Յուսուֆ Աբդուլլահ ալ-Կարդավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսուֆ Աբդուլլահ ալ-Կարդավին
արաբ․՝ يُوسُف القرضاوي‎‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1926(1926-09-09)[1]
ԾննդավայրSaft Turab, Եգիպտոսի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 26, 2022(2022-09-26)[2][3] (96 տարեկան)
Մահվան վայրԴոհա, Կատար
ՔաղաքացիությունFlag of Egypt (1922–1953).svg Եգիպտոսի թագավորություն, Flag of Egypt (1922–1953).svg Եգիպտոսի Հանրապետություն, Flag of Syria.svg Արաբական Միացյալ Հանրապետություն, Flag of Qatar.svg Կատար և Flag of Egypt.svg Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան (1958) և Institute of Arab Research and Studies? (1958)
ԵրկերThe Lawful and the Prohibited in Islam?
Մասնագիտություն'ālim, գրող, ֆաքիհ և բանաստեղծ
ԱշխատավայրՔաթարի ազգային համալսարան և IslamOnline?
Զբաղեցրած պաշտոններLeader of the International Union of Muslim Scholars? և President of the European Council for Fatwa and Research?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունInternational Union of Muslim Scholars?, Academy of Islamic Studies?, International Islamic Fiqh Academy?, Մուսուլման եղբայրներ[6][7] և European Council for Fatwa and Research?
ԵրեխաներAbdul Rahman Yusuf? և Ilham Al-Qaradawi?
Կայքal-qaradawi.net
Commons-logo.svg Yusuf al-Qaradawi Վիքիպահեստում

Յուսուֆ Աբդուլլահ ալ-Կարդավին (արաբ․՝ يوسف عبد الله القرضاوي‎‎, սեպտեմբերի 9, 1926(1926-09-09)[1], Saft Turab, Եգիպտոսի թագավորություն - սեպտեմբերի 26, 2022(2022-09-26)[2][3], Դոհա, Կատար), ժամանակակից իսլամական աստվածաբան Եգիպտոսից, Մահմեդական գիտնականների միջազգային միության նախագահ։ Նա սուննի իսլամի ամենաազդեցիկ կրոնական դեմքերից մեկն է[8]։ Նա լայնորեն հայտնի է Ալ-Ջազիրա հեռուստաալիքում իր «Շարիաթը և կյանքը» ծրագրով, որի լսարանը մոտ 60 միլիոն մարդ է ամբողջ աշխարհից[9], և շնորհիվ «IslamOnline» կայքի, որը նա օգնել է հիմնել 1997 թվականին, և այժմ նա հանդիսանում է հիմնական կրոնական գիտնականը։ Քարդավին ավելի քան 120 գրքերի հեղինակ է[9]։ Իսլամական աստվածաբանության զարգացման գործում ունեցած ներդրման համար նա արժանացել է ութ միջազգային մրցանակի և այսօր համարվում է ներկաիս բնակվող ամենաազդեցիկ իսլամական աստվածաբաններից մեկը։ Երկար ժամանակ նա համարվում էր Մուսուլման եղբայրների հոգևոր առաջնորդը, չնայած հրաժարվել է այդ շարժման ղեկավարի պաշտոնից[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսուֆ Ալ-Քարդավին ծնվել է Եգիպտոսի արևմուտքում գտնվող փոքրիկ գյուղում։ Երբ նա երկու տարեկան էր, նա կորցրեց իր հորը և մեծացավ իր հորեղբոր կրոնական միջավայրում։ Ընտանիքը ցանկանում էր, որ նա հյուսն դառնա, բայց նա նախընտրեց իմամ դառնալ։ Չորս տարեկան հասակում նա սկսել է հաճախել ղուրանի դպրոց, իսկ տասը տարեկան հասակում նա անգիր գիտեր ղուրանը։ Պարտադիր դպրոցն ավարտելուց հետո ալ-Քարդավին ինը տարի շարունակ ուսումը շարունակել է Տանտայի Կրոնական հետազոտությունների ինստիտուտում։ Տասնութ տարեկան հասակում ընդունվում է Ալ-Ազհար համալսարան՝ կրոնի հիմունքների ֆակուլտետ։

