Բրանդ (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բրանդ (այլ կիրառումներ)
Բրանդ (պիես)
Brand
ՀեղինակՀենրիկ Իբսեն
Տեսակպիես
Ժանրդրամա
Բնօրինակ լեզունորվեգերեն
Ստեղծման տարեթիվ1865
Հրատարակման տարեթիվ1866

«Բրանդ» (նորվ.՝ Brand), նորվեգացի թատերագիր Իբսեն Հենրիկի պիեսը՝ գրված 1865 թվականին: Պիեսը բաղկացած է հինգ գործողությունից: Ներկայացման պրեմիերան կայացել է 1867 թվականի մարտի 24-ին Ստոկհոլմում:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ պաստոր (բողոքականների քահանա) Բրանդը ճանապարհորդում է նորվեգական լեռներում: Ճանապարհին հանդիպում է տարբեր մարդկանց: Մի քրիստոնյա և իր որդին Բրանդին տարհամոզում են գնալ լեռներ և հուշում են պակաս վտանգավոր երթուղի: Բրանդը նրանց խստորեն քննադատում է փոխզիջման տարբերակ փնտրելու համար, և նրանք շտապում են տուն՝ իրենց մահամերձ դստեր մոտ: Այնուհետև Բրանդը հանդիպում է երկու սիրահարի՝ Ագնեսին և Էյնարային: Ի դեմս Էյնարայի՝ նա գտնում է իր ընկերոջը: Բրանդի անկեղծությունը նրանց զայրացնում և վանում է: Դրանից հետո Բրանդը ծանոթանում է խենթ Հերդի հետ, որին հետապնդում էին ճուռակի և լեռներում իր փրկության մասին կպչուն մտքերը:

Մոտակա գյուղի բնակիչները, ովքեր տառապում էին քաղցից, խնդրում են Բրանդին դառնալ իրենց քահանան: Նրանք ցնցված էին Բրանդի հոգևոր հզորությամբ, որն արտահայտվել էր բնակիչներից մեկի փրկության ժամանակ, ով, վշտից ու քաղցից խելագարվելով, սպանել էր սեփական երեխային: Բրանդը օգնում է նաև Ագնեսին: Վերջինս դրանից հետո որոշում է մնալ նրա հետ: Ծնվում է նրանց որդին՝ Ալֆը: Սակայն նա հիվանդանում է, և բժիշկները նրանց առաջարկում են տեղափոխվել ավելի բարենպաստ կլիմա ունեցող այլ բնակավայր: Բրանդը պատրաստ էր համաձայնել, սակայն չէր կարող թողնել իր ծխականներին, ովքեր արդեն սկսել էին ապրել նոր օրենքներով: Նա համոզում է նաև Ագնեսին: Ալֆը մահանում է: Կորստյան վիշտը Բրանդին և Ագնեսին ստիպում է Ալֆին դարձնել կուռք:

Բրանդը ոչ պակաս դաժանաբար է վարվում նաև իր մոր հետ, ում կամքով էլ նա դարձել էր քահանա, որպեսզի քավեր հոր մեղքերը. վերջինս անարդար միջոցներով էր հարստացել: Բրանդը հրաժարվում է այցելել մահամերձ մորը՝ իմանալով, որ նա այդպես էլ չի համաձայնել իր կարողությունը տրամադրել բարեգործական նպատակներով:

Բրանդը կորցնում է բանականությունը և ծխականների մի մասին տանում լեռներ՝ նոր իդեալներ փնտրելու: Հասկանալով, թե ինչ է կատարվում, ծխականները նրան լքում են: Ավելի ուշ Բրանդին լեռներում գտնում է խենթ Հերդը: Նա տանում է Բրանդին լեռան գագաթը, որտեղ էլ վերջինս մահանում է:

Գլխավոր հերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի գլխավոր հերոսը` Բրանդը, ձգտում է ճիշտ վարքագիծ դրսևորել, այնպես անել, որ իր բոլոր արարքների արդյունքը լինի դրական: Նա հավատում է անձի կամքի ուժին և առաջնորդվում «ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսով: Նրա համար դժվար է փոխզիջման գնալ կամ գործել իր բարոյական սկզբունքներին հակառակ: Աստծո մասին նրա պատկերացումները վերցված են Հին Կտակարանից: Հավատը Բրանդին հանգեցնում է կատարյալ միայնակության, քանի որ իր հանդիպած անձանցից ոչ ոք չի կարողանում հետևել իր օրինակին: Բրանդն իդեալիստ է, ում առաքելությունը համարվում է աշխարհի կամ մարդկային հոգու փրկությունը: Նրա հայացքները բարձրարժեք են, իսկ դատողությունները` դաժան և անարդար:

Aquote1.png Ինձ հետաքրքրում են Բրանդները` մարդիկ լայն ուսերով և նեղ հոգիներով, մարդիկ, ում համար հորիզոնը չի փոփոխվում, քանի որ գայլային անշարժ վիզը նրանց համար աշխարհը սահմանափակում է սեփական տեսադաշտի շրջանակներում:
- Ի.Աննենսկի
Aquote2.png

Այս պիեսը և Իբսենի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են գործել Ալեքսանդր Բլոկի ստեղծագործական աշխարհայացքի ձևավորման վրա[1]:

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրանդը» չի դասվում այն պիեսների շարքին, որոնք շատ հայտնի են թատերական ռեժիսորների շրջանում: Նորվեգիայում պիեսի ամբողջական տարբերակը բեմադրվել է միայն մեկ անգամ` 1895 թվականին:

Պիեսը բեմադրվել է հետևյալ բեմերում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ибсен Г. Собрание сочинений. Т. 6. СПб., 1897.
  • Свенцицкий В. Религиозный смысл «Бранда» Ибсена. — СПб., 1907. — 31 с.
  • Иннокентий Ф. Анненский. Бранд-Ибсен // «Вторая книга отражений». — М: Наука, 1979. — (Литературные памятники).
  • Дмитрий Болдырев, «Зосима» Достоевского и «Бранд» Ибсена. Вдохновение, жизнь и вера / Д. Болдырев // Русская мысль. — М., 1913. — Год тридцать четвёртый, кн. III. — С. 52-64.
  • В. В. Розанов. Ибсен и Пушкин — «Анджело» и «Бранд» // Русская Мысль. 1907. № 8.
  • Список постановок

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]