Յուն Գաբրիել Բորքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Գաբրիել Բորքմանից)
Jump to navigation Jump to search
Յուն Գաբրիել Բորքման
նորվ.՝ John Gabriel Borkman
John Gabriel Borkman manuscript title.jpeg
«Յուն Գաբրիել Բորքման» պիեսի շապիկը
ՀեղինակՀենրիկ Իբսեն
ՏեսակՊիես
ԺանրԴրամա
Բնօրինակ լեզուՆորվեգերեն
Ստեղծման տարեթիվ1896
Ներկայացված է1896
Հրատարակման տարեթիվ1896
John Gabriel Borkman Վիքիպահեստում

«Յուն Գաբրիել Բորքման» (նորվ.՝ John Gabriel Borkman), նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի պիեսը՝ գրված 1896 թվականին:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի վրա աշխատանքներն սկսվել են 1896 թվականի ամռանից, սակայն հրատարակվել է նույն թվականի դեկտեմբերի 15-ին: Պիեսի համար հիմք է հանդիսացել խարդախության համար դատապարտված մի սպայի հետ պատահած իրական դեպք, որը տաժանավայրից վերադառնալուց հետո սկսել է իրեն մեկուսացնել շրջապատից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրողների միջոցների չարաշահման պատճառով բանտ նստած բանկի նախկին տնօրեն Յուն Գաբրիել Բորքմանը ութ տարի առաջ բանտից դուրս էր եկել: Այդ ամբողջ ժամանակ նա դուրս չէր եկել իր սենյակից և ոչ մեկի հետ չէր շփվում: Նրա կինը՝ Գունհիլդ Բորքմանը, ատում էր ամուսնուն իր ազնիվ անունը վարկաբեկելու պատճառով: Նրա միակ հույսն իրենց քսանամյա որդին էր՝ Էրհարթը, որի առաքելությունը մայրը կապում էր նրա հաջող ապագայի, ինչպես նաև ընտանիքի հեղինակությունը վերականգնելու մեջ: Էլլա Ռայնտհայմը Գունհիլդի երկվորյակ քույրն էր, երկար ժամանակի ընթացքում իր տանը դաստիարակել է Էրհարթին և հիմա անբուժելի հիվանդ է, և ցանկանում է նրան վերադարձնել, որպեսզի վերջինս գունավորի նրա կյանքի մնացած մասը:

Նորվեգացի դերասանուհի Լինն Սթոքեն (Թուր Սթոքքեի դուստրը) պիեսի բեմադրման ժամանակ

Բորքմանը և Էլլան նախկինում սիրահարված են եղել միմյանց, սակայն Բորքմանը լքել է նրան, որպեսզի բանկի տնօրեն դառնա և ամուսնանա նրա քրոջ հետ: Էլլան կարծում էր, որ Բորքմանի զգացմունքները նրա հանդեպ սառել էին: Բաժանման իրական պատճառն Էլլան իմանում է միայն հիմա:

Բորքմանը բացատրվում է կնոջ հետ՝ պնդելով, որ ինքը մեղավոր է միայն նրանում, որ թույլ է տվել հուսահատությունը տիրի իրեն, սակայն այդ պահից ինքը նորից կձգտի իրականացնել իր երազանքը՝ օգտակար հանածոների արդյունահանման ասպարեզում ստեղծել հսկայական կայսրություն: Նա որդուն առաջարկում է միանալ իրեն, սակայն Էրհարթը մերժում է նրա առաջարկը և մեկնում հարավ երեսնամյա թեթևամիտ մի կնոջ՝ Ֆանի Վիլտոնի հետ:

Բորքման և Էլլան գնում են անտառ և միասին բարձրանում են լեռան գագաթը, որտեղ Բորքմանը մահանում է սրտի նոպայից: Հիմա, երբ նա այլևս չկար, քույրերի միջև թշնամությունն ավարտվում է:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը բարեհաճորեն է ընդունվել քննադատների և հասարակության կողմից: Այն Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսից հետո համարվում է ամենամեծ հաջողությունը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]