1953 թվականին ավարտել է Ալ-Ազհար համալսարանը։ 1958-ին նա արաբերենի և գրականության դիպլոմ է ստացել արաբերենի ուսումնասիրության ժամանակակից ինստիտուտից։ Նա ընդունվել է կրոնի հիմունքների ֆակուլտետի խանի և սուննայի ուսումնասիրությունների ամբիոնի ասպիրանտուրան (Ուսուլ ալ-Դին), որն ավարտել է 1960 թվականին և ստացել ղուրանի մագիստրոսի կոչում։ 1961-ին նա ղեկավարել է Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող կրոնական ինստիտուտը։ 1973-ին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան` «զաքաթի դերը սոցիալական խնդիրների լուծման գործում» թեմայով։ 1977-ին նա նպաստեց Կատարի համալսարանի շարիաթի և իսլամական ուսումնասիրությունների ֆակուլտետի ստեղծմանը, որի դեկանն էր հետագայում։ Նույն թվականին նա հիմնում է Սուննայի հետազոտությունների կենտրոնը[11]։ Նա նաև աշխատել է աֆրիկայի նախարարությանը կից Եգիպտոսի կրոնական գործերի հանձնաժողովում։ Հետո նա տեղափոխվել է Դոհա, որտեղ մինչ 1990 թվականը ծառայում էր որպես Քաթարի Շարիաթի և կրթության ֆակուլտետի իսլամական բաժնի դեկան։ 1990-1991 թվականներին նշանակվել է Ալժիրի Իսլամական համալսարանի և Բարձրագույն կրթության գիտական խորհրդի նախագահ, որից հետո վերադարձել է Կատար՝ որպես Կատարի համալսարանի Սուննայի կենտրոնի ղեկավար, պաշտոն, որը մինչ օրս նա զբաղեցնում է[12]։ 1997 թվականից ղեկավարում է Դուբլինում տեղակայված Ֆաթվաների և Հետազոտությունների Եվրոպական խորհուրդը։ Նա քննադատվում է պահպանողական սալաֆիզմի տեսանկյունից։

Նա բանտարկվել է Ֆարուքա թագավորի օրոք՝ 1949 թվականին, այնուհետև ևս երեք անգամ նախկին նախագահ Գամալ Աբդել Նասերի օրոք, որից հետո 1961 թվականին նա լքել է Եգիպտոսը և բնակվել Կատարում[13]։

Հայացքներ և համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-ի մայիսին Քարդավին Ղազա էր ժամանել Քաթարից, որտեղ ապրում է աքսորված:2013-ի մայիսի 9-ին Յուսուֆ Ալ-Քարդավին ասաց.

Իսրայելն իրավունք չունի գոյություն ունենալ։ Այս երկիրը երբեք հրեական չի եղել։ Պաղեստինը արաբական իսլամական ազգի համար է։

Համասի վարչապետ Իսմայիլ Հանիան համբուրեց Քարդավիի աջ ձեռքը և անվանեց նրան «ժամանակակից իսլամի մեծ իմամ և արաբական գարնան մեծ իմամ»։

Միևնույն ժամանակ, Հորդանանի Արևմտյան ափում պաղեստինյան տարածքները կառավարող ՖԱԹՀ-ի ղեկավարությունը դատապարտեց Յուսուֆ Քարավավիի այցը Գազայի հատված։ Նրանց կարծիքով՝ նրա ժամանումը միայն ամրապնդում է պառակտումը պաղեստինյան երկու խմբակցությունների միջև։ «Ցանկացած այց, որը կրում է քաղաքական նշանակություն, որը ճանաչում է ՀԱՄԱՍ-ի լեգիտիմությունը Գազայում, վնասում է Պաղեստինի ժողովրդի շահերին», -նշել է Պաղեստինյան ազգային վարչություն կրոնական գործերի նախարար Մահմուդ ալ-Հաբաշը։

Քարդավին բազմիցս հայտնվել է բազմաթիվ հակասությունների էպիկենտրոնում։ Նա իրաքցիներին կոչ է արել իրենց հողի վրա պայքարել բոլոր ամերիկացիների դեմ՝ նշելով, որ «քաղաքացիականների և զինվորների միջև տարբերություն չկա»։ 2013-ի ապրիլին նա հրաժարվել է մասնակցել Դոհայում անցկացվող միջկրոնական համաժողովին՝ հրեաների ներկայության պատճառով [14]։ Քարդավին նաև կոչ արեց ոչնչացնել հրեաներին և պնդեց, որ նրանք արժանի են նացիստական ցեղասպանության[15]։

Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրահեղականության առաջին նշաններն են ֆանատիզմն ու անհանդուրժողականությունը, որոնք մարդուն լիովին տանում են դեպի իր նախապաշարմունքները, ինչպես նաև դաժանությունը, ինչը նրան զրկում է ուրիշի շահերի և խնդիրների, շարիաթի նպատակների կամ ժամանակի հանգամանքների հստակ պատկերացումից։ Նման մարդիկ ուրիշների հետ երկխոսելու որևէ հնարավորություն չունեն, ուստի նրանք չեն կարող համեմատել իրենց կարծիքը այլոց հետ և ընտրել առավել ճիշտ տեսակետներ։

Այրահեղականության երկրորդ նշանն արտահայտվում է ավելորդության անընդհատ հավատարմությամբ, ինչպես նաև ուրիշներին ստիպելու նույնն անել, չնայած այն բանին, որ Ալլահը դա չի պահանջում։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժամանակը մահմեդականի կյանքում» (2012)[16][17]։
  • «Իսլամում թույլատրելի և արգելված» (1960):
  • «Իսլամական վերածնունդ» թույլատրելի տարաձայնությունների և դատապարտված պառակտման լույսի ներքո (2011)[18]։
  • Իսլամում կանանց դիրքը[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AlKindi
  2. 2,0 2,1 2,2 وفاة العلامة الدكتور يوسف القرضاويaljazeera.com, 2022.
  3. 3,0 3,1 3,2 https://news.gnet.tn/deces-du-theologien-%C3%A9gyptien-youssef-karadhaoui/
  4. https://web.archive.org/web/20110716221517/http://www.menofia.edu.eg/announcements/faisal/files/PDF_Files/English/KFIP-Winners-per-Years.pdf
  5. https://www.quran.gov.ae/en/DIHQAPrograms/IslamicPersonality/Pages/FourthSession.aspx
  6. Der Spiegel (գերմ.) — 1994. — ISSN 2195-1349; 0038-7452
  7. https://www.disorient.de/magazin/grossbritannien-kontroverse-um-einreiseverbot-fur-yusuf-al-qaradawi
  8. Шейх Аль-Кардави: «Россия — враг номер один для мусульман и арабов» http://modus-agendi.org/articles/891 Archived 2014-11-29 at the Wayback Machine. Modus Agendi
  9. 9,0 9,1 Islam’s Spiritual 'Dear Abby': The Voice of Egypt’s Muslim Brotherhood by Alexander Smoltczyk|url=http://www.spiegel.de/international/world/islam-s-spiritual-dear-abby-the-voice-of-egypt-s-muslim-brotherhood-a-745526.html
  10. Шейх Юсеф Кардави (идеолог «Братьев-мусульман»): «Истинно исламский строй — республиканский» (интервью)|url=https://centrasia.org/newsA.php?st=1321506600
  11. Controversial preacher with 'star status' by Magdi Abdelhadi, BBC Arab Affairs: Analysthttp://news.bbc.co.uk/2/hi/uk_news/3874893.stm
  12. Dr. Yousef Al Qaradhaw,Winner Cultural & Scientific Achievments Sixth Circle 1998—1999, http://www.alowaisnet.org/en/winnersbio/abijjffgihfdfhfbej.aspx
  13. Yusuf al-Qaradawi returns to Egypt. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-10-ին։ Վերցված է 2013-03-22 
  14. «In Gaza, Islamic cleric rejects Israel’s existence»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-10 
  15. «Yusuf al-Qaradawi»։ Fight Hatred (անգլերեն)։ The Jabotinsky International Center։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-21-ին։ Վերցված է 2014-3-23 
  16. Аль-Кардави Ю. Время в жизни мусульманина. Перевод с англ. Т. Гончаровой. — Киев: «Ансар Фаундейшн», 2012. — 72с.
  17. Time in the life of the Muslim (1999). «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2013-02-20 
  18. Аль-Кардави Ю. Исламское возрождение в свете дозволенного расхождения и осуждаемого раскола. Перевод с англ. Р. Кулиева. — Киев: «Ансар Фаундейшн», 2011. — 160с.
  19. The Status of Women in Islam. http://luciola-eberta-jovita.blogspot.fr/2012/06/status-of-woman-in-islam-by-dr-yousuf.html


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 'Шваниц, Вольфганг Г.' Всемирный муфтий Кардави (Global Mufti al-Qaradawi, Webversion 12-2010(անգլ.))