Jump to content

Յուբեր Ժիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուբեր Ժիրո
Բնօրինակ անունֆրանսերեն՝ Hubert Giraud
Ի ծնե անունֆրանսերեն՝ Hubert Yves Adrien Giraud[1]
Ծնվել էփետրվարի 28, 1920(1920-02-28)[2][3][4][…] կամ մարտի 3, 1920(1920-03-03)[1]
Մարսել[1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունվարի 16, 2016(2016-01-16)[2][3][4][…] (95 տարեկան)
Մոնտյո, Ռիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան, Վո, Շվեյցարիա[3]
ԳերեզմանCemetery of Clarens
Ժանրերշանսոն
Մասնագիտությունջազ երաժիշտ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, երաժիշտ, բանաստեղծ և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ

Յուբեր Իվ Ադրիան Ժիրո (ֆրանսերեն՝ Hubert Yves Adrien Giraud, փետրվարի 28, 1920(1920-02-28)[2][3][4][…] կամ մարտի 3, 1920(1920-03-03)[1], Մարսել[1] - հունվարի 16, 2016(2016-01-16)[2][3][4][…], Մոնտյո, Ռիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան, Վո, Շվեյցարիա[3]), ֆրանսիացի կոմպոզիտոր և երգերի բառերի հեղինակ[5][6]։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուբեր Ժիրոն ծնվել է 1920 թվականի փետրվարի 28-ին Մարսելում, Ֆրանսիա։ Իր կարիերան Ժիրոն սկսել է՝ հարմոն նվագելով Ջանգո Ռեյնհարդի հետ «Quintette du Hot Club de France» ջազային երաժշտական խմբում։ 1941 թվականին նա կիթառ է նվագել Ռեյ Վենտուրայի բիգ-բենդին Հարավային Ամերիկա շրջագայության ժամանակ։ Վեց տարի անց Յուբեր Ժիրոն միանում է «Jacques Hélian» օրկեստրին, որը ձայնագրում էր հետպատերազմյա ռոմանտիկ կինոկատակերգությունների երգերը։

Կոմպոզիտորի «Dors, mon amour» (Քնիր, իմ սեր) երգը, որը հնչել է Անդրե Քլավոյի կողմից, 1958 թվականին հաղթել է Եվրատեսիլ 1958 երգի մրցույթին։

Ժիրոն Պիեր Կուրի հետ գրել է «Gitans» երգը։ Այն թարգմանվել է անգլերեն և կատարվել ու ձայնագրվել Քորրի Բրոքենի կողմից[7]։ Սերջո Ֆրանկին ձայնագրում է անգլերեն և իտալերեն տարբերակները (իտալերեն տեքստի հեղինակն է Լեո Կոսսոն) 1965 թվականին թողարկած իր ալբոմի համար, որը կոչվում էր «Live at the Cocoanut Grove»:

Ժիրոն մեծ հռչակ է բերել հետևյալ երկու երգերի երաժշտությունները գրելով՝ «Sous le ciel de Paris» և «Mamy Blue» (1970 թվական)։

Հայտնի ֆրանսիացի կոմպոզիտորն իր մահկանացուն կնքում է 2016 թվականի հունվարի 16-ին Մոնտրյոյում (Շվեյցարիա)՝ 95 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Fichier des personnes décédées mirror
  2. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  3. 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. ↑ «Hubert Giraud : une de ses mélodie court toujours dans nos têtes». compagnonsdelachanson.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  6. ↑ «Suisse: décès d'Hubert Giraud, compositeur à succès comme "Mamy blue"» (French). Le Soir. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. ↑ English translators

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]