Յուոզաս Տալլատ-Կյալպշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուոզաս Տալլատ-Կյալպշա
լիտ.՝ Juozas Tallat-Kelpša
TallatKelpša.jpg
Ծնվել էհունվարի 1 (13), 1889
ԾննդավայրKalnujai, Q4210269?, Raseiniai District Municipality, Kaunas County, Լիտվա
Մահացել էփետրվարի 5, 1949(1949-02-05) (60 տարեկանում)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Լիտվա
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Juozas Tallat-Kelpša Վիքիպահեստում

Տալլատ-Կյալպշա (Տալլատ-Կելպշա) Յուոզաս Անտանո (հունվարի 1 (13), 1889, Kalnujai, Q4210269?, Raseiniai District Municipality, Kaunas County, Լիտվա - փետրվարի 5, 1949(1949-02-05), Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (սովորել է Լյադովի, Շտեյնբերգի, Վիտոլի մոտ)։ Եղել է 1920 թվականին Կաունասում հիմնադրված օպերային թատրոնի (այժմ՝ Լիտվիայի օպերայի և բալետի թատրոն) կազմակերպիչներից և դիրիժորը, Կաունասի երաժշտական ուսումնարանի (1933 թվականից՝ կոնսերվատորիայի) կազմակերպիչ և դասատու (1948 թվականից՝ պրոֆեսոր)։ Եղել է Լիտվական ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ (1948 թվականից)։ Գրի է առել ավելի քան 700 ժողովրդական երգ (լիտվական և բելառուսական), դրանց զգալի մասը մշակել երգչախմբի, ձայնի և դաշնամուրի համար։ Հեղինակ է «Ավագի դուստրը» օպերայի (1938), նվագախմբային, կամերային և վոկալ երկերի, դրամատիկ ներկայացումների երաժշտության։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1948

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 546 CC-BY-SA-icon-80x15.png