Յոհաննե Դիբվադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննե Դիբվադ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1867(1867-08-02)
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էմարտի 4, 1950(1950-03-04) (82 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
ԱմուսինVilhelm Dybwad?[1]
Ծնողներհայր՝ Mathias Juell?[2], մայր՝ Johanne Regine Reimers?
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ և Սուրբ Օլաֆ շքանշանի ասպետ
ԵրեխաներNils Juell Dybwad?[3]
 Johanne Dybwad Վիքիպահեստում

Յոհաննե Դիբվադ (օգոստոսի 2, 1867(1867-08-02), Քրիստիանիա, Նորվեգիա - մարտի 4, 1950(1950-03-04), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի թատրոնի դերասանուհի և պրոդյուսեր։ Շուրջ կես դար եղել է նորվեգական թատրոնի առաջատար դերասանուհին։

Վաղ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննե Դիբվադ, 1922

Յոհաննե Դիբվադը ծնվել է Քրիստիանիա (ներկայումս՝ Օսլո) քաղաքում դերասան Մատիաս Ջուելի (1835-1894) և դերասանուհի Յոհաննե Էլվիգի (1847-1882) ընտանիքում[4]։ Երկուսն էլ աշխատում էին Քրիստիանիայի թատրոնում։ Յոհաննեի մայրն առաջին նորվեգացին էր, ով խաղաց Նորայի դերը Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսում (1880)[5]։ Մայրը մահացել է 1882 թվականին՝ 34 տարեկան հասակում, իսկ Յոհաննեն մեծացել է Բերգենում ապրող մորաքրոջ մոտ[6]։ Խնամակալները ձգտում էին աղջկան հեռու պահել թատրոնից, սակայն Յոհաննեն ցանկանում էր դառնալ դերասանուհի[4]։

1891-1916 թվականներին Յոհաննեն ամուսնացած է եղել փաստաբան և երգահան Վիլհելմ Դիբվադի հետ[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննե Դիբվադը Կորնելիայի դերում Էգիլ Այդի հետ Գուննադր Հեյբերգի Kjærlighet til næsten ստեղծագործությունում (1903), հեղինակ՝ Գուստավ Լարում

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննեի Դիբվադի դեբյուտը կայացել է 1887 թվականի նոյեմբերի 7-ին Բերգենի Ազգային բեմում «Gertrude eller den lille skat» կատակերգությունով[8]։ Հաջորդը Նորայի դերն էր «Տիկնիկների տունը» պիեսում[9]։ Բեկումնային էր նրա «Fanchon»-ի դերը Շառլոթ Բիրչ-Փֆեյֆերի «En liden Hex» պիեսում նախ Բերգենոմ[9], իսկ ավելի ուշ՝ 1888 թվականին, Քրիստիանիայի թատրոնում[8]։ Այն տեսարանը, որտեղ Յոհաննեն լուսնի լույսի տակ պարում է իր ստվերի հետ, ցնցեց հանդիսատեսին։ Թատրոնի տնօրեն և քննադատ Գուննար Հեյբերգը մեկնաբանել է այդ տեսարանը որպես «մեծ դերասանի ծնունդ»[9]։

1888-1899 թվականներին Յոհաննեն շարունակեց խաղալ Քրիստիանիայի թատրոնում։ 1899 թվականին՝ Ազգային թատրոնի բացումից հետո, սկսեց համագործակցել թատրոնի տնօրեն Բյոռն Բյոռնսոնի հետ և այստեղ անցկացրեց իր կարիերայի մեծ մասը[10]։ Քրիստիանիայի թատրոնում իր գործունեության ընթացքում Յոհաննեն խաղացել է 76 դեր, այդ թվում՝ «Հեդվիգի» դերը «Վայրի բադիկը» պիեսում (1889), «Նորայի» դերը «Տիկնիկների տունը» պիեսում (1890) և «Ջուլիետի» դերը «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում (1899)[4]։ Ազգային թատրոնում նա խաղացել է այնպիսի դերեր, ինչպես՝ «Կլարա Սանգ» «Over Ævne I» պիեսում (1899), «Մայա» «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» պիեսում և «Գերդ» «Բրանդ» պիեսում։ Յոհեննեն նաև մեկնել է շրջագայությունների՝ 1903 թվականին Կոպենհագեն[11], 1907 թվականին Բեռլին և 1937 թվականին Փարիզ[10]։

