Յուջին Նայդա
Յուջին Նայդա անգլ.՝ Eugene Albert Nida | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1914[1] Օկլահոմա Սիթի |
Մահացել է | օգոստոսի 25, 2011[2][1] (96 տարեկան) Մադրիդ, Իսպանիա[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | բապտիստություն |
Մասնագիտություն | աստվածաբան, թարգմանիչ, գրող, լեզվաբան և աստվածաշնչի թարգմանիչ |
Պաշտոն(ներ) | Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ |
Ալմա մատեր | Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][5] |
Eugene Nida Վիքիպահեստում |
Յուջին Նայդա (անգլ.՝ Eugene Nida, նոյեմբերի 11, 1914[1], Օկլահոմա Սիթի - օգոստոսի 25, 2011[2][1], Մադրիդ, Իսպանիա[3]), ամերիկացի լեզվաբան, ով ստեղծել է Աստվածաշնչի թարգմանության դինամիկ համարժեքության տեսությունը։ Նա թարգմանության տեսության հիմանդիրներից մեկն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայդան ծնվել է Օկլահոմայի Օկլահոմա Սիթի քաղաքում 1914 թվականի նոյեմբերի 25-ին։ Քրիստոնյա է դարձել երիտասարդ տարիքում, երբ խորանի մոտ «ընդունեց Աստծուն որպես իր Փրկիչ»[6]։ Նա ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը 1936 թվականին։ Ավարտելուց հետո մասնակցել է Վիկլիֆ ճամբարին, որտեղ ուսուցանվում էր թարգմանության տեսություն։ Նա կարճ ժամանակով աշխատել է Մեքսիկայի Չիուաուա նահանգում Տարահումարա հնդկացիների հետ, մինչև որ անկանոն սնվելու և ծովի մակարդակից չափազանց բարձր լինելու պատճառով առողջական խնդիրներ ունեցավ և ստիպված էր հեռանալ։ Այս ընթացքում Նայդան դարձավ «Վիկլիֆ Աստվածաշնչի Թարգմանիչներ» կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը։ Այդ կազմակերպությունը կապ էր հաստատում Լեզվաբանության ամառային ինստիտուտի հետ։
Վիկլիֆը շատ հաճախ առնչվում է Քրիստոնեության Բողոքականություն ճյուղի հետ։ Ներկայումս աշխարհի վաթսուն երկրներում կան Վիկլիֆի ավելի քան հարյուր կազմակերպություններ[7]։
Նայդան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում դասընթացներ է անցել 1939 թվականին։ Նա ստացել է հունարեն Նոր Կտակարանի մագիստրոսի աստիճան։ Այդ նույն տարում նա դարձավ Կալիֆորնիայի նահանգի Սանտա Անա քաղաքի Քալվրի եկեղեցու ժամանակավոր քահանան՝ դրա հիմնադիր քահանայի հրաժարականից հետո[8]։ 1943 թվականին Նայդան ստացավ լեզվաբանության գիտության թեկնածուի աստիճան Միչիգանի համալսարանի կողմից։ Նա ձեռնադրվեց որպես մկրտող քահանա։ Նա ամուսնացավ Ալֆեա Լուսիլ Սփռագի հետ, ով մահացավ 1993 թվականին։ 1997 թվականին նա ամուսնացավ Մարիա Ելենա Ֆերնանդես-Միրանդայի հետ, ով իրավաբան էր և դիվանագետ։ Նայդան ծառայությունից հեռացավ 1980-ականների սկզբին, չնայած նա շարունակեց դասընթացներ ներկայացնել աշխարհի բոլոր համալսարաններում։ Ապրում էր Իսպանիայի Մադրիդ քաղաքում և Բելգիայի Բրյուսել քաղաքում Մահացել է 2011 թվականի օգոստոսի 25-ին Մադրիդում 96 տարեկանում[9]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է իր գործունեությունը 1943 թվականին որպես լեզվաբան՝ հիմնադրելով «Աստվածաշնչյան Ամերիկյան Հասարակություն» կազմակերպությունը։ Նայդան մեծ ներդրում ուներ Վատիկանի և «Աստվածաշնչյան Միացյալ Հասարակություններ» կազմակերպության համագործակցության գործում, որի նպատակն էր ամբողջ աշխարհում թարգմանության միջոցով ստեղծել միջդավանային Աստվածաշնչեր։ Այս աշխատանքը սկսեց 1968 թվականին և իրականացվում էր ըստ Նայդայի գործնական համարժեքության սկզբունքի։
Տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայդան կարևոր ներդրում է ունեցել թարգմանության տեսության և լեզվաբանության բնագավառում։ Նրա՝ անգլերենի շարահյուսության ընդհանուր տեսություն վերնագրով թեկնածուական թեզը լեզվի առաջին մեծամասշտաբ վերլուծություն էր՝ ըստ անմիջական բաղադրիչների (անգլ.՝ immediate constituent) տեսության։ Շարահյուսությանը նվիրված նրա դասագիրքը՝ «Բառերի բնութագրական վերլուծությունը», ամերիկյան կառուցվածքաբանությանը նվիրված նշանավոր աշխատություն էր։ Այն տասնամյակներ շարունակ պահպանեց իր արդիականությունը և դեռևս արժեքավոր է իր բազում օրինակներով և վարժություններով։ Թարգմանությանը նվրիված նրա մեծագույն ավանդը եղել է դինամիկ համարժեքության (անգլ.՝ dynamic equivalence) տեսությունը, որը նաև հայտնի է ֆունկցիոնալ համարժեքություն (անգլ.՝ functional equivalence) անվամբ։ Առավել շատ տեղեկատվության համար տե՛ս «դինամիկ և ֆորմալ համարժեքություն» (անգլ.՝ dynamic and formal equivalence)։ Նայդան նաև ստեղծել է բաղադրիչների վերլուծության (անգլ.՝ componential analysis) տեխնիկան, որի համաձայն բառերը պետք է բաժանել բաղկացուցիչ մասերի, որի շնորհիվ կարելի է որոշել թարգմանության համարժեքությունը։ Հաճախ լեզվաբանները դեմ են Նայդայի դինամիկ համարժեքության տեսությանը։ Նրանք պնդում են, որ բնագիր տեքստը կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով բոլոր բառերը միասին, և իմաստը ամբողջական է միայն տեքստային մակարդակում, այսինքն առավել կարևորում են իմաստային համարժեքությունը։ Այս տեսությունը թարգմանական համարժեքության այլ տեսությունների հետ միասին տեղ է գտել նրա «Համարժեքության սկզբունեներ» գրական ակնարկում[10],, որում նա պնդում է, որ ոչ մի երկու լեզու նույնական չեն Համապատասխան նշաններին տրված են տարբեր իմաստներ, և այդ նշանները արտահայտություններում և նախադասություններում տարբեր կերպով են դասավորված Սա փաստում է, որ լեզունների մեջ չկա բացարձակ համարժեքություն Ուստի ամբողջապես ճշգրիտ թարգմանություններ չկան[11]։ Թեպետ թարգմանության ազդեցությունը կարող է մոտ լինել բնօրինակին, մանրամասնություններում չի կարող լինել բացարձակ նույնություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.unitedbiblesocieties.org/news/794-eugene-nida-dies/
- ↑ 3,0 3,1 3,2 La Croix (ֆր.) — Paris: Bayard Presse, 1880. — ISSN 0242-6056; 2263-4894
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Bankson, Benjamin A. "New Facts in Translations." Bible Society Record. February 1969, p. 26.
- ↑ «Wycliffe Global Alliance». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Calvary Church of Santa Ana, CA, previous pastors». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ http://www.nytimes.com/2011/09/04/us/04nida.html?_r=0 retrieved Mar 17, 2015
- ↑ Nida, Eugene. “Principles of Correspondence”. The Translation Studies Reader. Ed. Lawrence Venuti. NY: Routledge, 2004. 153-167
- ↑ Nida, Ed. Venuti. p. 153
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջին Նայդա» հոդվածին։ |
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Օգոստոսի 25 մահեր
- 2011 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Ամերիկացի լեզվաբաններ
- Աստվածաբաններ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Ամերիկացի գրողներ
- Աստվածաշնչի թարգմանիչներ