Յարոսլավա Ստեցկո
Յարոսլավա Ստեցկո ուկրաիներեն՝ Ярослава Йосипівна Стецько | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 14, 1920 |
Ծննդավայր | Romanivka, Q11825780?, Tarnopol Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մահացել է | մարտի 12, 2003[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Յարոսլավ Ստեցկո |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր |
Կուսակցություն | Congress of Ukrainian Nationalists? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 3rd Verkhovna Rada? և Anti-Bolshevik Bloc of Nations? |
![]() |
Յարոսլավա Ստեցկո (ուկրաիներեն՝ Ярослава Йосипівна Стецько, իսկական անունը՝ Աննա Եվգենիա Մուզիկա, ամուսնական ազգանունը՝ Ստեցկո, մայիսի 14, 1920, Romanivka, Q11825780?, Tarnopol Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մարտի 12, 2003[1], Մյունխեն, Գերմանիա), ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, ՈւԱԿ պաշտոնյա, քաղաքական փախստական, հակախորհրդային ակտիվիստ, Ուկրաինայի ազգայնականների կոնգրեսի հիմնադիր։
Սոցիոլոգ, քաղաքագետ, հոգեբան և լրագրող Յարոսլավ Ստեցկոյի կինը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին ընդունվել է Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտ, 1938 թվականին միացել է Ուկրաինացի ազգայնականների կազմակերպությանը (իր համար ընտրել է Սլավա կեղծանունը), որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Յարոսլավ Ստեցկոյին։ Կարիերան սկսել է Ուկրաինացի ազգայնականների կազմակերպությունից։ Միաժամանակ, երբ Յարոսլավ Ստեցկոն նշանակվել է Ստեպան Բանդերայի տեղակալ, նրա կինը գլխավորել է կանանց և Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության երիտասարդության հարցերի բաժինները։ 1943 թվականին Ուկրաինայի ապստամբական բանակի ստեղծումից հետո Յարոսլավա Ստեցկոն ակտիվորեն մասնակցել է Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության բժշկական ցանցի ստեղծմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ամուսինը 1941 թվականին ձերբակալվել էր գերմանացիների կողմից, Յարոսլավա Ստեցկոն ձերբակալվել է 1943 թվականին։ Վերխմատի նահանջից հետո Յարոսլավան փախել է Գերմանիա, որտեղ ներկալված էր ամուսինը, ով ազատ է արձակվել 1944 թվականին, և զույգը բնակություն է հաստատել Մյունխենում։
1946 թվականի ապրիլին Մյունխենում հիմնադրվել է Ազգերի հակաբոլշևիկյան դաշինքը (ԱՀԴ), որի կազմի մեջ են ներառվել Եվրոպայի և Ասիայի 15 հակակոմունիստական կազմակերպություններ։ Դաշինքի նախագահ է ընտրվել Յարոսլավ Ստեցկոն, իսկ Յարոսլավա Ստեցկոն դարձել է Ազգերի հակաբոլշևիկյան դաշինք կենտրոնական կոմիտեի անդամ։ 1948 թվականին Յարոսլավան դարձել է «АБН - Корреспонденция» օրգանի գլխավոր խմբագիրը և «Украинский обзор» ամսագրի խմբագիրը։ 1948-1953 թվականներին եղել է «Ուկրաինայի երիտասարդական խմբի» երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ, միաժամանակ՝ Յարոսլավան ավարտել է Մյունխենի քաղաքական գիտությունների ինստիտուտը։ 1959 թվականին Ստեպան Բանդերայի սպանությունից հետո ամուսինը դարձել է Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության ղեկավար, իսկ Յարոսլավան՝ նրա տեղակալը[2]։
1967 թվականին Համաշխարհային հակակոմունիստական լիգայի ստեղծումից և Ազգերի հակաբոլշևիկյան դաշինքի կազմ մտնելուց հետո Յարոսլավան այդ կազմակերպությունում դարձել է ԱՀԴ մշտական պատվիրակության անդամ։ 1968 թվականից ղեկավարել է Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության արտաքին քաղաքականության պատասխանատու։ 1986 թվականին՝ ամուսնու մահից հետո, ընտրվել է ՈւԱԿ և ԱՀԴ ղեկավար։
Հարկադրյալ գաղթից հետո առաջին անգամ Ուկրաինա է վերադարձել 1991 թվականի հունիսի 30-ին, երբ Լվովում նշվում էր «Ուկրաինայի անկախության վերականգնման հռչակման ակտի» 50-ամյակը։ Նույն տարում մշտական բնակության է տեղափոխվել Ուկրաինա։
Տիրապետել է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, սլովակյան և բելառուսական լեզուների։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանր հիվանդության բուժման պատճառով մեկնել է Մյունխեն, որտեղ էլ մահացել է 2003 թվականի մարտի 12-ին։
Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Լվովի պատվավոր քաղաքացի, 1993
- Սուրբ Օլգայի III աստիճանի շքանշան, 2000
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվականի հոկտեմբերի 20-ին Կիևի Բայկովոյե գերեզմանատանը բացվել է Յարոսլավայի հուշարձանը
- 2010 թվականին նրա անունով բացվել է հուշատախտակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 dovidka.com.ua (укр.)
- ↑ «Сторiнка Слави Стецько»։ Արխիվացված է օրիգինալից 2001-06-27-ին։ Վերցված է 2001-06-27
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յարոսլավա Ստեցկո կատեգորիայում։ |
- Մայիսի 14 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մարտի 12 մահեր
- 2003 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուկրաինայի կին քաղաքական գործիչներ
- Պոլիգլոտներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