Յան Ներուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ներուդա
Jan Nepomuk Neruda
Jan Neruda 02.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Jan Nepomuk Neruda
Ծնվել էհուլիսի 9, 1834(1834-07-09)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6][…]
Վախճանվել էօգոստոսի 22, 1891(1891-08-22)[1][7][2][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][8][…]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[9]
Գրական անունJanko Hovora[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, քննադատ, թատերական քննադատ, դրամատուրգ, դրամատուրգ և գրական քննադատ
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներՄալոստրանսկյան պատմություններ
Համատեղ ապրողԿարոլինա Սվետլա
Յան Ներուդա Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Jan Neruda Վիքիպահեստում

Յան Նեպոմուկ Ներուդա (չեխ․՝ Jan Nepomuk Neruda, հուլիսի 9, 1834(1834-07-09)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - օգոստոսի 22, 1891(1891-08-22)[1][7][2][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][8][…]), չեխ գրող, բանաստեղծ, լրագրող, քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչը Չեխիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1834 թվականի հուլիսի 9-ին Պրահայում՝ առևտրականի ընտանիքում։ Սովորել է իրավունք և փիլիսոփայություն։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես մանկավարժ, իսկ 1860 թվականին աշխատանքի է ընդունվել տեղական թերթի խմբագրատանը որպես լրագրող։ Չնայած այն հանգամանքին, որ Յան Ներուդան երբեք չի ամուսնացել, նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել գրող Կարոլինա Սվետլայի հետ։

Գրականություն մուտք գործելով ծանր ժամանակներում և մանկուց ծանոթ լինելով չեխ աղքատների ծանր կյանքին՝ Ներուդան իր բանաստեղծությունների առաջին ժողովածուում՝ «Գերեզմանային ծաղիկներ» (1857), պատկերել է իրեն շրջապատող դաժան իրականությունը։ Նրա «Բանաստեղծությունների գրքեր» ժողովածուն, որ լույս է տեսել 1868 թվականին, բարձրացնում է չեխական հասարակության մեջ առկա սոցիալական ճնշումների ու կոնֆլիկտների հարցերը։ Գրողի ամենահայտնի արձակ ստեղծագործությունները 1857 թվականին «Մալոստրանյան պատմություններ» ժողովածուում ընդգրկված կարճ պատմվածքներն են։

Յան Ներուդան մահացել է 1891 թվականի օգոստոսի 22-ին և թաղվել Պրահայի Վիշեգրադյան գերեզմանատանը։ Գրողի մահից հետո նրա անունով է կոչվել քաղաքի փողոցներից մեկը, որտեղ ապրել է Յան Ներուդան։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1857 - «Գերեզմանային ծաղիկներ» (Hřbitovní kvítí)
  • 1867 - «Բանաստեղծությունների գրքեր» (Knihy veršů)
  • 1877 - «Մալոստրանսկյան պատմություններ» (Povídky malostranské)
  • 1878 - «Տիեզերական երգեր» (Písně kosmické)
  • 1883 - «Հասարակ մոտիվներ» (Prosté motivy)
  • 1896 - «Կրքոտ ուրբաթի երգեր» (Zpěvy páteční)

Հետաքիքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Неруда Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Czech National Authority Database
  6. 6,0 6,1 6,2 Wurzbach D. C. v. Neruda, Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 20. — S. 188.
  7. 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  9. BillionGraves — 2011.
  10. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1971/neruda-bio.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յան Ներուդա հոդվածին