Թատրոնի պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Յոհաննե Դիբվադը բեմադրեց իր առաջին պիեսը՝ Մորիս Մետերլինկի «Pelléas and Mélisande»-ը։ Ավելի ուշ բեմադրեց ավելի քան քառասուն պիես՝ հաճախ նաև խաղալով գլխավոր դերում[4]։ Նրա բեմադրություններից են Եվրիպիդեսի «Մեդեա» ողբերգությունը (1918), Նուրդալ Գրիգի «Barabbas»-ը (1927) և Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Մարի Ստյուարտ»-ը (1929)[4]։

Յոհաննե Դիբվադի հրապարակ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Յոհաննե Դիբվադը պարգևատրվել է Սուրբ Օլավի շքանշանով[4]։ Որպես դերասան 60-ամյա հոբելյանին՝ 1947 թվականի նոյեմբերի 7-ին, Յոհաննեն հանդես եկավ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսում՝ որպես «Mor Aase», և պարգևատրվեց Սուրբ Օլավի Մեծ խաչով[12]։ Նրա վերջին բեմելը տեղի ունեցավ մեկ ամիս անց՝ 1947 թվականի դեկտեմբերի 8-ին[12]։

Դերասանուհին մահացավ 1950 թվականի մարտի 4-ին Օսլոյում 82 տարեկան հասակում[4]։ 1962 թվականին Օսլոյի Ազգային թատրոնի դիմաց տեղադրվեց նրա բրոնզե արձանը (ճարտարապետ Պեր Ունգ)[10][13]։ Յոհաննեն առաջին նորվեգացի դերասանն էր, ում դիմանկարով դրոշմանիշ պատրաստվեց (1967)[4]։ Ազգային թատրոնի դիմացի տարածքը նրա անունով կոչվում է «Յոհաննե Դիբվադի հրապարակ», իսկ թատրոնի հասցեն՝ «Յոհաննե Դիբվադի հրապարակ 1»[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (not translated to no) Biografisk skuespillerleksikon : norske, danske og svenske skuespillere på norske scener særlig på 1800-tallet (норв.)(untranslated), 1981. — P. 47. — ISBN 82-00-05622-8
  2. 2,0 2,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. https://runeberg.org/hvemerhvem/1948/0124.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Waal, Carla. «Johanne Dybwad». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Næss, Trine. «Johanne Juell». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Lyche, Lise (1991). Norges teaterhistorie (Norwegian). Asker: Tell Forlag. էջեր 128–131.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Schulerud, Mentz. «Vilhelm Dybwad». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 Rønneberg, Anton (1949). Nationaltheatret gjennom femti år (Norwegian). Oslo: Gyldendal. էջեր 78–79.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 9,2 Skavlan, Einar (1927). Jacob S. Worm-Müller (ed.). «Johanne Dybwad». Samtiden. Oslo: Aschehoug: 509–512.
  10. 10,0 10,1 10,2 «Johanne Dybwad». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. 2007. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Bull, Francis (1937). Jac. S. Worm-Müller (ed.). «Johanne Dybwad». Samtiden. Oslo: Aschehoug: 613–617.
  12. 12,0 12,1 Rønneberg, Anton (1949). Nationaltheatret gjennom femti år (Norwegian). Oslo: Gyldendal. էջեր 455–456.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Kokkin, Jan. «Per Ung». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Nationaltheatrets historie» (Norwegian). The Nationaltheatret]]. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kristian Elster, Jr.: Skuespillerinden Johanne Dybwad. Til belysning av realismen i skuespillkunsten (1931)
  • Axel Otto Normann: Johanne Dybwad. Liv og kunst (1937)
  • Carla Rae Waal: Johanne Dybwad. Norwegian Actress (1967)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննե Դիբվադ» հոդվածին։