Աստանայի օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստանա-օպերա
Astana Opera
Տեսակօպերա և բալետ
տնօրենԳալիմ Ախմեդյարով
Երկիր Ղազախստան
Գտնվելու վայրըԱստանա
Հիմնադրման ամսաթիվ2013 թվականի հունիսի 21
Գլխավոր դիրիժորԱլան Բուրիբաև
Կայքastanaopera.kz
 Astana Opera Վիքիպահեստում

Օպերայի և բալետի պետական թատրոն «Աստանա-օպերա», գտնվում է Աստանայում, այն հիմնված է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։ Թատրոնի շենքը, որը կառուցվել է 2013 թվականին, համարվում է ազգային ճարտարապետական արժեք[1]։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է մոտ 3 տարի։ Շինարարությունը իրականացվել է 2010-2013 թվականներին և անհրաժեշտ է եղել 320 միլիոն դոլար։ Թատրոնի արտաքին տեսքի և ինտերիերի համար Ճարտարապետների, շինարարների և 33 երկրների մասնագետների խումբ է աշխատել։ Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկով Թատրոնի գլխավոր նախասրահի բարձրությունը ավելացվել է։

Թատերախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախումբը ձևավորվել է մրցութային ընտրության ճանապարհով։ 2013 թվականի հունիսի 21-ին ցուցադրվել է առաջին ներկայացումը։ Կատարել են Մուկան Տուլեբաևի «Բիրժան և Սարա» օպերան։

Ի սկզբանե թատրոնը գործել է որպես բաժնետիրական ընկերություն։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի վերջին Նուրսուլթան Նազարբաևը փոխել է թատրոնի ղեկավարին, Մուխամեջանովի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնել է Ալպիևը։ 2016 թվականի սեպտամբերի 28-ի Ղազախստանի նախագահի հրամանագրով «Աստանա-օպերա»-ի տնօրեն է նշանակվել Գալիմ Ալգիևիչը[2]։

  • Տնօրեն — Գալիմ Ախմեդյարով
  • Բալետի գեղարվեստական ղեկավար- Ալտինա Ասիլմուրատովա
  • Գլխավոր դիրիժոր — Ալան Բուրիբաև
  • Գլխավոր խմբավար — Երժան Դաուտով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Театр оперы и балета «Астана Опера»
  2. «Назначен новый директор театра "Астана Опера" - новости Казахстана | Tengrinews». Tengrinews.kz. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստանայի օպերա» հոդվածին։