է, Եվրասիական դիզայներական ակադեմիայի ակադեմիկոս[11], Ղազախստանի «Կոմեդ» պատվո մեդալակիր։

Արժանացել է նաև ոսկե մեդալների «Դիզայնի զարգացման համար» և «Դիզայնի ասպարեզում ներդրում ունենալու համար»։

Նրա ստեղծագործություններին անդրադարձել են «OCA MAGAZINE» և «EURASIAN URAZIAN CREATIVE GULIT LONDON» միջազգային ամսագրերը։

2014 թվականից Նաիրա Թումանյանը բնակվում է Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՍԱՄՎԵԼ, ԴԱՆԻԵԼՅԱՆ (Նոյեմբեր 28,2013). ««Նա իմ Լեոնարդո դա Վինչին է»». «Առավոտ» օրաթերթ.
  2. ԱռաջինԱլիք. «Առավոտ Լուսո․ Նունե Ավետիսյան, Նաիրա Թումանյան».
  3. Թումանյան, Նաիրա (2022). «Անհատական ցուցահանդեսի կատալոգ».
  4. Լուրեր. «Նաիրա Թումանյանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը».
  5. Մարիամ, Մկրտչյան (04 Մարտ, 2022). «Նկարել, մաքրվել և․․․ մաքրել կտավը դիտողի աչքերը․ Նաիրա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում».
  6. Ирина, Аброян (9 марта, 2022, 15:53). «Наира Туманян представила порядка 40 живописных работ из своей внушительной коллекции». Республика Армения.
  7. «Նկարչուհի Նաիրա Թումանյանն առաջին անգամ հայրենիքում ցուցադրել է իր կտավները». 10 մարտի 2022.
  8. GALIYA, KHASSENKHANOVA (17 JANUARY 2020). «National Museum holds designer meeting, fashion shows».
  9. DANA, OMIRGAZY (24 DECEMBER 2016). «Winter Charity Ball Raises more than $60,640 for Children with Special Needs».
  10. «Հունվարի 15-18-ը Նուր-Սուլթան քաղաքում ընթանում է Դիզայներների եվրասիական միության անդամների հերթական նիստը». 17 январь 2020 г.
  11. «ВЫСТАВКА "ДИАЛОГ С МИРОМ"».