Անդրե Քլավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Քլավո
ֆր.՝ André Claveau
Eurovision Song Contest 1958 - André Claveau.png
Ծնվել էդեկտեմբերի 17, 1911(1911-12-17)
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էհուլիսի 4, 2003(2003-07-04)[1][2] (91 տարեկանում)
Մահվան վայրBrassac կամ Աժեն, Աքվիտանիա, Ֆրանսիա[3]
ԿրթությունÉcole Boulle
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, երգիչ և երաժիշտ
Ժանրերբալլադ
Ամուսին(ներ)Odette Laure

Անդրե Քլավո (ֆր.՝ André Claveau, դեկտեմբերի 17, 1911(1911-12-17), Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 4, 2003(2003-07-04)[1][2], Brassac և Աժեն, Աքվիտանիա, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի երգիչ և դերասան, հայտնի է եղել 1940-60-ական թվականներին։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է իր կարիերան որպես ոսկերչական զարդերի դիզայներ, բեմանկարիչ և ազդագրերի նկարիչ։ 1936 թվականին հաղթել է սիրողական երգիչների մրցույթում։ Քլավոն հաջողության հասավ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Փարիզի ազատագրումից հետո 1944 թվականին նա սկսեց աշխատել ռադիոում։ Ձեռք բերեց հայտնիություն հատկապես կանացի լսարանի մոտ իր փափուկ տեմբրի և սենտիմենտալ երգերի շնորհիվ։ Նա դարձավ ֆրանսիական շանսոնի հայտնի դեմքերից մեկը, իսկ հետո սկսեց նաև ֆիլմերում նկարահանվել: Քլավոն 1958 թվականին դարձել է Եվրատեսիլի երրորդ մրցույթի հաղթող «Dors mon amour» երգով։

1960-ական թվականներին նա հեռացավ հասարակական կյանքից և իր կյանքի վերջին օրերն ապրեց Բրասսակ քաղաքում՝ ճգնավորի կյանքով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դերը
1938 Champions de France
1947 Le destin s'amuse Ռիչարդ
1947 Gai Paris
1948 Amours de vacances
1949 Les Vagabonds du rêve
1949 La kermesse en chansons
1950 Փարիզի երկնքի տակ Sous le ciel de Paris
1950 Fusillé à l'aube
1950 Vedettes en chansons
1951 Cœur-sur-Mer
1951 Պարոն քաղաքապետի համար արձակուրդ չկա Pas de vacances pour Monsieur le Maire Ֆիլիպ Լեբոն,

երգիչ

1952 Ութերորդ արվեստ ու յուրաձևություն Le Huitième Art et la manière
1952 Les Surprises d'une nuit de noces
1952 Մի անգամ ձեզ հետ Un jour avec vous
1953 Rires de Paris
1953 Երջանկության ճանապարհը La Route du bonheur Ինքն իր դերում
1955 Ֆրանսիական կանկան French Cancan Պոլ Դելմե
1955 Les héros sont fatigués
1960 Prisonniers de la brousse
1974 Լակոմբ Լյուսեն Lacombe Lucien

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 : André Claveau, ne m'oubliez pas, de Pierre-Yves Paris, ABM Editions, préface de Pierre Bellemare.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 http://encinematheque.net/polvere/P033/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]