Յուրայ Դալմաթացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրայ Դալմաթացի
Juraj Dalmatinac.JPG
Ծնվել է1410[1]
ԾննդավայրԶադար, Վենետիկի հանրապետություն[2]
Մահացել էհոկտեմբերի 10, 1473[3] կամ 1473[4]
Վախճանի վայրըՇիբենիկ, Խորվաթիա[5]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունքանդակագործ, ճարտարապետ և քաղաքաշինարար
Juraj Dalmatinac Վիքիպահեստում

Յուրայ Դալմաթացի (խորվ.՝ Juraj Dalmatinac, իտալ.՝ Giorgio Orsini, լատ.՝ Georgius Dalamaticus, 1410[1], Զադար, Վենետիկի հանրապետություն[2] - հոկտեմբերի 10, 1473[3] կամ 1473[4], Շիբենիկ, Խորվաթիա[5]) նույն ինքը՝ Ջորջո Օրսինի, միջնադարյան ճարտարապետ, քանդակագործ, քաղաքաշինարար։ Երկար ժամանակ հայտնի է եղել Ջորջո Օրսինի անուն-ազգանունով և այդ անունով էլ հիշատակվել է իտալերեն ու անգլերեն աղբյուրներում[6][7]։ Բալկանյան լեզուներում ամրագրվել է անվան Յուրայ Դալմաթացի տարբերակը[8][9][10]։ Ինքն իրեն կոչել է «Нoc opus cuvarum fecit magister Georgius Mathaei Dalmaticus»: Լատիներեն այս մակագրությունն է փորագրված Շիբենիկի Սուրբ Հակոբի տաճարի աբսիդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրայը ծնվել է 15-րդ դարի սկզբին Զադարում։ Այն ժամանակ Դալմաթիայի ափամերձ մեծ հատվածն անցել էր Վենետիկի իշխանության տակ, ինչի շնորհիվ ծովափնյա քաղաքը ծաղկում էր ապրում։ «Դալմաթացիները» ճարտարապետների համաստեղության մեջ ամենից նշանավորն էին, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել նոր պալատների կառուցման գործում, իսկ քանդակագործական գլուխգործոցներն իրենց կայուն տեղն են գրավել Դալմաթիայի հարուստ մշակույթում։

Ափամերձ քաղաքների բնակչությունը այդ ժամանակ ռոմանա-սլավոնական խառնուրդից էր կազմված։ Կրթված մարդիկ՝ այդ թվում և սլավոնական ծագման, սերտորեն կապված էին իտալական մշակույթին։ Ինքը Յուրայ Դալմաթացին ավելի հայտնի էր որպես Ջորջո Օրսինի, սակայն Ջորջո Վազարին նրան հիշատակել է Ջորջո Սկյավոնի (այսինքն՝ Ջորջո Սլավոնացի) տարբերակով։ Ընդհանուր առմամբ, ինչպես Դալմաթիայի միջնադարյան ականավոր շատ մարդկանց, որոնք ապրել են երկու մշակույթների միաձուլման ազդեցությամբ, այնպես էլ Յուրայ Դալմաթացուն ներկայումս իրենց հայրենակիցներն են համարում և՛ խորվաթները, և՛ իտալացիները։

Մի քանի տարի ապրելով Վենետիկում՝ Յուրայ Դալմաթացին 1441 թվականին հրավիրվել է Շիբենիկ՝ զբացնելու գլխավոր ճարտարապետի պաշտոնը այն բանից հետո, երբ այդ պաշտոնում նրան նախորդող ճարտարապետ Անտոնիո դալե Մազենիեն (Antonio dalle Masegne) ազատվել է աշխատանքից։ Շիբենիկի շրջանը ամենից բեղմնավորն է եղել ճարտարապետի կյանքում։ Նրա գլուխգործոցն է համարվում Շիբենիկի տաճարը, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հատուկ այս կառույցի համար Դալմաթացին հայտնաբերել է քարերի շարման նոր եղանակ, որը թույլ է տվել հրաշալի տաճարը կառուցել միայն քարով՝ առանց աղյուսի ու փայտե գերանների։ Տաճարը զարդարելու համար նա քանդակել է 74 արձան, որոնք ներկայացնում են իր ժամանակակիցներին։ Սուրբ Հակոբի տաճարի մոտ ներկայումս արձան է տեղադրված այն ստեղծողի պատվին։

Դալմաթացու ճարտարապետական տաղանդի մեկ այլ դրսևորում է Սպլիտի տաճարի խորանը։

Դալմաթացին եղել է նաև քաղաքաշինարար։ Նրա հատակագծերով են ընթացել Պագ քաղաքի ու նրա ամրոցի շինարարությունը համանուն կղզում (1449-1457), Դուբրովնիկի ամրոցի վերակառուցումը։ Մասնավորապես նա ավարտին է հասցրել Մինչետի բոլորակ բաստիոնի վերակառուցումը։ Դուբրովնիկում Յուրայ Դալմաթացու նախագծով կառուցվել է Սուրբ Կատարինայի եկեղեցին։

Դալմաթիայի տարածքից դուրս վարպետի՝ փաստաթղթերում հիշատակված աշխատանքներից են Իտալիայի Անկոնա քաղաքում որոշ շինություններ՝ Առևտրական գիլդիայի շենքը (Loggia dei Mercanti, 1451), Սան Ֆրանչեսկո ալլե Սկալե (S. Francesco alle Scale, 1454) և Սան Ագոստինո (S. Agostino) եկեղեցիները, Սենատի պալատը (Palazzo del Senato), Բենինկազայի պալացոն (Palazzo Benincasa):

Յուրայ Դալմաթացին մահացել է Շիբենիկում 1473 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.visual-arts-cork.com/sculpture/giorgio-sebenico.htm
  2. 2,0 2,1 2,2 http://timeoutcroatia.com/zadar-and-sibenik/sibenik/sights/cathedral-of-st-james/
  3. 3,0 3,1 3,2 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
  5. 5,0 5,1 5,2 http://www.seacrest.nl/logbook/entry.php?id=610
  6. Monvmental Dalmatia by Adolfo Venturi, Ettore Pais, and Pompeo Molmenti; Alfieri & Lacroix, 1917, Biography on pages 63-69
  7. Storia dell’arte italiana: Il Trecento e il Quattrocento by Giuseppe Mazzariol, and Terisio Pignatti; Edizioni scolastiche Mondadori, 1961, page 138
  8. «Юрай Далматинец» հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  9. Юрай Далматинец // Европейское искусство: Живопись. Скульптура. Графика
  10. «Juraj Dalmatinac» //Opća enciklopedija Jugoslavenskog leksikografskog zavoda. 1977. ISBN 978-8-67053-012-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Juraj Dalmatinac» //Opća enciklopedija Jugoslavenskog leksikografskog zavoda. 1977. ISBN 978-8-67053-012-6
  • Monvmental Dalmatia by Adolfo Venturi, Ettore Pais, and Pompeo Molmenti; Alfieri & Lacroix, 1917, Biography on pages 63–69
  • Storia dell’arte italiana: Il Trecento e il Quattrocento by Giuseppe Mazzariol, and Terisio Pignatti; Edizioni scolastiche Mondadori, 1961, page 138