Թուր Սթոքքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուր Սթոքքե
Ծնվել էօգոստոսի 23, 1928(1928-08-23)[1]
ԾննդավայրՏրոնհեյմ, Նորվեգիա
Մահացել էհունիսի 13, 2003(2003-06-13)[1] (74 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ingebjørg Sem?[2]
Երեխա(ներ)Լին Ստոկե

Թուր Սթոքքե (նորվ.՝ Tor Stokke, օգոստոսի 23, 1928(1928-08-23)[1], Տրոնհեյմ, Նորվեգիա - հունիսի 13, 2003(2003-06-13)[1]), թատրոնի և կինոյի նորվեգացի դերասան։

Դերասանուհի Լինն Սթոքքեի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուր Սթոքքեն ծնվել է 1928 թվականի օգոստոսի 23-ին, Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսության Տրոնհեյմ քաղաքում[3]։ Նորամուտ եղել է 1956 թվականին Թրենդելագի թատրոնում։ Ապա աշխատել է Օսլոյի նոր թատրոնում, իսկ Բերգեն քաղաքի Ազգային բեմադրության թատրոնում աշխատել է մոտ 30 տարի։ Է 1985 թվականին Թուր Սթոքքեն և իր կինը՝ դերասանուհի Ինգեբյորգ Սեմ Սթոքքեն հիմնում են Տարեցների համար թատրոն։

Հայտնի է նաև իր աշխատանքով հեռուստատեսությունում, ռադիոյում և կինոյի։ Ուներ 450-ից ավելի դերերից  ռադիոբեմադրությունում՝ առավելագույն թվով դեր, խաղացված մեկ դերասանի կողմից այդ թատրոնի ողջ պատմության ընթացքում։ Բացի այդ, նա աշխատել է ռադիոյում, համերգային դահլիճներում և եկեղեցիներում։ Հայտնի է նաև իր դերերով կինոյում։ 1959 թվականից 1992 թվականը Թուր Սթոքքեն նկարահանվել է 27 ֆիլմերում[4]։

1961 թվականի սեպտեմբերի 18-ին ծնվում է Թուրի և Ինգեբյորգի աղջիկը՝ Լին, ով նույնպես դարձել է դերասանուհի[5]։

Թուր Սթոքքեն մահացել է 2003 թվականի հունիսի 13-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անվանում
1956 Մոնիկայի վարդը
1958 Վազող մարդիկ
1959 Որս
1960 Ճակատամարտ արծվային զենիթի համար
1960 Soldaterkammerater pa vagt
1961 Oss atomforskere i mellom
1961 Большой улов
1961 Et oye pa hver finger
1965 Smeltedigelen
1968 Ձյունե գանձ
1970 Սերը պատերազմ է
1970 Վայրի բադ
1970 Exit
1972 Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք
1975 Գեդդա Գաբլեր
1977 Kosmetikkrevolusjonen
1978 Fabel
1985 Եվ քարերի մեջ աճում են ծառեր
1985 Boeing, Boeing
1985 Փոյաս Օրիոնա
1987 Հիփ Հիփ, Ուռա՜
1988 Կոդային անուն. Կիրիլ
1990 Հերման
1992 Giftige logner
1993 Mot i brostet
1998 Կառլ & Կո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. Դերասան Տոր Стокке — տարիքը, բոլոր մասնակցությամբ ֆիլմերը. filmnavi.hy. Վերցված է մարտի 10-ին 2016թ.
  4. Tor Stokke - MusicBrainz. musicbrainz.org. Վերցված է մարտի 10-ին 2016թ.
  5. Լին Стокке. www.kinopoisk.ru. Վերցված է մարտի 10-ին 2016թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]