Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք
Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հենրիկ Իբսեն |
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | նորվեգերեն |
Հրատարակման տարեթիվ | 1899 |
![]() |
«Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» (նորվ.՝ Når vi døde vågner), նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի վերջին պիեսը՝ մահվանից առաջ։ Պիեսի գործնական անվանումն է «Հարության օր»։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեսի մտահղացումը դեռևս 1897 թվականին էր ի հայտ եկել, որի մասին հեղինակը նամակով տեղեկացրել է Գեորգ Բրանդեսին։ Պիեսի վրա աշխատանքները սկսվել են 1899 թվականի փետրվարին, իսկ առաջին անգամ լույս է տեսել միևնույն տարվա դեկտեմբերի 22-ին։ Պիեսի առաջին ցուցադրությունը 1899 թվականի դեկտեմբերի 16-ին Լոնդոնում[1]։
Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- պրոֆեսոր Առնոլդ Ռուբեկ՝ ճարտարապետ
- Ֆրու Մայա Ռուբեկ, Առնոլդի կինը
- հանգստավայրի ոստիկան
- Ուլֆհեյմ
- ժամանած կին
- գթության քույր
- ծառաներ, հանգստավայրեր, երեխաներ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր, քանդակագործ Առնոլդ Ռուբեկը և նրա կինը Մայան նոր են վերադարձել ճանապարհորդությունից։ Նրանք արդեն մի քանի տարի է բնակվում են միասին։ Նրանց միջև բացակայում է իրական կապը։ Նրանք վարում են կյանքի ձանձրացուցիչ կենսակերպ և պատրաստվում են մոտ ժամանականերս մեկնել ծովային զբոսանքի։ Ամեն ինչ փոխվում է, երբ Ռուբեկը հանդիպում է իր նախկին մոդել Իրենին, ումից ոգեշնչված նա ստեղծել է իր «Համբարձման օրը» քանդակը, որը տևել է 3-4 տարի։ Այդ ընթացքում նրանց միջև ծագում է էմոցիոնալ իրական կապ։ Սակայն Իրենը լքում է Ռուբեկին՝ չասելով ոչինչ։ Հիմա նա մեղադրում է Ռուբեկին «հոգետանջ» անելու համար՝ քանի որ Ռուբեկը անտեսում էր աղջկան։ Մայան ծանոթանում է արջորս Ուլֆհեյմի հետ։ Բոլոր չորսը մեկնում են լեռնային հանգստավայր, որտեղ Ուլֆհեյմը անտառում փորձում է հմայել Մայային։ Հասկանալով, որ ոչինչ հետ չեն կարող բերել, Իրենը և Ռուբեկը փորձում են կատարել սիմվոլիկ գործողություն՝ բարձրանալ լեռան գագաթը, սակայն նրանք երկուսն էլ մահանում են լավինայի հետևանքով։
Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեսը ստացել է մի շարք քննադատություններ։ Որոշ քննադատներ պիեսը համարում էին թույլ, ի համեմատություն նախորդների[2]։ Կարծիք էր հայտնվում այն մասին, որ այնտեղ կրկնվում են մտքեր, որոնց վրա հիմնված է եղել «Յուն Գաբրիել Բորկման» պիեսը[3]։ Ջեյմս Ջոյսը, հակառակը, դրականորեն է արձագանքել պիեսի վերաբերյալ՝ համարելով այն Իբսենի լավագույն գործերից մեկը[4]։ Որոշ հետազոտողներ վկայում են, որ պիեսի հիմքում ընկած են Օգյուստ Ռոդենի Կամիլ Կլոդել փոխհարաբերությունները[5][6][7]։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունվարի 26 — Königliches Hoftheater (Շտուտգարտ)
- Հունվարի 28 — Det Kongelige Teater (Կոպենհագեն)
- Մարտի 17 1900 — Գերմանական թատրոն։ Ռեժ. Էմիլ Լեսինգ։ Գլխ. դերում Լուիզա Դյումոն
- 11 հոկտեմբեր 1900 — Խարկովի դրամատիկական թատրոն։
- 28 նոյեմբեր 1900 — Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն։ Ռեժիսոր Վ. Ի. Նեմիրովիչ- Դանկովիչ։
- 2 նոյեմբեր 1901 — Սանկտ Պետերբուրգի նոր թատրոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Watts, Peter. 1964, Notes to When We Dead Awake, p. 298 (Penguin)
- ↑ When We Dead Awaken — William Archer’s introduction to the play
- ↑ Henrik Ibsen’s «When We Dead Awaken»
- ↑ Рецензия Джойса в Google books
- ↑ Schmoll gen. Eisenwerth J. Adolf (1994)։ Auguste Rodin and Camille Claudel։ Prestel։ ISBN 9783791313825
- ↑ Bremel Albert (1996)։ Contradictory characters: an interpretation of the modern theatre։ Northwestern University Press։ էջեր 282–283։ ISBN 9780810114418
- ↑ Binding Paul (2006)։ With vine-leaves in his hair: the role of the artist in Ibsen's plays։ Norvik Press։ ISBN 9781870041676
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիեսի թարգմանությունը անգլերեն
- Рецензия Л. Андреева на постановку Московского Художественного театра 1900 г.
- список постановок Archived 2020-06-06 at the Wayback Machine.
|